• Հայ
  • Рус
  • Eng

ԵՊԲՀ-ում ուսուցումն իրականացվում է տարբեր մասնագիտություններով բակալավրիատի, մագիստրատուրայի, անընդ­­հատ և ինտեգրացված կրթական ծրագրերով, ինչպես նաև կլինի­կա­կան օրդինատուրայում, ասպիրանտուրայում: ԵՊԲՀ-ն առաջարկում է 1 բակալավրա­կան, 3 անընդհատ և ինտեգրացված ու 5 մագիստրոսական կրթական ծրագիր:

Մասնագիտություն

Որակավորման աստիճան

Տևողությունը

Ուսուցման ձևը

Կրեդիտ*

Բուժական գործ

անընդհատ և ինտեգրացված

6 տարի

12 կիսամյակ

առկա

360 կրեդիտ

Ստոմատոլոգիա

անընդհատ և ինտեգրացված

5 տարի

10 կիսամյակ

առկա

300 կրեդիտ

Դեղագիտություն

բակալավրիատ

4 տարի

8 կիսամյակ

առկա

240 կրեդիտ

մագիստրատուրա

1 տարի

2 կիսամյակ

առկա

60 կրեդիտ

Բուժական գործ զինված ուժերում

անընդհատ և ինտեգրացված

6 տարի

12 կիսամյակ

առկա

360 կրեդիտ

Հանրային առողջութ­յուն և առողջապահություն**

մագիստրատուրա

1,5 տարի

3 կիսամյակ

առկա

90 կրեդիտ

Կառավարում

մագիստրատուրա

1 տարի

2 կիսամյակ

առկա

60 կրեդիտ

Հետբուհական կրթություն***

կլինիկական օրդինատուրա

1-4 տարի

2-8 կիսամյակ

առկա

-

ասպիրանտուրա

3 տարի

6 կիսամյակ

առկա

180 կրեդիտ

4 տարի

8 կիսամյակ

հեռակա

180 կրեդիտ

* յուրաքանչյուր կիսամյակ՝ 30 կրեդիտ, բացառությամբ հեռակա ասպիրանտուրայի:

** մագիստրոսական ծրագրերը մանրամասն տե՛ս համապատասխան բաժնում:

*** բուհում իրականացվում է հանրապետությունում սահմանված հետդիպլոմային բժշկական կրթություն՝ կլինիկական օրդինատուրա, ավելի քան 80 մասնագիտություններով: Բժիշկների, ստոմատոլոգների, դեղագետների, միջին բուժաշխատողների և դեղագործների համար կազմակերպվում է նաեւ շարունակական մասնագիտական կրթություն և լրացուցիչ (նեղ) մասնագիտական կրթություն:

 Ուսումնական տարին բաղկացած է երկու կիսամյակից:

Ուստարվա առաջին կիսամյակը սկսվում է սեպտեմբերի 1-ին և ավարտվում դեկտեմբեր-հունվար ամիսներին: Առաջինից երրորդ կուրսերում ձմեռային քննաշրջանն անցկաց­վում է հունվարին, իսկ բարձր կուրսերում՝ կիսամյակի ընթացքում: Երկրորդ կիսամյակը սկսվում է փետրվարի սկզբին և ավարտվում մայիս-հունիս ամիսներին: Առաջինից երրորդ կուրսերում ամառային քննաշրջանը կազմակերպվում է հունիսին, իսկ բարձր կուրսերում՝ կիսամյակի ընթացքում: Ամառային արձակուրդի ընթացքում անցկացվում է ուսումնական և ուսումնաարտադրական պրակտիկա:

Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

31.10.2018
 Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր