• Հայ
  • Рус
  • Eng
Աշխատակազմ

Աշխատակազմի ղեկավարը ղեկավարում, պլանավորում, կազմակերպում է աշխատակազմի գործունեությունը, հանձնարարություններ է տալիս աշխատակազմի աշխատողներին և հսկողություն է իրականացնում նրանց գործունեության նկատմամբ:

 

Հասցե՝ ՀՀ, Երևան 0025, Կորյունի 2, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, վարչական մասնաշենք, 2-րդ հարկ:

Հեռ` ( +374 10) 58 25 32
374 11 621012, 374 11 621015
Էլ. փոստ` info@ysmu.am
head-staff@mail.ru, press@ysmu.am

Աշխատակազմի մեջ են մտնում աշխատակազմի ղեկավարը, աշխատակազմի ղեկավարի տեղակալը, մասնագետները և ռեկտորի կողմից որոշված այլ աշխատողներ:

Աշխատակազմի կառուցվածքում գործում են երեք աշխատանքային խմբեր.

  • «Սննդի սպասարկման, առևտրի, արարողակարգի և միջոցառումների կազմակերպման աշխատանքային խումբ»
  • «Տարածքների վերահսկման խումբ»
  • «Տպագրական աշխատանքային խումբ»

Աշխատակազմի հիմնական խնդիրներն են՝ ապահովել համալսարանի կազմակերպական հարցերի իրականացումը, ռեկտորի հանձնարարությունների կատարումը, ինչպես նաև աշխատակազմի կանոնակարգով հաստատված այլ լիազորություններ:

Աշխատակազմն իր խնիրներին համապատասխան՝ լիազորված է իրականացնելու հետևյալ գործառույթները՝

  • նախապատրաստել ռեկտորի, ռեկտորատի կողմից արձակվող իրավական ակտերի նախագծեր և հայտնել իրավական ակտերի նախագծերի և այլ փաստաթղթերի մասին կարծիք,
  • հետևել մամուլին, իրականացնել համալսարանի կապը ԶԼՄ-ների հետ,
  • կազմակերպել ռեկտորատի նիստի նախապատրաստական աշխատանքները, կազմակերպել ռեկտորատի նիստի մասին ծանուցումը ռեկտորատի անդամներին և համապատասխան ստորաբաժանումներին, ռեկտորին ներկայացնել ռեկտորատի և ռեկտորի կողմից անցկացվող այլ խորհրդակցությունների օրակարգը, որոշումների նախագծերը,
  • ռեկտորի հանձնարարությամբ մշակել համալսարանի գործունեության հետ կապված միջոցառումները և ծրագրերի նախագծերը, ներկայացնել և կազմակերպել դրանց իրականացումը,
  • ներկայացնել առաջարկություններ համալսարանի ռեկտորի հրամանների, որոշումների, հանձնարարականների կատարման վերաբերյալ,
  • ռեկտորի հանձնարարությամբ կազմել ռեկտորին ուղղված փաստաթղթերի մասին եզրակացություններ և առաջարկություններ,
  • կազմակերպել ռեկտորին դիմող քաղաքացիների ընդունելություն, ինչպես նաև վերլուծել նրանց դիմումները, բողոքները և առաջարկությունները, ամփոփել դրանք և ներկայացնել ռեկտորին:

Աշխատակազմի աշխատողներն իրականացնում են աշխատակազմի գործառույթներից բխող աշխատանքներ, կատարում են ռեկտորի, աշխատակազմի ղեկավարի հանձնարարությունները:

Աշխատակազմի կանոնակարգը