• Հայ
  • Рус
  • Eng
Արթուր Թորոսի Փափազյան
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր

Կրթություն

1994-1997 թթ. - ԵՊԲԻ, մանկական ստոմատոլոգիայի ամբիոն, կլինիկական օրդինատուրա, գերազանցությամբ
1989-1994 թթ. – ԵՊԲԻ` ստոմատոլոգիական ֆակուլտետ, գերազանցության դիպլոմ
1979-1989 թթ. - Երևանի թիվ 122 միջնակարգ դպրոց

Հեռ` ( +374 10) 58 25 32
+374 60 62 13 03
Էլ. փոստ` info@ysmu.am
torosovich@yahoo.com

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1972 թ., 18 մայիսի, ք. Երևան

Աշխատանքային գործունեություն

2017 թ.-ից ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան
1997 թ.–ից՝ «Սոնատո» ստոմատոլոգիական կլինիկայի հիմնադիր, տնօրեն 
2010-2011 թթ. Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի վարիչ
2006-2010 թթ.  ԵՊԲՀ ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելման և մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ
2003-2006 թթ. ԵՊԲՀ ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելման և մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի ասիստենտ
1995 թ.- 1999 թթ. – Հանրապետական մանկական ստոմատոլոգիական կենտրոն


Գիտական գործունեություն

2009 թ. - պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Դիստալ օկկլյուզիայի օրթոդոնտիկ բուժման կլինիկա-դիագնոստիկ ասպեկտները» թեմայով, ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան
2003 թ. - պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Պարօդոնտի ֆունկցիոնալ վիճակի հետազոտումը և լազերային ճառագայթման կիրառումը օրթոդոնտիկ բուժման ժամանակ» թեմայով, ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

Պարգևներ

2010 թ. - ԵՊԲՀ «Արծաթե» մեդալ

Մասնագիտական գործունեություն

2016 թ.-ից ԵՊԲՀ 012 – Ստոմատոլոգիական պաշտպանական մասնագիտական խորհրդի անդամ է
2014 թ.–ից՝ ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ-օրթոդոնտ
1997 թ.-ից՝ «Սոնատո» ստոմատոլոգիական կլինիկա, բժիշկ-օրթոդոնտ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 երեխա