Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հայտարարում է 2020/2021 ուսումնական տարվա ընդունելություն հետևյալ մասնագիտություններով`
Անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի ուսման տևողությունը ընդհանուր բժշկության և ռազմաբժշկական ֆակուլտետներում 6 տարի է, ստոմատոլոգիական ֆակուլտետում՝ 5 տարի: Բակալավրի որակավորման կրթական ծրագրի ուսման տևողությունը դեղագիտական ֆակուլտետում 4 տարի է: Համալսարան կարող են դիմել միջնակարգ (լրիվ), միջին մասնագիտական կրթությամբ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները` առանց տարիքի սահմանափակման:
Դիմորդներին իրավունք է վերապահվում իրենց ընտրությամբ միասնական (ընդունելության) քննություններ հանձնելու «Ֆիզիկա» (գրավոր), «Քիմիա» (գրավոր), «Կենսաբանություն» (գրավոր) մրցութային երեք առարկաներից՝ մեկը:
Ընդունելության քննությունների մրցույթների արդյունքները հաստատվում են հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ` ըստ ՀՀ կառավարության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2012/2020թ.-ի ընդունելության կարգի:
Դիմորդներն ընդունելության համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
Դիմում-հայտ, որը լրացվում է առցանց՝ մուտք գործելով dimord.am կայք:
Ընդունվելուց հետո դիմորդներն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում են բուհ:
Dimord.am կայքում դիմումներն ընդունվում են 2020թ.-ի մայիսի 5-ից մինչև հունիսի 15-ը ներառյալ:
Ընդունելության քննություններն անցկացվում են 2020թ.-ի հուլիսի 1-8-ը ընկած ժամանակահատվածում:
Օտարերկրյա քաղաքացիների և սփյուռքահայ դիմորդների ընդունելության մասին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ
Լրացուցիչ տեղեկությունների համար մինչև սույն թվականի հուլիսի 30-ը ներառյալ կարող եք դիմել ընդունող հանձնաժողով կամ զանգահարել (060) 651 474, (011) 621 061, 077 235 828, 077 368 077 հեռախոսահամարներով, աշխատանքային օրերին, ժամը՝ 10:00-18:00 :
2020 թվականի ԵՊԲՀ ընդունելության մրցույթի արդյունքները
Հարգելի՛ դիմորդներ, ներկայացնում ենք 2020-2021 ուստարվա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ընդունված դիմորդների ցանկը։