• Հայ
  • Рус
  • Eng
Արմեն Հրաչիկի Վարդանյան
Ակնաբուժության ամբիոնի պրոֆեսոր, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում վիտրեոռետինալ ախտորոշման և բուժման կենտրոնի ղեկավար, վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ

Կրթություն

1981-1983թ կլինիկական օրդինատուրա է անցել ԵՊԲԻ-ի աչքի հիվանդությունների ամբիոնում և ստացել ակնաբույժի մասնագիտացում
1974թ ընդունվել է և 1980թ ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը
1964-1974թ սովորել է ք. Երևվանի Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում

Էլ. փոստ` info@ysmu.am
dr_vardanyan@gmail.com

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1957թ. , 03.10, ք. Երևան, Հայաստան

Աշխատանքային գործունեություն

2002թ պաշտպանել է դոկտորական թեզը «Բարդացած ցանցաթաղանթի շերտազատման կամ այլ ռետինալ պաթոլոգիանների բուժման նոր մեթոդները» թեմայով և ստացել է բժշկական գիտությունների դոկտորի աստիճան
1986թ Մոսկվայի Հելմհոլցի անվան Գիտական ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզը «Գարնանային կոնյունկտիվիտի տարբեր ձեվերի դիագնոստիկան, բուժումը և կլինիկական իմմունալոգիան» թեմայով եվ ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան
1990թ առ այսօր ՀՀ ՆԳՆ հոսպիտալի բժիշկ- խորհրդատուն է
1989- 2015թ ք.Երևանի գլխավոր ակնաբույժն է
2007թ առ այսօր Մ. Հերացու անվան ԵրՊԲՀ-ի աչքի հիվանդություններ ամբիոնի պրոֆեսոր
1997թ առ այսօր Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում վիտրեոռետինալ ախտորոշման և բուժման կենտրոնի ղեկավար
1998թ առ այսօր Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ
1984- 1998թ Հանրապետական ակնաբուժական հիվանդանոցում վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ
1983-1988թ աշխատել է ԵՊԲԻ-ի աչքի հիվանդությունների ամբիոնում որպես ավագ լաբորանտ
1980- 1981թ աշխատել է որպես բժիշկ- ինտերն I քաղ. հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում
1979- 1983թ եղել է ԵՊԲԻ-ի կոմսոմոլի քարտուղարի տեղակալ

Դասընթացներ

1984թ անցել է աչքի վնասվածքների և միկրովիրաբուժության երեքամսյա դասընթացներ Մոսկվայի Հելմհոլցի անվան Գիտական ինստիտուտում
1985թ Արտիֆակիկ ոսպնյակների իմպլանտացիայի միամսյա կլինիկական որակավորում Մոսկվայի Ֆյոդորովի անվան Ակնաբուժական միկրովիրաբուժական ինստիտուտում
1987թ Գլաուկոմայի միամսյա դասընթացներ
1993թ Վիտրեոռետինալ վիրաբուժության երեքամսյա դասընթացներ Դոhենի Ակնաբուժական ինստիտուտում (Լոս- Անջելես)
1996- 1997թ Ապակենման մարմնի եվ ցանցաթաղանթի հիվանդությունների և վիրաբուժության կլինիկական որակավորում Կալիֆոռնիայի համալսարանում (Ըրվայն, Լոս- Անջելես), ստացել է համապատասխան ավարտական վկայական
1989թ առ այսօր Առողջապահության նախարարության կողմից ճանաչված է բարձր կարգի բժիշկ

Պարգևներ

2008թ ՀՀ-ի նախագահի կողմից պարգեվատրվել է Մխիթար Հերացու անվան մեդալով
2011թ պարգևվատրվել է ՀՀ-ի պաշտպանության նախարարության մեդալով
2011թ ստացել է ՀՀ-ի նախագահի 2010թ մրցանակ բժշկագիտության բնագավառում

52 տպագիր աշխատանքների հեղինակ է: