• Հայ
  • Рус
  • Eng
Գառնիկ Արայի Ավետիսյան
Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր, դոցենտ

Կրթություն

2002-2004թթ. – ՀՀ ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան ԱԱԻ, «Ճառագայթային ախտորոշում» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրա
1996-2002թթ. – Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետ
1994-1996թթ. – ք. Երևան, Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց
1987-1994թթ. – ք. Երևան, Խ. Աբովյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց

 

 

 

Հեռ` ( +374 10) 58 25 32
+37460 62 12 03

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1981թ., օգոստոսի 11, ք. Երևան

Աշխատանքային գործունեություն

22.11.2016թ.-ից – ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր
2013թ.-ից – ԵՊԲՀ Ճառագայթային ախտորոշման ամբիոնի վարիչ
2010-2013թթ. – ԵՊԲՀ Ճառագայթային ախտորոշման ամբիոնի վարիչի պաշտոնակատար
2010թ. – ԵՊԲՀ թիվ 1 պոլիկլինիկայի ղեկավար
2009-2010թթ. – ԵՊԲՀ Թերապիայի թիվ 2 ամբիոն, ասիստենտ
2008-2013թթ. – ԵՊԲՀ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկանի տեղակալ
2005-2008 թթ. – ՀՀ ԳԱԱ «Փորձագիտական ազգային բյուրո» ՊՈԱԿ, բժշկական փորձաքննության բաժնի պետ
2004-2008թթ. – ԵՊԲՀ Ճառագայթային ախտորոշման ամբիոն, ավագ լաբորանտ, այնուհետև՝ ասիստենտ

Գիտական գործունեություն

2007թ.  պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Բժշկական ռադիոլոգիա» մասնագիտությամբ (ԺԴ 00.14)՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
2012թ․– ԵՊԲՀ գիտական խորհուրդի կողմից շնորհվել է դոցենտի կոչում

Ուսումնամեթոդական ձեռնարկի համահեղինակ է, 15-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ: 

Այլ տեղեկություններ

«Ռադիոլոգների հայկական ասոցիացա»-ի փոխնախագահ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 դուստր