• Հայ
  • Рус
  • Eng
Արսեն Էդուարդի Բաբայան
Դատական բժշկության ամբիոնի դոցենտ

Կրթություն

1995 թ Սանկտ-Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «ՊԲ անձայն ատրճանակի կրակոցներից առաջացած հրազենային վնասվածքների դատաբժշկական բնութագիրը» թեմայով
1991 թ. ընդունվել է ինտերնատուրա` «Շտապ օգնության» քաղաքային կլինիկական բազայում
1984 թվականին ընդունվել է և 1990 թ. ավարտել` Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը
1972-1982թթ. սովորել է Երևանի թիվ 54 դպրոցում

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1966 թ., 11.02, Երևան

Աշխատանքային գործունեություն

1996 թվականից համատեղության կարգով աշխատում է ՀՀ ԱՆ դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետ
1991 թ. ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի դատական բժշկության ամբիոն որպես ավագ լաբորանտ, 1992 թ. ընտրվել է նույն ամբիոնի ասիստենտ, իսկ 1997 թ.` դոցենտ

1997, 2000, 2005, 2007 թթ. մասնակցել է Երևանում անցկացվող գիտաժողովներին
2010թ. արժանացել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի արծաթե մեդալին

27 գիտական աշխատանքների հեղինակ է, որոնցից 2 մենագրության, 4 մեթոդական ձեռնարկների