• Հայ
  • Рус
  • Eng
Լարիսա Ռաֆայելի Ավետիսյան
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր

Կրթություն 

1975 -1981թթ. - ԵՊԲՀ, սան-հիգիենիկ ֆակուլտետ
1965 -1975 թթ. - ք. Երևան, թիվ 90 միջնակարգ դպրոց

 

Հեռ` ( +374 10) 58 25 32
+374 60 62 12 09

Աշխատանքային գործունեություն

2011թ.-ից - «Կրթություն և գիտություն» ամսագրի գլխավոր խմբագիր
2010թ.-ից առ այսօր - ԵՊԲՀ` կրթության որակի գնահատման և ապահովման մշտական հանձնաժողովի նախագահ
2005թ.-ից առ այսօր - ԵՊԲՀ , հիգիենայի և էկոլոգիայի ամբիոն` վարիչ
1998-2005թթ.- ԵՊԲՀ, պրոֆիլային հիգիենաների ամբիոն, դոցենտ
1981-1998թթ. - ԵՊԲՀ, երեխաների և դեռահասների հիգիենայի ամբիոնի ավագ լաբորանտ, այնուհետև ասիստենտ

Այլ տվյալներ

1991թ. - ք.Մոսկվա, Երեխաների և դեռահասների հիգիենայի գիտա-հետազոտական ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզ` ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
2003թ. - ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում պաշտպանել է դոկտորական թեզ` ստանալով բժշկական գիտությունների դոկտորի կոչում
2005թ. - ԲՈՀ-ի կողմից ստացել է պրոֆեսորի կոչում
2003թ.-ից առ այսօր - ՌԴ ԲԳԱԱ Երեխաների և դեռահասների հիգիենայի գիտահետազոտական ինստիտուտի պրոբլեմային հանձնաժողովի անդամ է
2003թ.-ից առ այսօր- ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Առողջապահության կազմակերպման և կանխարգելիչ բժշկության 045 մասնագիտական խորհրդի անդամ է
2011թ.-ին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով և ԵՊԲՀ ոսկե մեդալով
2015թ.-ին պարգևատրվել է  վարչապետի հուշամեդալով

Տեղական և միջազգային ամսագրերում ավելի քան 120 գիտական աշխատանքների հեղինակ է։

Հասարակական գործունեություն

«Կանխարգելիչ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահն է

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 երեխա