• Հայ
  • Рус
  • Eng

ՈւԳԸ պատմություն

Երևանի պետական բժշկական համալսարանի Ուսանողական գիտական ընկերությունը հիմնադրվել է 1947թ.: Ստանձնելով բազմաբովանդակ և բազմաբևեռ գործունեություն, ՈՒԳԸ-ին շատ կարճ ժամանակահատվածում հաջողվել է գրավել ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի և ադմինիստրացիայի ուշադրությունը: Իր աշխատանքի 65 տարիների ընթացքում ՈւԳԸ-ն ձգտել է ուսանողության ուշադրության կենտրոնում պահել գիտական գործունեությունը և նպաստել է նրան, որ երկար տարիներ ուսանողական գիտությունը եղել է բարձր մակարդակի վրա: Վերջին 10-ամյակում, կապված մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների հետ, ավելի քիչ հնարավորություններ են ընձեռնվում ուսանողական գիտական գործունեության զարգացման համար: Սակայն այս փաստը ետ չի պահել ՈւԳԸ աշխատակազմին բոլոր հասանելի միջոցներով պահել գիտական գործունեությունը ուսանողության հետաքրքրությունների շրջանակներում:

ԵՊԲՀ ՈւԳԸ-ը առաջնորդվում է կանոնադրությամբ, որը քննարկվել է ԳՀԿ գիտակոորդինացիոն խորհրդի կողմից ՝ԵՊԲՀ գիտական գծով պրոռեկտորի և Ուսանողական խորհրդարանի նախագահի առաջարկությամբ և իրավական ուժ է ստացել ԵՊԲՀ ռեկտորի հրամանով:

ԵՊԲՀ ՈւԳԸ-ն ունի հիերախիկ կառուցվածք: Ընկերությունը ղեկավարում է ընկերության նախագահը, ով ընտրվում է համաձայն կանոնակարգի: Ընկերության փոխնախագահը և նախագահի տեղակալը ընտրվում են նախագահի կողմից և հաստատվում է ընկերության ընդհանուր նիստի ժամանակ: Ընկերության քարտուղարը ընտրվում է ընկերության նիստի ժամանակ առաջարկված թեկնածուներից փակ քվեարկության միջոցով: Նախագահի օգնականը (օգնականները) ոչ պարտադիր պաշտոն է, կարող է ստեղծվել անհրաժեշտության դեպքում՝ նախագահի նախաձեռնությամբ: Ընկերության նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի գործառույթները և պարտականությունները ամրագրված են ընկերության կանոնակարգով: Նախագահի օգնականի (ների) պարտականությունները որոշվում են նախագահի կողմից: Ընկերության գիտական գործունեությունը առաջնորդվում և ղեկավարվում է գիտական ղեկավարի կողմից, իսկ կազմակերպչականը՝ Ուսանողական խորհրդարանի նախագահի կողմից:

ԵՊԲՀ ՈւԳԸ հիմնական գործառույթներն են.

  • Տաղանդավոր ուսանողների բացահայտում և ընդգրկում ՈւԳԸ-ի գործունեության մեջ:
  • Գիտական աշխատանքների իրականացում ԵՊԲՀ ամբիոններում:
  • Գիտական միջոցառումների (գիտաժողովներ, սեմինար-քննարկումներ, ֆորումներ և այլն) կազմակերպում՝ դրանց մեջ ներգրավելով նաև այլ ԲՈւՀ-երի ուսանողների:
  • Գիտաբժշկական տեղեկատվության տրամադրում միջազգային գիտաժողովների և կոնֆերանսների մասին:
  • Գիտական հոդվածների տպագրում հայկական և արտասահմանյան գիտական ամսագրերում:
  • Գիտական խմբերում և տարբեր գիտական ծրագրերում ուսանողների ընդգրկում:
  • Այլ գիտական կենտրոնների և ուսանողական հաստատությունների հետ կապերի հաստատում և տեղեկատվության փոխանակում:

 

Նախագահները `

Շանթ Գրիգորյան 1999-2000թթ.

Գեորգի Նազարյան 2000-2002թթ.

Կոնստանտին Ենկոյան 2002-2003թթ.

Արամ Խաչատրյան 2003-2004թթ.

Մարիաննա Գևորգյան 2004-2005թթ.

Անահիտ Ղազարյան 2005 -2006թթ.

Դավիթ Արազյան 2006-2007թթ.

Նարեկ Վերանյան 2007-2008թթ.

Նարեկ Քամալյան 2009-2011թթ.

Խաչիկ Պետրոսյան 2011-2012թթ.

Գարիկ Եգանյան 2012-2013թթ.

Մարիամ Մովսիսյան 2014-2017թթ.

Սենիկ Մատինյան - 2017թ․- առ այսօր:

 

Վերջին 5 տարիների ընթացքում ՈւԳԸ-ը կազմակերպել և մասնակցել է տարբեր բնույթի բազում միջոցառումների՝ սկսած գիտականից, վերջացրած հասարակական և մշակույթայինով: Ընկերության նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր տաղանդավոր ուսանողների համար ինչպես գիտական, այնպես էլ հանգստի և հասարակական ակտիվ գործունեության համար:

Կազմակերպած միջոցառումների շարքից հատուկ ուշադրության են արժանի ներամբիոնական կոնֆերանսները: Սրանք ռեֆերատիվ աշխատանքների վրա հիմնված կոնֆերանսներ են, որոնք ունեն ուսանողության առավել մեծ ներգրավվածություն և նպատակ ունեն ինչպես ամրապնդելու ուսանողների գիտելիքները տվյալ առարկայից, այնպես էլ առաջացնելու սեր գիտության հանդեպ: Այս կոնֆերանսները նպաստում են նաև ուսանողի մոտ ինտուիտիվ մտածելակերպի, բանավոր խոսքի, նյութի որոնման և մշակման արվեստների ձևավորմանը և զարգացմանը, որն անչափ կարևոր է բժիշկ կոչմանը արժանի լինելու համար: Կարելի է ասել, որ ներամբիոնական կոնֆերանսները ուսանողի առաջին քայլն են դեպի գիտության աշխարհ:

Պարբերաբար կազմակերպվող տարբեր ակտուալ, հետաքրքիր և ուսամնական ծրագրից դուրս թեմաների վերաբերյալ կոնֆերանսները առավել կարևոր են համալսարանի ուսանողության մեծ զանգվածների հետ գիտական լեզվով շփվելու համար: Այս կոնֆերանսների նպատակներն են համալսարանի ուսանողությանը և պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացնել բժշկական բնագավառի նորարարությունները, ուղղությունները, որոնց մասին չեն խոսվում ուսումնական ծրագրի ընթացքում և առօրյա կյանքում: Վառ օրինակներ են ծառայում կոնֆերանսները նվիրված էներգոինֆորմացիոն բժշկությանը, ոչ ավանդական բժշկության այլ ձևերին և մեթոդներին, 21-րդ դարի հետազոտման առաջատար ուղղություն դարձած ցողունային բջիջներին, ապագայի տենոլոգիաներ հանդիսացող և ներկայումս մասամբ կիրառվող նանոտեխնոլոգիաներին և նանոբժշկությանը և այլն: Ի դեպ արդեն 3 տարի է, ինչ ԵՊԲՀ ՈւԳԸ-ն հատուկ հետաքրքրություն է ներկայացնում նանոբժշկությանը և նույնիսկ քայլեր է ձեռնարկում համասարանի ուսումնական ծրագրում այս ուղղվածույթյամբ դասեր մտցնելու ուղղությամբ: Պլանավորվում է նաև սկսել որևէ հետազոտական աշխատանք այս բնագավառում, որպես պիլոտային ծրագիր, որը կնպաստի բնագավառի առավել լավ ներդրմանը համալսարանի առօրյա կյանքում:

Վերջին 5 տարիների ընթացքում հատկապես ակտիվացել են համագործակցությունները միջբուհական մակարդակում: Այս ասպարեզում մենք ունեցել ենք էական առաջխաղացումներ ինչպես բժշկակենսաբանական, այնպես էլ այլ մասնագիտական բուհերի և ֆակուլտետների հետ: ԵՊԲՀ ՈւԳԸ-ն այսօր արդեն համագործակցում է ԵՊՀ կենսաբանության և իրավագիտության ֆակուլտետների, ՖԿՀՊԻ-ի, ՀՊԱՀ պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի, ՀՊՃՀ-ի ուսանողական գիտական ընկերությունների հետ: Այս համագործակցությունները փոխշահավետ են և ունեն կայուն հիմք: Առավել հաջողված ենք համարում համագործակցությունը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հետ: Համատեղ միջոցառումներից կարելի է նշել կոնֆերանսներ նվիրված էվթանազիայի, տրանսպլանտոլոգիայի, աբորտի բժշկաիրավական հիմախնդիրներին, ինչպես նաև դատախաղեր նվիրված բժիշկ մասնագետի իրավունքներին և պարտականություններին:

Վերջին տարիներին ԵՊԲՀ ՈւԳԸ-ն ակտիվորեն սկսել է զբաղվել միջազգային համագործակցությունների ստեղծմամբ: Առաջին խոշոր քայլը եղավ անդամակցությունը ԱՊՀ երկրների բժշկական բուհերի երիտասարդական գիտական կառույցների ֆեդերացիային: Անդամակցելուց ընդամենը 2 տարի անց, ձեռք բերելով բարձր վստահություն ֆեդերացիայի ղեկավարության կողմից, հյուրըկալեցինք ֆեդերացիայի 9-րդ ամենամյա նիստի մասնակիցներին մեր համալսարանում: Պլանավորվում են նաև մի շարք այլ միջազգային համաձայնագրեր Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և այլ երկրների բժշկական բուհերի միջև:

Ուսանողական գիտական ընկերությունը ետ չմնալով նաև համալսարանի անցուդարձից, ոսանողական խորհրդարանի այլ հանձնաժողովների հետ կազմակերպում է բազում միջոցառումներ, որոնք ուղղված են ուսանողի մոտ գիտական մտածելակերպի և տրամաբանության զարգացմանը և որոշ չափով մեղմում է թեստային համակարգի թողած բացասական հետևանքները: Որպես օրինակ նշենք ուսումնամեթոդական հանձնաժողովի հետ կազմակերպված տարբեր մոդելներով անց կացվող ինտերակտիվ դասախոսութունները, ինտելեկտուալ խաղերը, օլիմպիադաները, ֆորումները և կլոր սեղանները:

2014թ.-ից նոր թափ առավ նաև գիտահետազոտական աշխատանքը:ՈՒԳԸ հետազոտական թիմը ԵՊԲՀ Գիտահետազոտական կենտրոնում իրականացնում է մի շարք աշխատանքներ՝որոնցից հատկապես կարևորվում են իրականացված փորձարկումները՝կապված տզրուկների թքի ռեգեներացիոն պոտենցիալի ուսումնասիրության հետ, մի շարք վարքային թեստերի ցիրկադային և տարիքային ռիթմերի ուսումնասիրություն,իմունոմորֆոլոգիական և իմունոֆերմենտային հետազոտությունններ:Աշխատանքները ինտենսիվ շարունակվում են:

Սոցիալական միջոցառումները շատ կարևոր են մեզ համար, քանի որ մենք գտնում ենք, որ բժիշկը մասնագետ լինելուց առավել պետք է լինի հասարակության լիարժեք անդամ հանդիսացող բանական մարդ: Այս միջոցառումներից առավել կարևորում են 2 միջբուհական գիտաժողովները, նվիրված Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Անշուշտ կարևոր են նաև մասնակցությունները ծխախոտի օգտագործման, թմրամոլության, ՁԻԱՀԻ, ալոհոլամոլության դեմ պայքարի արշավներին, բարեգործական ակցիաներին և այլն: Ապագայի պլաններից է նաև բժշկական հանրամատչելի հանդեսի ստեղծումը, որը նախատեսված կլինի հասարակության լայն խավերի համար: Հուսով ենք, որ այս ծրագիրը մեծ սոցիալական հարց կլուծի և կնպաստի հասարակության առողջացմանն ու կենասմակարդակաի և բժշկական կրթվածության բարձրացմանը:

Այսօր ՈՒԳԸ ունի բազմաթիվ չլուծված և ընթացիկ հարցեր, ընկերությունը համառ և նպատակասլաց գնում է առաջ՝ ներգրավվելով իր կազմում բազում շնորհալի, խելացի ու բժշկագիտությանը նվիրված ուսանողների, և օգնում նրանց ընտրել ճիշտ ուղի իրենց մասնագիտական կյանքում: Մենք ունենք մեծ պլաններ, վերականգնելու ուսանողական պրակտիկ գիտությունը և ռեֆերատիվ աշխատանքներից անցնելու գիտական հետազետություններին: Ունենք մեծ ծրագրեր կապված միազգային համագործակցությունների, փոխանակային ծրագրերի և միջազգային լաբորատորիաների սեղծման և զարգացման ուղղությամբ: Հուսով ենք, որ ադմինիստրացիայի հետ պրոդուկտիվ աշխատանքը մոտ ապագայում կբերի տեսնելի արդյունքերի, և մենք կվերականգնենք իրական գիտահետազոտական կառույցի բարի համբավը:

 

ՈՒԳԸ ԼՈԳՈՅԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

SSS YSMU2 թևավոր օձերը` եգիպտական ուրեյները (կրակային օձեր), օգտագործվել են Հին Եգիպտոսում, իսկ ավելի ուշ պատկերվել Հին Հունական աստվածներ Ասկլեպիոսի, Հերմեսի և Դիոնիսի (իմաստության և բժշկության) գավազանների վրա:

3 կարմիր շրջանները խորհրդանշում են արևը, որը ըստ հնագույն դիցաբանության, կազմված է 3 բաղադրիչներից.

  • Միտք
  • Բանական հոգի
  • Ոգի (Աստված)

 

Այս նշանը հանդիպում է նաև բոլոր արիական ազգերի մոտ, Բուդդիզմում և Քրիստոնեության մեջ:

Մուգ կապույտ գույնը իմաստության խորհրդանիշն է:

Ոսկեգույնը խորհրդանշում է հոգին և աստվածային մաքրությունը:

 

ՈւԳԸ Կառուցվածք

Ուսանողական գիտական ընկերությունը հանդիսանում է ՈՒսանողական խորհրդարանի հանձնաժողովներից մեկը: Ընկերությունը ղեկավարում է նախագահը, ով ընտրվում է համաձայն կանոնակարգի: Ընկերության փոխնախագահը և նախագահի տեղակալը առաջադրվում են նախագահի կողմից և հաստատվում ընկերության ընդհանուր նիստի ժամանակ: Ընկերության քարտուղարը ընտրվում է ընկերության նիստի ժամանակ առաջարկված թեկնածուներից՝ փակ քվեարկության միջոցով: Ընկերության նախագահի, փոխնախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի գործառույթները և պարտականությունները ամրագրված են ընկերության կանոնակարգով: Նախագահի օգնականը (օգնականները) ոչ պարտադիր պաշտոն է, կարող է ստեղծվել անհրաժեշտության դեպքում՝ նախագահի նախաձեռնությամբ: Նախագահի օգնականի (ների) այլ պարտականությունները որոշվում են նախագահի կողմից: ՈւԳԸ անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր ուսանող՝ ով հետաքրքրված է գիտական աշխատանքով:

ՈՒԳԸ աշխատակազմ

ՈՒԳԸ նախագահ՝
Սենիկ Մատինյան
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության 6-րդ կուրսի ուսանող
Կոնտակտային տվյալներ՝

Ինտերնետային էջ

Ֆեյսբուքյան էջ

Արյան կենտրոնը կկոչվի Մարկ Սաղաթելյանի անունով

01.08.2018
Մարկի ընկերներն ու հարազատները արյուն են հանձնել Արյան կենտրոնում: