• Հայ
  • Рус
  • Eng
Ալեքսանդր Սերգեյի Մալայան
Ակնաբուժության ամբիոնի վարիչ, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, ԲԿԱԳՄԱ-ի և ՌԴ ԲՏԳԱ-ի ակադեմիկոս

Կրթություն

1966թ. ավարտել է Երևանի Ա.Ս. Պուշկինի անվան միջնակարգ դպրոցը
1972թ. ավարտել է Մ. Հերացու անվան ԵՊԲԻ-ը

Հեռ` ( +374 10) 58 25 32
+374 10 34 35 10 +374 10 34 49 44
Էլ. փոստ` info@ysmu.am
alexmalayan@yahoo.com

 

Աշխատանքային գործունեություն

2012թ.-ից հանդիսանում է Հայ ակնաբույժների ասոցացիայի ղեկավար
2012թ.-ին «Հանուն խաղաղ Կովկասի» անվան ոսկե մեդալներով
2006թ.-ին պարգևատրվել է Մխ. Հերացու, 2011թ.Ֆրիտյով Նանսենի
2006թ. ՌԴ բժշկատեխնիակական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ
2003թ. պրոֆեսոր, գիտությունների և բնապահպանության կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի իսկական անդամ
2000թ.-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Բնակչության ակնաբուժական օգնության արդյունավետությունը բարձրացնող կազմակերպչական, պրոֆիլակտիկ, բուժական և վերականգնողական միջացառումների համալիր» թեմայով
1999թ. «Հայաստանի առողջապահության կազմակերպիչների կառավարման ասոցացիա»-ի նախագահության անդամ
1992թ.-ից մինչ օրս Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն
1996թ.-ից մինչ օրս Հայ-ամերիկյան մարդասիրական ծրագրի բժշկական տնօրեն /Eye Progect AECP/.
1992թ.-ից մինչ օրս Մխ. Հերացու անվան ԵՊԲՀ «Աչքի հիվանդություններ» ամբիոնի վարիչ
1984թ.-ից մինչ օրս ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ
1982թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Տաուրինի օգտագործումը աչքի եղջերաթաղանթի ներթափանցող վերքերի բուժման ժամանակ» թեմայով
1982-1986թթ.-ասիստենտ, 1992թ.-ից դոցենտ
1984-1988թթ. առաջին անգամ Հայաստանում կլինիկական պրակտիկայում ներդրել է հետևյալ միկրովիրաբուժական մեթոդները.
1. Կատարակտայի հեռացում արհեստական ոսպնյակի տեղադրմամբ
2. Ֆակոէմուլսիֆիկացիա
3. Մեծահասակների ներթափանցող եղջերաթաղանթի փոխպատվասում /կերատոպլաստիկա/:
4. Վիտրեկտոմիա
1983թ. ՍՍՀ Առողջապահության նախարարության որոշմամբ՝ Հայաստանի հանրապետությունում նորագույն վիրաբուժական մեթոդների ներդրման նպատակով, Հանրապետական Ակնաբուժական կլինիկայի բազայի վրա կազմակերպել է հանրապետական վիրաբուժական կենտրոնի ստեղծումը, որտեղ
1978-1999թ.-Հանրապետական գլաուկոմատոզ դիսպանսերի բաժնի վարիչ /ներկայումս Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն/:
1977-1978թթ. աշխատել է ակնաբույժ Երևանի քաղաքային 5-րդ բուժ. միավորումում, «Աչքի հիվանդությունների կլինիկական քննությունն ու բացահայտումը պրոֆեսիոնալ հիվանդությունների հետ կապված» կաբինետում
1975թ. ընդունվել է կլինիկական օրդինատուրա
1972-1975թթ. աշխատել է ՀՍՍՀ Վարդենիսի շրջանի բժշկական կենտրոնում որպես ակնաբույժ, որտեղ կազմակերպել է ակնաբուժական վիրաբուժական օգնություն

150-ից ավել գիտական աշխատանքների, 10 ռացիոնալիզատորական առաջարկությունների, 4 դասագրքերի, 5 մեթոդական հանձնարարականների և 1 մենագրության հեղինակ է՝ <<Տեսողական օրգանի վնասվածքները երկրային աղետների ժամանակ >> թեմայով: Հայերեն լեզվով ակնաբուժության դասագրքի, "Անհետաձգելի ակնաբուժական օգնություն", "Ռազմադաշտային ակնաբուժություն", "Նեյրոօթալմոլոգիա", և ""Comprehensive Eye examination" ուսումնական ձեռնարկների համահեղինակ է:
Նրա անմիջական ղեկավարության տակ պաշտպանվել են 4 դոկտորական աշխատանքներ և 11 թեկնածուական թեզեր: