• Հայ
  • Рус
  • Eng
Արթուր Կիմի Շուքուրյան
ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի և «Էրեբունի» ԲԿ քիթ-կոկորդ-ականջաբանության բաժամունքի վարիչ, բ.գ.դ.,պրոֆեսոր

Կրթություն

2000թ-ին պաշտպանել է ԵՊԲՀ-ի մասնագիտացված խորհուրդում դոկտորական ատենախոսություն «Կոնդուկտիվ ծանրալսության վիրաբուժական ռեաբիլիտացիա» թեմայով
1984թ.պաշտպանել է Մոսկվայի առաջին պետական բժշկական ինստիտուտում թեկնաճուական թեզը «Քրոնիկական տոնզիլիտների տարբեր տեսակի կլինիկա-իմունոլոգիական զուգահեռներ» թեմայով
1981-84թթ. ավարտել է ասպիրանտուրան Երևանի պետական բշկական համալսարանում
1979-1981թթ. ուսանել է Մոսկվայի առաջին պետական բշկական ինստիտուտի կլինիկական օրդինատուրայում
1973-1979թթ. սովորել է Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում, որը ավարտել է գերազանցությամբ
1963-1973թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Պուշկինի անվան N8 դպրոցը

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1956թ., մայիսի 3, Երևան

Աշխատանքային գործունեություն

1984թ. առ այսօր աշխատում է ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնում՝ նախ որպես կրտսեր, ապա գիտաշխատող, հետագայում ասիստենտ, դոցենտ և պրոֆեսոր
2008-ից առ այսօր ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականղաբանության ամբիոնի վարիչն է
2001թ. ստացել է պրոֆեսորի կոչում ԲՈՀ-ի կողմից
1992-ից համատեղությամբ աշխատում է Էրեբունի բժշկական կենտրոնում`որպես քիթ-կոկորդ-ականջաբանության բաժամունքի վարիչ
1996-2002թթ. եղել է ԵՊԲՀ միջազգային կապերի գծով պրոռեկտոր

Գիտական գործունեություն

Իր գիտական և բժշկական գործունեությունը Ա.Կ.Շուքուրյանը ծավալել է համագործակցելով համաշխարհային տարբեր բժշկական կենտրոնների մասնագետների հետ, բազմիցս վերապատրաստվել է տարբեր բժշկական կենտրոններում, մասնավորապես Գերմանիայի Դաշնության Մյունխենի, Քիլի, Շտուտգարտի,Ֆրայբուրգի քիթ-կոկորդ-ականջաբանության կլինիկաներում,  պարբերաբար Փարիզի Արմանդ Տրուսոյի քիթ-կոկորդ-ականջաբանության կլինիկայում, House Ear և Լոս-Անջելեսի USLA համալսարանի քիթ-կոկորդ-ականջաբանության կլինիկական կենտրոնում, Նյու-ՅորքիԿորնելի և Կոլումբիայի համալսարանների քիթ-կոկորդ-ականջաբանության կլինիկական կենտրոններում (Fullbright grant):Մասնակցել է Կորնելի հայտնի սեմինարին քիթ-կոկորդ-ականջաբանության բնագավառում Զալցբուրգում (Ավստրիա):
Զեկուցումներով հանդես է եկել տարբեր երկրներում կայացած օտոլարինգոլոգների համաշխարհային կոնգրեսներում (IFOS, EUFOS, EAORL, HNS):
2004թ.պրոֆ.Ա.Շուքուրյանի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ առաջին անգամ Հայաստանում սկսվել է խխունջային բազմականալներ պատվաստման ծրագիրը, իսկ 2008-ից ներդրվել է նորածինների և մինչև մեկ տարեկան երեխաների աուդիոլոգիական սկրինինգի ծրագիրը:

Հրապարակումներ

Պրոֆ. Ա.Կ. Շուքուրյանը հրատարակել է ավելի քան 210 գիտական աշխատանք,որոնցից 60-ից ավելին տպագրվել են արտերկրում,այդ թվում 1 մենագրություն, 3 մեթոդական ձեռնարկ: 2014թ. լույս է տեսել նաև ուսանողների,կլինիկական օրդինատորների և բժիշկների համար նախատեսված դասագիրք:
Պրոֆ. Ա.Կ. Շուքուրյանը հիմնել է գիտական դպրոց` ճանաչում գտած ինչպես Հայաստանում,այնպես էլ արտերկրում: Նրա ղեկավարությամ բպաշտպանվել են 17 թեկնածուական ատենախոսություններ, ներկայումս պատրաստվում են 2 դոկտորական ատենախոսություններ:
Պրոֆ. Ա.Կ.Շուքուրյանի ղեկավարությամբ` ԼՕՌ ամբիոնում իրականացվում են,ինչպես սուր,այնպես էլ քրոնիկակական ԼՕՌ հիվանդութունների բուժումը` բարձր արդյունավետությամբ և ժամանակակից մեթոդների կիրառմամբ, վազոմոտոր և ալերգիկռինիտների, սինուսիտների ժամանակակից բուժում, սուր և քրոնիկական օտիտների բուժում` հաշվի առնելով տիմպանոմետրիայի արդյունքները,լսողական անցուղու անցանելիության տեստերը,աուդիոմետրիայի գիտականանորեն հիմնավորված տվյալները:Լայնորեն կիրառվում է քրոնիկական տոնզիլիտների ոչ վիրահատական բուժման մեթոդը: Նա մեծ ներդրում ունի Հայաստանում կլինիկական աուդիոլոգիայում ժամանակակից մեթոդների ներդրման և կիրառման բնագավառում:


Անդամակցություն

Պրոֆ. Ա.Կ. Շուքուրյանը Օտորինոլարինգոլոգների հայկական միության, ինչպես նաև Օտորինոլարինգոլոգների, գլխի և պարանոցի վիրաբուժության Միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղի նախագահն է, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի և Հ Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի, ինչպես նաև “Օտորինոլարինգոլոգիական լրատու” ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ է:
ԵՊԲՀ գիտական, ստոմատոլոգիական ֆակւլտետի և ԺԴ.00.18 մասնագիտական պաշտպանական խորհուրդների անդամ է:
Իտալիական ռինոլոգիակակ միության պատվավոր անդամ է(Honorary Member of the SocietaItaliana di Rinologia)
Եվրոպական մանկական քիթ-կոկորդ-ականջաբանների միության անդամ է(Member of European Society of Pediatric Otorhinolaryngologists ESPO)
Ընտրվելէ “Российскаяринология “, “Folia otorhinolaryngologica”, New Armenian Journal բժշկական գիտա-պրակտիկ ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ է:

Նրա կողմից կազմակերպվել և անց են կացվել 5 ազգային կոնգրես,2 միջազգային համաժողով և 16 հանրապետական դպրոց-սեմինարներ բժիշկ-օտորինոլարինգոլոգների համար, 3 հանրապետական կոնֆերանս շարունակական կրթական ծրագրերի որակավորում ստացող բժիշկների համար :
Վերջին տարիներին իր կողմից ղեկավարվող ամբիոնում և կլինիկայում պատրաստվել է ավելի քան 200 մասնագետ:
Պրոֆ. Ա.Կ. Շուքուրյանը ՀՀ առողջապահության նախարարության և Երևան քաղաքի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբանն է:

Պարգևներ

2001թ.արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին բժշկագիտության բնագավառում, իսկ 2004թ.`վաստակավոր բժշկի կոչմանը
2016թ. պարգևատրվել է Մխիթար Հերացու շքանշանով

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 երեխա