• Հայ
  • Рус
  • Eng
Աննա Վիկտորի Հովակիմյան
Ակնաբուժության ամբիոնի դոցենտ, Աչքի բորբոքային հիվանդություններ բաժանմունքի վարիչ Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Կրթություն

1987-1993թթ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
1995թ Բժշկության դոկտոր, «Ակնային հիվանդությունների և միկրովիրաբոիժության» բնագավառի պատվավոր ակնաբույժ
1998թ Ակնաբուժության և միկրովիրաբուժության ոլորտների հավատարմագրված վիրաբույժ
2004թ Թեկնածուական աստիճան «Ակնային տոքսոպլազմոզի» ոլորտում
2011թ Թեկնածուական աստիճան հիպերտենզիվ համախտանիշի և համակարգային հիվանդությունների հետ համակցված ուվեիտի ոլորտում

Հեռ` ( +374 10) 58 25 32
+374 10 34 29 56

 

Աշխատանքային գործունեություն

1996թ աչքի վնասվածքների վերաբերյալ դասընթաց, աչքի հանրապետական կենտրոն, Երևան
1998թ ակնաբույժ, Աչքի հանրապետական կենտրոնի վնասվածքների բաժանմունք, Երևան
1998թ-2002թթ ակնաբույժ, վնասվածքների և վիտրեոռեթինալ բաժանմունք, Մալայանի անվ․ ակնաբուժական կենտրոն
2002-2005թթ Մալայանի անվ․ ակնաբուժական կենտրոնի եղջերաթաղանթի բուժման ծառայության ղեկավար
2004թ Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնի ասոցացված պրոֆեսոր
2005թ Մալայանի անվ․ ակնաբուժական կենտրոնի Աչքի եղջերաթաղանթի ուվեիտի բաժանմունքի ղեկավար, Երևան

Մասնագիտական գործունեություն

2000թ Երիտասարդ բժիշկների 1–ին միջազգային համաժողով, Երևան, Հայաստան
2001թ Զարգացող աշխարհում ակնաբուժության III գիտաժողով, Սան-Ֆրանցիսկո, ԱՄՆ
2001թ ARVO Համաժողով, Ֆորտ Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ
2003թ Երիտասարդ բժիշկների 2–րդ միջազգային համաժողով, Երևան, Հայաստան
2003թ Համահայկական միջազգային վիրաբուժական կոնգրես, Երևան, Հայաստան
2003թ Ակնաբուժության ամերիկյան ակադեմիա, Ամենամյա հավաք, Անահեյմ, Կալիֆորնիա
2004թ ISOPT Համաժողով, Մոնակո, Մոնտե-Կարլո
2004թ Ակնաբուժության ամերիկյան ակադեմիա, ամենամյա հավաք, Նոր Օրլեան
2005թ Երիտասարդ բժիշկների 3–րդ միջագային համաժողով, Երևան, Հայաստան
2005թ Իներորդ հայկական բժշկական համաշխարհային կոնգրես, Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա
2007թ Հայկական երկրորդ միջազգային բժշկական կոնգրես, Երևան, Հայաստան
2007թ AECP (Հայկական ակնաբուժական նախագիծ) 10–րդ միջազգային ակնաբուժական համաժողով, Երևան, Հայաստան
2007թ Ակնաբուժության հայ–գերմանական միջազգային համաժողով, Երևան, Հայաստան
2007թ Երիտասարդ Բժիշկների 4–րդ Միջազգային համաժողով, Երևան, Հայաստան
2009թ ASCRS, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ
2011թ ESCRS, Վիեննա
2011թ Հայաստանում 3–րդ Միջազգային բժշկական կոնգրես, Երևան
2012թ Ալկոն, ռեֆրակտիվ վիրաբուժություն, Ամստերդամ
2012թ Ակնաբուժության XII միջազգային համաժողով, Երևան
2014թ ESCRS, Լոնդոն
2014թ Ակնաբուժության XIII միջազգային կոնգրես, Երևան
2015թ <<Բժշկագիտության արդի հիմնախնդիրները>> ԵՊԲՀ 95 ամյակին նվիրված կոնֆերանս, Երևան
2015թ 4-րդ Բժշկական միջազգային կոնգրես, Երևան
2016թ Ակնաբուժության XIV միջազգային համաժողով, Երևան
2017թ Ակնաբուժության և նեոնոտոլագիայի XV միջազգային համաժողով, Երևան
2017թ աԱկնաբուժական անզգայացման կազմակերպության 31-րդ տարեկան գիտական հանդիպում, Չիկագո, ԱՄՆ

Վերապատրաստումներ

2000-2001թթ արտաքին աչքի, եղջերաթաղանթի հիվանդությունների և ուվեիտների գծով վերապատրաստում , Francis I. Proctor Foundation, UCSF, ԱՄՆ
2004թ Ուեիլ-Կորնելլ սեմինարին մասնակցություն, Զալցբուրգ, Ավստրիա
2004-2005թթ եղջերաթաղանթի հիվանդությունների թերապևտիկ և վիրահատական բուժում, Ցինցինատիի աչքի կետրոնում, ԱՄՆ
2009թ կատարակտի վիրաբուժության` ֆակոէմուլսիֆիկացիայի ոլորտում վերապատրաստում, Սվյատոսլավ Ֆյոդորովի անվան աչքի միկրովիրաբուժության կլինիկա, Մոսկվա

Անդամակցություններ

2009թ ASCRS (Կատարակտի և ռեֆրակցիոն վիրաբուժության ամերիկյան միություն)
2004թ AMA (Հայկական բժշկական ասոցիացիա)

Պարգևատրումներ

1996թ ակնաբույժ-թարգմանիչ Օրբիս միջազգային կազմակերպությունում
1999թ դրամաշնորհ ամերիկյան դեղագործական ընկերության կողմից «Առաքելություններ1995-1999» ակնաբույժ-թարգմանիչ հայ-ամերիկյան համատեղ համագումարների ժամանակ
2001թ պարգև «Երիտասարդ բժիշկների 1-ին միջազգային համաժողով»-ի լավագույն զեկույցի համար, Երևան, Հայաստան
2001թ Կեսոյանի անվան ամենամյա մրցանակ, Երևան, Հայաստան
2003թ պարգև Հայաստանի գիտությունների ակադեմիայի կողմից «Երիտասարդ բժիշկների 2-րդ միջազգային համաժողով»-ի լավագույն զեկույցի համար, Երևան, Հայաստան
2004թ պարգև Երևանի քաղաքապետարանի կողմից բժշկի պարտականություններն առավելագույնս բարեխղճորեն կատարելու համար
2015թ պարգև «Ավետիս Ահարոնյան», 2–րդ աստիճանի արծաթե մրցանակ «1500000+1 Հայաստան–Սփյուռք մշակութային կամուրջ» ՀԿ–ի կողմից
2017թ արծաթե մրցանակ AECP-ի կողմից նվիրված պրոյեկտի 25 ամյակին

Հրատարակություններ

37-ից ավելի ամսագրային հոդվածի և համաժողովների 49 նյութի հեղինակ է