• Հայ
  • Рус
  • Eng

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 2014-2016թթ-ին հանդիսանում է Եվրամիության Տեմպուս ՎԵՐԻՏԱՍ (Զալցբուրգի սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում) ծրագրի համակարգողը:

Ծրագիրը նպատակ է հետապնդում բարելավել ասպիրանտական կրթությունը Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում եվրոպական որակավորումների շրջանակի և Զալցբուրգյան սկզբունքների հետ համապատասխանեցմամբ:

GOVERN ծրագրի հիմնական նպատակը բուհի կառավարման բարձրագույն և միջին օղակի համար կարողությունների ստեղծումը Բոլոնիայի գործողությունների պլանն իրականացնելուն ունակ լինելու համար, կառավարման համակարգի հարմարեցումը ռազմավարական և կառուցվածքային կառավարման, բյուջեի հավաքագրման, անձնակազմի կառավարման նոր մոտեցումներին, ուսումնական պլանների ցուցանիշների և չափանիշների և ուսանողների շարժունության իրականացումը, ուսումնական պլանների և ուսումնական մասի կառավարման արդի մոտեցումները:

MedGen նախագծի նպատակն է ստեղծել նորարարական կրթական մոդուլներ և ծրագրեր բժշկական գենետիկայի պահանջներին համապստասխան, ինչպես նաև նախագծել միջազգային համագորխակցություն այս բնագավառում:
ALIGN ծրագրի նպատակն է ապահովել որակավորումների համապատասխանությունը, փոխանցելիությունը և հասկանալիությունը՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների համար ներդնելով և զարգացնելով մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր կլինի հասնել որակավորումների շրջանակի և ակադեմիական ծրագրերի համապատասխանության:
DECERPH Ծրագրի նպատակն է բարելավել հեմատոլոգիայի ուսուցումը Հարավային Կովկասի երկրներում՝ գործող ուսումնական ծրագրերի բարելավման, նոր ուսումնական ծրագրերի մշակման, տեխնիկական վերազնման, հեմատոլոգիայում գործող բուժման պրոտոկոլների և ստանդարտների արդիականացման և Եվրամիության բուհերում մասնագետների վերապատրաստման միջոցով:
Սոցիալական գիտություների և հանրային առողջության բնագավառում մագիստրոսների պատրաստման կրթական ծրագիր Այս ծրագրի նպատակն է ստեղծել սոցիալական գիտություների և հանրային առողջության բնագավառում մագիստրոսների պատրաստման կրթական ծրագրեր: Մշակվող ծրագրային փաթեթները հիմնված կլինեն եվրոպական առաջատար համալսարանների բազմամյա փորձի վրա, ինչը հնարավորություն կտա պատրաստել ժամանակակից մասնագետներ կանխարգելիչ բժշկության բնագավառում:

 

Երեք զինվոր, երեք բացառիկ վիրահատություն

04.10.2017
Պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը շարունակում է կատարել բացառիկ վիրահատություններ: Թե պատերազմի դաշտում, թե խաղաղ ...