• Հայ
  • Рус
  • Eng

ԵՊԲՀ-ն ընդունելություն է կատարում հետևյալ կրթական ծրագրերով.

 

Կրթական ծրագիր

Մասնագիտության անվանում

Տարի

Որակավորում

Անընդհատ և ինտեգրացված

բուժական գործ

6 (առկա)

բժիշկ

բուժական գործ զինված ուժերում

6 (առկա)

բժիշկ

ստոմատոլոգիա

5 (առկա)

բժիշկ-ստոմատոլոգ

Բակալավր

ֆարմացիա

4 (առկա)

ֆարմացիայի բակալավր

Մագիստրատու­րա

ֆարմացիա

1 (առկա)

ֆարմացիայի մագիստրոս

հանրային առողջութ­յուն և առողջապահություն

1,5 (առկա)

 

հանրային առողջության մագիստրոս

 կառավարում

1 (առկա)

 

կառավարման մագիստրոս

Կլինիկական օրդինատուրա

ավելի քան 80 մասնագիտությունների գծով

1-4 (առկա)

 

բժիշկ-մասնագետ

բժիշկ-ստոմատոլոգ-մասնագետ

Ասպիրանտուրա

3 (առկա)

գիտությունների թեկնածու

4 (հեռակա)

 

Բուժական գործ զինված ուժերում մասնագիտությամբ ընդունելությունը կատարվում է ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով:

ԵՊԲՀ-ում կարող են սովորել օտարերկրյա քաղաքացիներ ռուսերենով և անգլերենով՝ համաձայն ՀՀ օրենքով սահմանված կարգի:

Ընդունելության պահանջները

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը բակալավ­րի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելությունն իրականացնում է յուրա­քան­չյուր տարի մայիս-հուլիս ամիսներին համաձայն դիմորդի դիմում-հայտի և պահանջվող փաստաթղթերի հետևյալ ֆակուլտետ­ներում՝

  1. ընդհանուր բժշկության (բուժական գործ),
  2. ռազմաբժշկական (բուժական գործ զինված ուժերում),
  3. ստոմատոլոգիական (ստոմատոլոգիա),
  4. դեղագիտական (ֆարմացիա):

Համալսարան կարող են դիմել միջնակարգ (լրիվ), միջին մասնագիտական կրթությամբ ՀՀ և օտարերկրացի քաղաքացիներ՝ առանց տարիքային սահմանափակման:

Դիմորդներին իրավունք է վերապահվում իրենց ընտրությամբ միասնական (ընդունելության) քննություններ հանձնել «Ֆիզիկա» (գրավոր), «Քիմիա» (գրավոր),  «Կենսաբանություն» (գրավոր) մրցութային երեք առարկաներից երկուսից:

Ընդունելության քննությունների մրցույթների արդյունքները հաստատվում են հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ՝ ըստ ՀՀ կառավարության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի:

Դիմորդներն ընդունելության համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում-հայտ (լրացվում է բուհում),
  2. անձը հաստատող փաստաթուղթ,
  3. նախորդ տարիների շրջանավարտները ավարտական փաստաթուղթը ներկայաց­նում են դիմում-հայտի հետ միասին՝ նախապես սահմանված ժամանակահատ­վածում: Ընթացիկ տարվա շրջանավարտները ներկայացնում են լուսանկա­­րով տեղեկանք դպրոցից՝ տնօրենի կողմից կնքված, միջնակարգ կրթու­թյան ավարտական փաստաթուղթը՝ ատեստատ (բնօրինակները):
  4. 6 լուսանկար (3x4 չափի),
  5. արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր,
  6. միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների) դիպլոմներ:

Ընդունելության քննություններն անցկացվում են հունիս–հուլիս ամիսներին:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն իրականացնում է մագիստրատուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտություններով՝

  • հանրային առողջություն և առողջապահություն,
  • կառավարում,
  • ֆարմացիա:

Մագիստրատուրայի կրթական ծրագրի ուսման տևողությունը 1-1,5 տարի է:

Մագիստրատուրայի ընդունելության համար պահանջվող փաստաթղթերն են՝

  • դիմում ռեկտորի անունով (ձեռագիր),
  • անձնագրի պատճենը,
  • դիպլոմի և դիպլոմի հավելվածի պատճենները,
  • հրատարակված աշխատությունների ցանկը՝ համապատասխան պատճեններով (առկայության դեպքում),
  • 4 լուսանկար՝ 3x4 չափի,
  • նախորդ տարիների շրջանավարտների դեպքում համառոտ ինքնակենսագրութ­յուն (ժամանակագրական շարադրմամբ):

 

Կլինիկական օրդինատուրա

Առողջապահության ոլորտում բարձր որակավորում ունեցող բժիշկներ և ստոմա­տո­լոգներ պատրաստելու նպատակով բուհում իրականացվում է Հայաս­տա­նի Հանրապետությունում սահմանված հետբուհական մասնագիտական կրթություն կլինիկական օրդինատուրայի ձևով՝ ավելի քան 80 մասնագիտությունների գծով:

Բուհն ավարտելուց հետո ուսանողները կարող են ընդունվել կլինիկական օրդինատուրա (ուսման տևողությունը 1-4 տարի): Յուրաքանչյուր տարի որոշ մասնագիտությունների գծով հատկացվում են տեղեր՝ պետպատվերի շրջանակներում:

Ասպիրանտուրա

ԵՊԲՀ լավագույն շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել ասպիրան­տուրայում, որի ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա (համապատաս­խա­նաբար 3 և 4 տարի տևողությամբ):

Ասպիրանտուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ԵՊԲՀ մագիստրո­սի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ստացած (տեսական մասնագիտու­­թ­յունների գծով), ինչպես նաև ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրայի (կլինիկական մասնագիտությունների գծով) շրջանավարտները:

 Ասպիրանտուրա ընդունվելու կարգը մանրամասն ներկայացված է համապատաս­խան բաժնում:

Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

31.10.2018
 Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր