• Հայ
  • Рус
  • Eng

Պրակտիկան ցանկացած մասնա­գի­տա­կան ուսումնական հաստատության, առա­­վել ևս բժշկական համալսարանի կրթա­կան ծրագրերի պար­­տա­դիր և կարևոր բա­ղադրիչ է: ԵՊԲՀ ուսանողների պրակտիկայի համար բազա են ԵՊԲՀ կլինիկաները, պոլիկլինիկաները, ստոմատոլո­գիա­կան կաբինետները, ամբիոնական լաբորա­տո­րիա­ները: Բացի դրանից, պրակտիկան կազմակերպելու նպատակով յուրա­քան­չ­յուր տարի կնքվում են պայմանագրեր Երևանի, ՀՀ մարզերի և Արցախի Հանրապետության տարբեր բուժ­հաս­տա­տությունների հետ, որոնց տնօրենների կողմից նշանակված պրակտի­կա­յի ղե­կավարն ընդունում և ուղղորդում է տվյալ բուժհաստատությունում պրակ­տիկա անց­նող ուսանողներին, ինչպես նաև վերահսկում է պրակտիկայի ընթացքը՝ օպե­րա­տիվ կապ պահելով համալսարանի պրակտիկայի բաժնի հետ, անհրա­ժեշ­տության դեպքում քննարկվում և լուծում են ստանում ծագած տարաբնույթ հարցերը:

Ամառային պրակտիկան անցկացվում է գարնանային կիսամյակի հիմնական քննաշրջանին հաջորդող շաբաթվանից սկսած՝ ըստ սահմանված ժամանակացույցի: Պրակտիկա անցնող ուսանողները նախապես պրակտիկայի բաժնից ստանում են պրակտիկայի հաշվետվության անհատական թերթիկ, որում ներառված են բժշկական գործընթացներն ու միջոցառումները, որոնց ուսանողը պետք է մասնակցի կամ որոնք անձամբ իրականացնի պրակտիկայի ընթացքում: Պրակտիկայի ավարտին յու­րաքանչյուր ուսանող պրակտիկայի բաժին է ներկայացնում իր անհատական հաշվետվության թերթիկը, որն ամբողջությամբ լրացվել և հաստատվել է կլինիկայում պրակտիկայի ղեկավարի կողմից: Վերջինիս հիման վրա ուսանողը ձեռք է բերում համապատասխան կրեդիտներ և ստանում ստուգարք:

Ցանկության դեպքում ուսումնական պլանով նախատեսված տվյալ տարվա պրակ­­տիկան ուսանողը կարող է անցնել արտերկրում, եթե նա համապատասխան պայ­մանավորվածություն ունի ընդունող կողմի հետ: Նման դեպքերում ԵՊԲՀ պրակտի­կայի բաժնի կողմից նրան տրվում է անհատական հաշվետվության թերթիկ, որն անհրաժեշտ է լրացնել և կնքել պրակտիկան ավարտելուց հետո: Թերթիկը ներկա­յաց­­նելու դեպքում ուսանողը ստանում է ստուգարք և համապատասխան կրեդիտներ:

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետ­ների կրթական ծրագրերում պրակտիկայի դասընթացներ նախատեսված են ուսումնառության երկ­րորդ տարվանից սկսած՝ հետևյալ ծրագրերով.

«Բուժական գործ» մասնագիտական կրթական ծրագիր

Ուսումնական պրակտիկա՝

ա. ծանոթացում հիվանդանոցի և պոլիկլինիկայի կառուցվածքին և տարբեր ստորաբաժանումների ֆունկցիաներին՝                                                                     II կուրս   1 շաբաթ,

     բ. բուժքրոջ օգնական՝                                                               III կուրս  2 շաբաթ,

գ. ընտանեկան բժշկի օգնական                                               IV կուրս  3 շաբաթ,

դ. բժշկի օգնական (թերապիա, վիրաբուժություն, մանկաբուժություն, մանկաբարձություն)՝                                                                  V կուրս   4 շաբաթ:

Ուսանողը պրակտիկայի ընթացքում ծանոթանում է պոլիկլինիկաների և հիվան­­դա­նոց­ների կառուցվածքի և տարբեր ստորաբաժանումների (մատենավարման բաժ­նի, ըն­դու­նարանի, մանիպուլյացիոն կաբինետների, մասնագիտական տարբեր լաբո­րա­­տո­րիա­ների) աշխատանքներին, սովորում և յուրացնում է միջին բուժանձ­նա­­կազ­մի կողմից կատարվող միջամտությունները, ծանոթանում ընտանեկան բժշկի աշ­խատանքին և բժշկի անմիջական հսկողությամբ ու ղեկավարությամբ հե­տա­­զո­տում թերապևտիկ, մանկաբարձական, գինեկոլոգիական հիվանդներին, հի­վանդ երե­խա­ներին, գնահատում հետազոտությունների արդյունքները, ախտո­րո­շում կատարում, ձևակերպում նախնական արդյունքները, կազմում բուժման պլան, ձևա­կեր­պում բժշկական փաստաթղթերը:

«Ստոմատոլոգիա» մասնագիտական կրթական ծրագիր

Ուսումնաարտադրական պրակտիկա՝

ա. ծանոթացում ստոմատոլոգիական պոլիկլինիկայի         II կուրս           1 շաբաթ, կառուցվածքին և կաբինետների աշխատանքին՝

բ. ստոմատոլոգիական աշխատասենյակի և                        III կուրս          2 շաբաթ,

դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի

բուժքրոջ օգնական                                           

գ. բժշկի օգնական`                                                                   IV կուրս        

թերապևտ-ստոմատոլոգի՝                                                                              1 շաբաթ,

օրթոպեդ-ստոմատոլոգի՝                                                                                1 շաբաթ,

վիրաբույժ-ստոմատոլոգի՝                                                                              1 շաբաթ,

մանկական հասակի ստոմատոլոգի՝                                                             1 շաբաթ:

Ուսումնաարտադրական պրակտիկաների ընթացքում ուսանողը ծանոթանում է ստոմա­տոլոգիական պոլիկլինիկաների կառուցվածքին, հագեցվածությանը, տարբեր կաբինետների աշխատանքի կազմակերպմանը: Թերապևտ-, վիրաբույժ-, ման­կա­կան-, օրթոդոնտ- և օրթոպեդ-ստոմատոլոգների կողմից տարվող բուժական և կան­խար­գելիչ աշխատանքներին ծանոթանալուն զուգընթաց ուսանողը վարժասար­քերի, մուլյաժ­ների, ֆանտոմների վրա ձեռք է բերում և կատարելագործում գործնա­կան հմտու­թյուններ (խոռոչների մշակում, լցավորում, հղկում և փայլեցում, տարբեր տե­սակի պսակներ և կամրջաձև պրոթեզներ պատրաստելու նպատակով ատամի հղկում, դրոշմի ստա­ցում, ատամների՝ մոմով մոդելավորում և այլն):

«Դեղագիտություն» մասնագիտական կրթական ծրագիր

Դեղագիտական ֆակուլտետի բակալավրիատի ուսանողների պրակտիկան անցկացվում է հիմնա­կա­նում մասնագիտական ամբիոնների լաբո­րա­տոր բազաներում, դեղատներում, ինչպես նաև որոշ ռե­սուրսներից օգտվելու և որոշ դեղա­բույսեր ուսումնասիրելու նպատակով՝ Երևանի բուսաբանական այգում, ՀՀ տարբեր շրջաններում:

 Ուսումնաարտադրական պրակտիկա

ա. դաշտային բուսաբանություն՝                                            II կուրս      2 շաբաթ,

բ. ֆարմակոգնոզիա՝                                                                 III կուրս     1 շաբաթ,

գ. դեղաձևերի տեխնոլոգիա                                                    III կուրս     1 շաբաթ,

դ. դեղաձևերի որակի վերահսկում՝                                         III կուրս     1 շաբաթ:

 

 Դեղագիտական ֆակուլտետի ուսանողները կիսամյակի ընթացքում բակալավրիա­տի 4-րդ կուրսում ուսումնական պրակտիկա են անցնում «ԴԷԿ» (2 շաբաթ), «Դե­ղա­գործական տեխնոլոգիա» (2 շաբաթ) և «Դեղագործական քիմիա» (1 շաբաթ) ա­ռար­­­կաներից: Մագիստրատուրայում ուսանելու ընթացքում ցիկլային դասընթա­ցով անցնում են ևս մեկ շաբաթյա պրակտիկա «Դեղաբույսերի պաշարագիտություն» առարկայից:

Պրակտիկաների ընթացքում ուսանողը սովորում է որոշել դեղաբույսի տեսակնե­րը բուսական տարբեր համակցություններում, տարբերակել դեղաբույսերը վայրի բնության մեջ, իրականացնել դեղաբույսերի հերբարիզացիա, պա­հես­տային պայմաններում տիրապետել դեղաբուսական հումքի չորացման, առաջ­նա­յին մշակման և պահպանման մեթոդներին: Բացի վերը նշվածից ուսանողը դեղատնային պայմաններում կատարում է դեղաչա­փում ըստ զանգվածի, ըստ ծավալի և կաթիլների, սովորում է տարբեր բաղադ­րա­տոմսերով պատրաստել փոշիներ, կոնցենտրիկ լուծույթներ, հեղուկ դեղաձևեր, կախույթներ, քսուքներ և մոմիկներ, ինչպես նաև լաբորատոր պայմաններում կատարում դեղաձևերի որակական և քանակական վերլուծություն:

Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

31.10.2018
 Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր