• Հայ
  • Рус
  • Eng
Ցողիկ Հարությունի Նավոյան
Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ

Կրթություն

1996 թ. Կիևում պաշտպանել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական թեզը «Պարենտերալ սնուցման ամինոթթվային և լիպիդային պրեպարատների ազդեցությունը օրգանիզմի իմունային համակարգի վրա» թեմայով
1985-1987թ. անցել է ինտերնատուրա Կիևի №2 մանկական կլինիկական հիվանդանոցում
1979 թ. ընդունվել և 1985 թ. ավարտել է ԵՊԲԻ մանկաբուժական ֆակուլտետը
1979 թ. ավարտել է Մ. Գորկու անվան N4 միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով


Էլ. փոստ` info@ysmu.am
tsoghik2013@gmail.com

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1962թ. մարտի 27, Երևան

Աշխատանքային գործունեություն

2004 թ.-ից մինչ օրս ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ է
1997 թ. ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնում որպես ասիստենտ
1995-1997 թ. աշխատել է ԵՊԲԻ կլինիկայի և հետդիպլոմային ուսուցման բաժնում որպես բժիշկ-տեսուչ
1987-1995 թ. աշխատել է Կիևի №2 մանկական կլինիկական հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում որպես բժիշկ-ինֆեկցիոնիստ

Վերապատրաստումներ

2000–2015 թ. պարբերաբար վերապատրաստվել է հոգեբանություն, ինֆորմատիկա, մանկավարժություն, վարակաբանություն մասնագիտություններով

Անդամակցություն

2005 թ.-ից Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի անդամ է
2000-2011 թ. եղել է ամբիոնի ուսումնական մասի վարիչ
2008-2011 թ. եղել է համալսարանական մանկական կլինիկաների խորհրդատու
2010 թ.-ից կլինիկական օրդինատորների ատեստավորման հանձնաժողովի անդամ է
2010 թ.-ից դատաբժշկական փորձագիտական հանձնաժողովի անդամ է
2011 թ.-ից գիտափորձնական հանձնաժողովի անդամ է

50 գիտական աշխատանքների, այդ թվում 1 տեղեկատուի հեղինակ է, 1 ուսումնական ձեռնարկի, 1 մենագրության և 3 ուսումնա-մեթոդական ձեռնարկների համահեղինակ է

Պարգևներ 

2010 թ. պարգևատրվել է ԵՊԲՀ հոբելյանական «Ոսկե կրծքանշան» մեդալով

Անձնական տվյալներ 

Ամուսնացած է, ունի երկու դուստր