• Հայ
  • Рус
  • Eng
Ալվարդ Հուսիկի Հովհաննիսյան
Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի ասիստենտ

Կրթություն

2017թ. մարտի 23-ին պաշտպանել է գիտական թեզ «Ռոտավիրուսային վարակի կլինիկալաբորատոր բնութագիրը և ցիտոկինային պատասխանի դինամիկ փոփոխությունները» թեմայով՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
2012-2017թթ. եղել է հայցորդ ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնում
2005-2008թթ. անցել է կլինիկական օրդինատուրա ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի կլինիկական բազա հանդիսացող «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում
1999-2005թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետը
1989-1999թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Նաիրի Զարյանի անվան թիվ 130 միջնակարգ դպրոցը

 

Էլ. փոստ` info@ysmu.am
alla_hovh@yahoo.com

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1982թ. ապրիլի 17-ին Երևան

Աշխատանքային գործունեություն

Հանդիսանում է «Մանրէաբաանության և ինֆեկցիոն հիվանդությունների եվրոպական միության՝ ESCMID և Մանկական ինֆեկցիոն հիվանդությունների եվրոպական միության՝ ESPID անդամ
2013-մինչ օրս հանդիսանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Հայաստանում ռոտավիրուսային վարակի դետքային համաճարակաբանական հսկողություն» ծրագրի կլինիկական մասի պատասխանատու
2013 և 2014թթ. մասնակցել է Տաշկենտում և Դուշանբեում «Ռոտավիրուսային վարակի դետքային համաճարակաբանական հսկողություն» ծրագրի բարելավման գործընթացին՝ որպես Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության ժամանակավոր խորհրդատու
 
Մասնագիտական վերապատրաստումներ

2017թ Զալցբուրգի բժշկական սեմինար «Պանդեմիա»
2017թ. Զալցբուրգի բժշկական սեմինար «Ներքին հիվանդություններ` ապացուցողական բժշկություն»
2015թ. «Հատուկ վտանգավոր վարակներ» ԱՄՆ բանակի գիտահետազոտական ինստիտուտ, ՀՀ ԱՆ
2014թ. Ինֆեկցիոն հիվանդությունների ախտաբանություն, ԵՊԲՀ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ երեխա