• Հայ
  • Рус
  • Eng

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը հիմնադրվել է 1992-ին։ Այն ուսանողական ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմին է։ Խորհրդարանը ապահովում է ուսանողական ինքնավարության և ինքնակառավարման գործընթացները, նպաստում ուսանողների հասարակական, գիտական, մտավոր, ստեղծագործական, մշակութային, բարոյական և հոգևոր զարգացմանը։
Ուսանողական խորհրդարանը ղեկավարում են խորհրդարանի նիստը, նախագահությու¬նը, նախագահը։ Ուսանողական խորհրդարանի կազմում գործում են առանձին ֆակուլտետային խորհուրդներ, հանձնաժողովներ, խմբակներ և այլ միավորներ:
Ուսանողական խորհրդարանի անդամները ԵՊԲՀ գիտական, ֆակուլտետային խորհուրդների և վարչական այլ կառույցների լիիրավ անդամներ են:

Ուսանողական խորհրդարանին կից գործում են՝

Ուսանողական խորհրդարանի հիմնական նպատակներն ու խնդիրները
1. Նախադիպլոմային և հետդիպլոմային կրթական մակարդակներում ուսանողության իրավունք¬նե¬րի պաշտպանություն,
2. մասնակցություն ուսումնակրթական գործընթացների կազմակերպմանը,
3. կապերի հաստատում և համագործակցություն ՀՀ ու արտերկրի ուսանողական կազմակերպությունների հետ,
4. բուհական և ուսանողական կյանքի լուսաբանում,
5. ուսանողության հանգստի և ազատ ժամանցի կազմակերպում,
6. մասնակցություն ուսանողների սոցիալական խնդիրերի լուծմանն ուղղված գործընթացներին:

Ուսանողական խորհրդարանի գործունեության շրջանակները
1. Ուսումնակրթական և գիտական ոլորտ,
2. լրատվության և տեղեկատվության ոլորտներ,
3. մշակութային և մարզական ոլորտներ,
4. սոցիալական և առողջապահական ոլորտներ,
5. ուսանողների ազատ ժամանցի և հանգստի կազմակերպում:

ՈւԽ անդամ կարող են դառնալ ԵՊԲՀ այն ուսանողները, որոնք ցուցաբերում են ակադեմիական բարձր առաջադիմություն, հասարակական ակտիվություն, ունեն կազմակերպչական ջիղ, ստեղծագործական ունակություններ:

 

Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

31.10.2018
 Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր