• Հայ
  • Рус
  • Eng
Գրիզելդա Ասատուրի Նավասարդյան
Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր

Կրթություն

1965թ․ գիտխորհրդի երաշխավորությամբ մրցույթով ընդունվել է ախտաֆիզիոլոգիայի ամբիոնին կից ասպիրանտուրա, որն ավարտել և 1968թ., պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
1959թ. ընդունվել է և 1965 թվին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը
1959թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի Ն.Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը


Ծննդյան տարեթիվ, վայր

1942թ., Երևան

Աշխատանքային գործունեություն

2005թ.-ից առ այսօր ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսորն է 
1994-2005թթ. ընտրվել և աշխատել է որպես ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ
1988-1994թթ. գիտամանկավարժական գործունեությանը զուգընթաց աշխատել է որպես բժշկական համալսարանի արտասահմանցի սովորողների դեկան
1975 թվականին Գրիզելդա Նավասարդյանին շնորհվել է ավագ գիտաշխատողի, 1982թ. դոցենտի, իսկ 2005թ. պրոֆեսորի կոչում
1981 թվականից ամբիոնում պաշտոնավարել է որպես դոցենտ
1968-1981թթ. ախտաֆիզիոլոգիայի ամբիոնում աշխատել է որպես ասիստենտ, ավագ գիտաշխատող

Այլ տվյալներ

Գիտական հետաքրքրություններից տեսական-գործնական նշանակություն և միջազգային ճանաչում ունեն տարբեր պայմաններում օրգանիզմի մահացման և վերակենդանացման հիմնախնդիրներին, փորձարարական սակավաշարժության պայմաններում զարգացող վարքային-իմացական տեղաշարժերի, ծերություն և սակավաշարժություն հարաբերակցության ախտաֆիզիոլոգիական մեխանիզմների վերահանմանը, նոզոլոգիայի հիմնադրույթներում միջնադարյան հայ փիլիսոփաների և բժիշկների ավանդին վերաբերող նրա աշխատանքները:

Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային գիտաժողովների, հանդես եկել զեկուցումներով (ՌԴ, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Կիև, Թբիլիսի, Բաքու, Տաշքենդ, Չեխոսլովակիա, Ֆինլանդիա, Հունգարիա, Մարոկկո, ԱՄՆ, ՉԺՀ , Կանադա, Ուկրաինա և այլն):

Հրապարակումներ

Շուրջ 195 գիտական հրապարակումների, 20-ից ավելի ուսումնամեթոդական հոդվածների, ձեռնարկների, ախտաֆիզիոլոգիայի դասագրքերի հեղինակ է: Լինելով բժշկական համալսարանի բժշկա-կենսաբանական առարկաների ցիկլային մեթոդական խորհրդի նախագահ, Կ.Գ.Ն. բարձրագույն կրթության որակի հանձնաժողովի անդամ, լուրջ ներդրում ունի Բոլոնիայի գործընթացի շրջանակում բարձրագույն կրթության որակի երվրոպական չափայնության հավաստման, ուղեցույցների մշակման և ներդրման գործում, մասնակցել է մի շարք դրամաշնորհների, ծրագրերի:

Անդամակցություն

Հայաստանի ախտաֆիզիոլոգների և ախտաբանների ընկերակցության հիմնադիրն է և նախագահը:
Էկոլոգիայի և Կենսագործունեության Միջազգային Ակադեմիայի (Նյու-Յորք, Սանկտ-Պետերբուրգ) իսկական անդամ է:
Ախտաֆիզիոլոգիայի Միջազգային ընկերության գործադիր խորհրդի, դասավանդման տեխնոլոգիաների հանձնաժողովի անդամ է: 2012 թ. նոյեմբերին ընտրվել է Ուկրաինայի ախտաֆիզիոլոգների ընկերակցության վարչության պատվավոր անդամ:
Գործուն մասնակցություն ունի ախտաֆիզիոլոգիայի դասավանդման նորարացման և ժամանակի պահանջներին համահունչ կրթական ծրագրերի մշակման մեջ:
ԵՊԲՀ Միջազգային հավատարմագրման փորձագիտական հանձնաժողովի, կարգապահական կոմիտեի, «Բժշկություն, գիտություն և կրթություն» ամսագրի խորհրդի անդամ է:

Պարգևներ

Ունի կառավարական և համալսարանական պարգևներ (շնորհակալագրեր, պատվոգրեր, մեդալներ):
Իր գիտամանկավարժական գործունեության ընթացքում պարգեւատրվել է Չեխոսլովակիայի, Լեհաստանի, Հունգարիայի բժշկական համալսարանների մեդալներով:
Ախտաֆիզիոլոգիայի ասպարեզում գիտամանկավարժական ավանդի, հայ-ռուսական համագործակցության ամրապնդման համար 2007թ. պարգևատրվել է ՌԴ բժշկական ակադեմիայի Ա. Սպերանսկու անվան մեդալով: