• Հայ
  • Рус
  • Eng
Դավիթ Սմբատի Մխիթարյան
Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ

Կրթություն

1989թ սովորել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի գլխավոր հոսպիտալին կից թիվ 24 ինտերնատուրայում ՝ ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ (գերազանցությամբ), ք. Վլադիվոստոկ, ՌԴ
1983-1989թթ սովորել է Ս. Մ. Կիրովի անվան Ռազմաբժշկական ակադեմիայի չորրորդ` նավատորմի համար բժիշկների պատրաստման ֆակուլտետում, ք. Լենինգրադ (Սանկտ Պետերբուրգ, ՌԴ), ԽՍՀՄ
1982-1983թթ սովորել է Երևանի թիվ 1 տեխնիկական ուսումնարանում
1972-1982թթ սովորել է Երևանի թիվ 152 միջնակարգ դպրոցում

Էլ. փոստ` info@ysmu.am
davit.mkhitaryan@gmail.com

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1965 թ, փետրվարի 16, ք. Երևան

Աշխատանքային գործունեություն

2016-ից առ այսօր ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ
2016- ից առ այսօր աշխատում է «Շենգավիթ բժշկական կենտրոն ՓԲԸ»-ում որպես գլխավոր բժիշկ
2015թ եղել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ (ԵՊԲՀ թեկնածու)
2010- 2011թթ եղել է ԵՊԲՀ Խորհրդի անդամ (ՀՀ ԳԿ նախարարության թեկնածու)
2010թ եղել է «Շենգավիթ» ԲԿ բուժական գծով փոխտնօրեն
2010թ եղել է «Շենգավիթ» ԲԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, բուժական և ադմինիստրատիվ գծով փոխտնօրեն
2009 - 2016թթ եղել է «Շենգավիթ բժշկական կենտրոն ՓԲԸ» գլխավոր տնօրենի տեղակալ բուժական և ադմինիստրատիվ գծով
2009թ արձակում ՀՀ ԶՈՒ - ից, բուժծառայության պահեստի փոխգնդապետ
2008-2009թթ եղել է «Ռազմական բժշկություն» գիտակիրառական հանդեսի գլխավոր խմբագիր
2004-2009թթ եղել է ԵՊԲՀ Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, ԵՊԲՀ Խորհրդի անդամ
2000-2004թթ եղել է Երևանի կայազորային հոսպիտալի պետ, զորամասի հրամանատար
2007թ ստացել է «Դոցենտ» գիտական կոչում, ՀՀ ԲՈՀ
2003թ աշխատել է NATO “Cooperative Best Effort’03” զորավարժության ՀՀ ԶՈՒ կողմի բժշկական համադրող
2000թ անցել է թեկնածուական ատենախոսություն երկու` «Վիրաբուժություն» և «Ախտաբանական ֆիզիոլոգիա» մասնագիտություններով, «Բժշկական գիտությունների թեկնածու» գիտական աստիճան
1995-2000թթ աշխատել է «Մալաթիա» ԲԿ-ի վիրաբուժական բաժնում որպես օրդինատոր
1991-1994թթ աշխատել է ԵՊԲՀ «Ախտաբանական ֆիզիոլոգիայի» և «Վիրաբուժական հիվանդությունների թիվ 3» ամբիոններում որպես ավագ լաբորանտ, «Էրեբունի» ԲԿ – ում` հերթապահ վիրաբույժ, օրդինատոր
1989-1991թթ աշխատել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի Կամչատկայի նավատորմիղում որպես ռազմանավի վիրաբույժ, հետագայում`նույն նավի բուժծառայության պետ, ատոմային սուզանավի բուժծառայության պետ, ք. Պետրոպավլովսկ-Կամչատսկի-53, ՌԴ

Վերապատրաստում

2001թ վերապատրաստում է անցել «Կրծքավանդակի և որովայնի խոռոչի անհետաձգելի վիրաբուժություն» մասնագիտությամբ, Ազգային առողջապահության ինստիտուտ, ք. Երևան,
2002թ անցել է «Բժշկական պլանավորում» դասընթաց, NATO – ի “SHAPE” դպրոցում, ք. Օբերամերգաու, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
2008թ անցել է NATO –ի “BATLS” (Battlefield Advanced Trauma Life Support - NL) դասընթաց, ք. Հիլվերսում, Նիդերլանդներ
2010թ վերապատրաստում է անցել “SABIT” ծրագիր, «Հոսպիտալային կառավարում» , մասնագիտությամբ, ԱՄՆ

 

Գիտական աշխատանքներ

Տպագրված են 52 աշխատանքներ, ընդ որում` 6 ուսումնամեթոդական ձեռնարկներ, ղեկավարող փաստաթղթեր և 46 հոդվածներ, որոնցից 12- ը տպագրվել են արտերկրներում, 15-ը`միջազգային գիտավողովների ժողովածուներում:

Պետական պարգևներ

20.09.2003 «Մարտական ծառայության մեդալ» № 977, վկայական № 001008

Գերատեսչական պարգևներ

25.01.2005թ «Հ. Ք. Բաղրամյան» մեդալ, ՀՀ ՊՆ № 67 հրաման
18.09.2006թ «Անդրանիկ Օզանյան» մեդալ, ՀՀ ՊՆ № 1224 հրաման
30.01.2007թ «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալ № 3071, ՀՀՊՆ № 88 հրաման
2006թ «ԵՊԲՀ արծաթե մեդալ»
2007թ «ԵՊԲՀ ոսկե մեդալ»
2012թ ՀՀ Ազգային ժողովի պատվոգիր

Լեզուների տիրապետում

Ռուսերեն, անգլերեն

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա