• Հայ
  • Рус
  • Eng

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ Համալսարան) «Ուսման վճարի չափերի մասին» կանոնակարգով սահմանվում է Համալսարանի վճարովի համակարգի սովորողների ուսման վճարի չափերը և վճարման կարգը:

2. Սույն կանոնակարգը տարածվում է Համալսարանի անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրի, բակալավրիատի, մագիստրատուրայի, կլինիկական օրդինատուրայի, ինտերնատուրայի, ասպիրանտների, դոկտորանտների, հայցորդների, քոլեջի, մինչհամալսարանական կրթության սովորողների և սույն կանոնակարգով նախատեսված այլ սովորողների վրա: Համալսարանի սովորողների ուսման վճարի չափերը սահմանվում են ըստ կրթության կազմակերպման ձևերի, ուսուցման լեզվի և իրավական ակտերով սահմանված այլ առանձնահատկությունների:

3. Սույն կանոնակարգի իրավական հիմքերն են «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքները, Համալսարանի կանոնադրությունը և այլ իրավական ակտեր:

․․․

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ

41. Սույն կանոնակարգով չնախատեսված սովորողների ուսման վճարի չափերը սահմանվում են համաձայն ռեկտորի հրամանի կամ ուսանողի հետ կնքված կրթության մասին պայմանագրի:

42. Համալսարանի որոշակի կարգավիճակի ուսանողների համար կարող են սահմանվել առանձնահատուկ վճարի չափեր:

43. Օրենսդրությամբ կամ Հայաստանի Կրթության և գիտության նախարարի կամ ռեկտորի կողմից սահմանված (նախատեսված) դեպքերում ուսման վճարի չափեր կարող են սահմանվել համապատասխան իրավական ակտի կամ փաստաթղթի հիման վրա:

44. Ակադեմիական արձակուրդից, երեխայի խնամքի համար հատկացված արձակուրդից, զինվորական ծառայությունից վերադարձած ուսանողների ուսման վճարը, ինչպես նաև ուսման վճարի փոխհատուցումները մնում են անփոփոխ՝ համաձայն նրանց հետ կնքած պայմանագրերի և (կամ) ռեկտորի հրամանի:

45. Համալսարանի ֆակուլտետից այլ ֆակուլտետ կամ ուսուցման այլ համակարգ տեղափոխված ուսանողների ուսման վճարի չափը սահմանվում է տեղափոխված կուրսի համար սահմանված ուսման վճարի չափերին համապատասխան:

46. Այլ բուհերից Համալսարան տեղափոխված, Համալսարանից ազատվելուց կամ հեռացվելուց հետո Համալսարանում վերականգնված ուսանողների ուսման վճարի չափը սահմանվում է տվյալ կուրսում սովորողների համար սահմանված ուսման վճարի չափերին համապատասխան, և ուսանողի հետ կնքվում է նոր պայմանագիր:

47. Ուսանողի հետ կնքված պայմանագիրը, այդ թվում այդ պայմանագրով նախատեսված ուսման վճարի չափերը ուսումնառության ամբողջ ընթացքում փոփոխման ենթակա չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ ուսանողը փոխել է ուսուցման համակարգը և այդ համակարգի համար սահմանված է ուսման վճարի այլ չափ:

48. Կլինիկական օրդինատուրայի, ինտերնատուրայի, ասպիրանտուրայի և մինչհամալսարանական կրթության դասընթացների համար ուսման վճարի վճարման ժամկետները սահմանվում են Համալսարանի կողմից կամ կրթության մասին պայմանագրերով:

49. Ուսանողի հեռացման դեպքում տվյալ կիսամյակի ուսման վճարը չի վերադարձվում:

50. Ուսանողի նախաձեռնությամբ՝ Համալսարանի և ուսանողի միջև կրթութ-յան մասին պայմանագիրը լուծվելու դեպքում Համալսարանի կողմից կատարվում է վերջնահաշվարկ, ըստ որի ուսման վճարի մուծման պարտականությունը ավարտվում է ազատման մասին հրամանով նշված ամսաթվին հաջորդող ամսվա 1-ից:

51. Հաջորդ կուրս կամ կիսամյակ ակադեմիական պարտքերի պատճառով չտեղափոխված կամ ժամանակավորապես տեղափոխված, սակայն մինչև հեռացումը դասընթացներին մասնացած և (կամ) Համալսարանում հաշվառված ուսանողների կրթության մասին պայմանագիրը լուծվելու դեպքում Համալսարանի կողմից կատարվում է վերջնահաշվարկ, ըստ որի ուսանողը պետք է վճարի համապատասխան կուրսի ուսման վճարի մեկ ամսվա գումարը, բացառությամբ այն դեպքերի, երբ ուսանողը հիվանդության պատճառով չի ներկայացել դասերին:

Երեք զինվոր, երեք բացառիկ վիրահատություն

04.10.2017
Պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը շարունակում է կատարել բացառիկ վիրահատություններ: Թե պատերազմի դաշտում, թե խաղաղ ...