• Հայ
  • Рус
  • Eng
Աննա Վոլոդյայի Սարգսյան
Օտարերկրացիների ուսուցման դեկան, դոցենտ

Կրթություն

2004 թ – ք.Մոսկվա, Միջազգային հետդիպլոմային կուրս՝ ինտերվենցիոն /միջամտական/ թոքաբանություն, էնդոսկոպիա և ռադիոլոգիա
1989-1991 թ.թ. - ք. Երևան, պետական բժշկական ինստիտուտ, ներքին հիվանդությունների ամբիոն ՝ կլինիկական օրդինատուրա
1982-1989 թ.թ. – ք. Երևան, պետական բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ՝ գերազանցության դիպլոմ
1971-1981 թ.թ. – ք. Երևան, թիվ 128 միջնակարգ դպրոց՝ ոսկե մեդալ

Հեռ` ( +374 10) 58 25 32
+374 60 62 12 79, +374 10 54 58 32
Էլ. փոստ` info@ysmu.am
instuddean@ysmu.am

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1965 թ. 13 փետրվար, ք. Կիրովական

Աշխատանքային գործունեություն

2011 թ.-ից Երևանի պետական բժշկական համալսարան, օտարերկրացիների ուսուցման դեկան
2001 թ.-2011 թ Երևանի պետական բժշկական համալսարան, նախապատրաստական բաժնի պետի տեղակալ, անգլալեզու ուսանողների դեկանի տեղակալ, անգլալեզու ուսանողների ուսուցման բաժնի պետ
2016 թ.- ից Երևանի պետական բժշկական համալսարան, Սրատաբանության ամբիոնի դոցենտ
1991թ.-2016թ – ք. Երևան, պետական բժշկական ինստիտուտ, ներքին հիվանդությունների ամբիոնի ավագ լաբորանտ, ասիստենտ, դոցենտ

Գիտական գործունեություն

2003 թ. –ք. Երևան, Առողջապահության ազգային ինստիտուտ, պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
2003 թ.շնորհվել է դոցենտի գիտական կոչում
Ավելի քան 40 գիտական հոդվածների և 3 ուսումնական ձեռնարկների հեղինակ է

Գիտաժողովներ և մասնագիտական սեմինարներ

2004 թ. – ք.Մոսկվա, Եվրոպայի թոքաբանների միության տարեկան գիտաժողով
2010 թ – ք.Երևան, Բժշկական համալսարանի 90-ամյակին նվիրված միջազգային կոնգրես, բանավոր զեկույց «Պարբերական տենդային սինդրոմները» թեմայով
2010 թ –ք.Ամստերդամ, Սիստեմային աուտոբորբոքային հիվանդությունների 6-րդ միջազգային կոնգրես, լապտոպ պրեզենտացիա «Ազոտի օքսիդը և էնդոթելին-1 պարբերական հիվանդների արյան մեջ»
2011 г. – ԵՊԲՀ-ում պրոֆ. Է.Բեն-Չետրիտի /Իսրաել/ մասնակցությամբ գիտական համաժողովի համակազմակերպիչ
2011թ - ք. Զալցբուրգ Վել Կորնելի և Նյու Յորքի Կոլումբիա համալսարանի Ներքին հիվանդությունների սեմինար, բանավոր պրեզենտացիա ‘FMF, case report’ ճանաչվել է որպես լավագույն կլինիկական դեպք
2012թ – ք.Երևան, ԵՊԲՀ տարեկան հաշվետու գիտաժողով, բանավոր զեկույց «Էնդոթելային դիսֆունկցիան պարբերական հիվանդության ժամանակ» թեմայով
2013 թ - ք.Երևան, ԵՊԲՀ տարեկան հաշվետու գիտաժողով, բանավոր զեկույց «Թոքային հիպերթենզիան պարբերական հիվանդության ժամանակ՝ կլինիկական դեպքերի ներկայացում» թեմայով
2013 թ – ք.Լոզան, Սիստեմային աուտոբորբոքային հիվանդությունների 7-րդ միջազգային կոնգրես, պոստերային զեկույց «Թոքային հիպերթենզիան և թոք-սրտային անբավարարությունը պարբերական հիվանդության ժամանակ» թեմայով
2015 թ – ք.Դրեզդեն, Աուտոբորբոքային հիվանդությունների 8-րդ միջազգային կոնգրես, բանավոր զեկույց «Թոքային հիպերթենզիան պարբերական հիվանդության ժամանակ՝ բարդություն, թե համնկնում», գիտաժողովի գրանտ՝ լավագույն թեզի համար
2016 թ - ք. Զալցբուրգ Ֆիլադելֆիայի հիվանդանոցի Բժշկական ինֆոմատիկայի սեմինար
2017 թ - ք. Զալցբուրգ Ֆիլադելֆիայի հիվանդանոցի Կլինիկական բժշկական հետազոտությունների սեմինար

Բժշկական կրթության ոլորտում

2005 թ - ք.Երևան, Եվրոպական կուտակային և կրեդիտների դերը և օգտագործումը բժշկական կրթության մեջ, Համաշխարյաին առողջապահությոն կազմակերպության դասընթացներ
2010թ – ք.Երևան, Շարունակական բժշկության կրթության համակարգը Եվրոմիությունում, դասընթացներ
2013 թ -ք. Զալցբուրգ Ֆիլադելֆիայի հիվանդանոցի Բժշկական կրթության սեմինար

Մասնագիտական գործունեություն

2000 թ.- Ներքին հիվանդությունների բնագավառում բժշկական մասնագիտական գործունեություն ծավալելու լիցենզիա, ՀՀ առողջապահության նախարարություն
2006 թ - ԵՊԲՀ գիտական խորհրդի անդամ
2013 թ – Սիստեմային աուտոբորբոքային հիվանդությունների միջազգային ասոցիացիայի (ISSAID) անդամ

Այլ տվյալներ

1983 թ.-ին պարգևատրվել է 1-ին կարգի դիպլոմով և դրամական պարգևով բժիշկական համալսարանների ուսանողների Համամիութենական օլիմպիադայում
2003թ.-ին՝ 2-րդ կարգի դիպլոմով և դրամական պարգևով երիտասարդ գիտնականների մրցույթում, Բիշկեկ
2005թ.-ին՝ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Ոսկե մեդալով»
2010թ.-ին՝ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Ոսկե մեդալով»
Ունի բժշկական ծառայության պահեստի սպայի զինվորական կոչում