• Հայ
  • Рус
  • Eng

Եվրամիության Տեմպուս ՎԵՐԻՏԱՍ ծրագիր 

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 2014-2016թթ-ին հանդիսանում է Եվրամիության Տեմպուս ՎԵՐԻՏԱՍ (Զալցբուրգի սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում) ծրագրի համակարգողը:

Ծրագիրը նպատակ է հետապնդում բարելավել ասպիրանտական կրթությունը Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում եվրոպական որակավորումների շրջանակի և Զալցբուրգյան սկզբունքների հետ համապատասխանեցմամբ:

Ծրագրում ներգրավված են Հայաստանի 20 բարձրագույն ուսումնական հաստատություններ և կրթական կառույցներ, եվրոպական առաջատար բուհեր և կրթական կազմակերպություններ: 

ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ` 

1. Երևանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ)՝ համակարգող

2. UDG – Ջիրոնայի համալսարան, Իսպանիա

3. WUS – Համաշխարհային համալսարանական ծառայություն-ավստրիական կոմիտե, Ավստրիա

4. UHMF – Հայդելբերգի համալսարան, Գերմանիա

5. KTH – Տեխնոլոգիայի թագավորական ինստիտուտ, Շվեդիա

6. BSU – Bath Spa համալսարան, Մեծ Բրիտանիա

7. ՀՀ ԿԳՆ – Կրթության և գիտության նախարարություն, Հայաստան

8. ԲՈՀ – Բարձրագույն որակավորման հանձնաժողով, Հայաստան

9. ՈԱԱԿ – Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ, Հայաստան

10. ԳԱԱ – ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Հայաստան

11. ԵԳՊԱ – Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա, Հայաստան

12. ԵՊՀ – Երևանի պետական համալսարան, Հայաստան

13. ԵՊԼՀ – Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան, Հայաստան

14. ԵՃՇՊՀ – Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, Հայաստան

15. ՀՊՏՀ – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստան

16. ԳՊՀ – Գավառի պետական համալսարան, Հայաստան

17. ՎՊՄԻ – Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ, Հայաստան

18. Հյուսիսային համալսարան, Հայաստան

19. ՊԿԱ – ՀՀ պետական կառավարման ակադեմիա, Հայաստան

20. «Կրթության որակ» ՍՊԸ, Հայաստան

 

VERITAS ծրագրի հիմնական արդյունքները կնպաստեն բուհերի կարողությունների հզորացմանը, որակյալ ասպիրանտական կրթության ապահովմանը, ինչպես նաև նախադրյալներ կստեղծեն որակյալ գիտական հետազոտությունների և PhD աստիճան շնորհելու և չափանիշներ ու որակի չափորոշիչներ սահմանելու համար:

Մանրամասների համար այցելեք Ծրագրի պաշտոնական կայքէջ` www.tempusveritas.am


ՓԱՍՏԱԹՂԹԵՐ


ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ 

    1. Մոնիտորինգ այց ԵՄ Տեմպուս Վերիտաս ծրագրի շրջանակներում
    2. Ճանաչողական այց դոկտորական կրթության լավագույն փորձառության ուսումնասիրման նպատակով (2.12.2015)
    3. Ներբուհական վերապատրաստման դասընթաց ԵՄ Տեմպուսի VERITAS ծրագրի շրջանակներում (12.10.2015)
    4. Ասպիրանտական կրթության ներքին և արտաքին որակի ապահովման ստանդարտների վերաբերյալ քննարկում ԵՄ Տեմպուսի VERITAS ծրագրի շրջանակներում (14.05.2015)
    5. «Գիտական աստիճանավորում և որակի չափանիշներ» թեմայով աշխատանքային հանդիպում Երևանում 2015 թ. հունվարի 26-27-ին
    6. Հանդիպում Գերմանիայի Հայդելբերգի համալսարանում 2014թ. նոյեմբերի 3-5-ին
    7. Հանդիպում Տեմպուսի ՎԵՐԻՏԱՍ ծրագրի շրջանակներում Երևանում 2014թ. սեպտեմբերի 16-ին
    8. Ծրագրի հերթական քայլերի վերաբերյալ կազմակերպչական հանդիպում Երևանում 2014թ. սեպտեմբերի 9-ին
    9. Դասընթաց Զալցբուրգյան սկզբունքների վերաբերյալ Ավստրիայի Գրացի համալսարանում 2014թ. մայիսի 5-7-ին

Աբսցեսի մասին մանրամասնում են համալսարանական հիվանդանոցների բժիշկները

22.06.2018
Աբսցեսը (թարախակույտ) օջախային թարախային բորբոքում է, որը բնութագրվում է թարախով լցված խոռոչի առաջացմամբ: Աբցեսը ...