• Հայ
  • Рус
  • Eng

Ուսանելու հրավիրված արտասահմանցի ուսանողների ժամանման թույլտվություն ստանալու համար` ԵՊԲՀ-ն դիմում է ՀՀ Կրթության և գիտության նախարարություն:
Թույլտվություն ստանալուց հետո դիմորդը կարող է մուտքի արտոնագիր ստանալ իր երկրում` ՀՀ դեսպանատությունում: Դեսպանությունն ուսանողին տրամադրում է ժամանման միանվագ ուսանողական մուտքի արտոնագիր:
Դիմորդի երկրում ՀՀ դեսպանության բացակայության դեպքում, դիմորդը մուտքի արտոնագիր կարող է ստանալ այլ երկրում: Այդ մասին տեղեկություն նա կարող է ստանալ համալսարանից:
Հայաստանում ուսանողին անվճար տրվում է կացության կարգավիճակ 1 տարի ժամկետով:
Ուսանողների ծնողների և ազգակիցների` Հայաստան ժամանելու թույլտվությունը իրականացվում է ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության միջոցով: Այդ անձինք Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ կարող են ստանալ ԵՊԲՀ-ի միջոցով:

 

Կլինիկական օրդինատորները՝ COVID 19-ի դեմ պայքարի առաջնագծում

29.05.2020
Կորոնավիրուսի վարակից չեն խուսափել վարակակիրներին ձեռք մեկնողները: Բժիշկ, ուսանող ու ասպիրանտ առաջին իսկ կոչին ...