• Հայ
  • Рус
  • Eng
Դրաստամատ Նահապետի Խուդավերդյան
Ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ., պրոֆեսոր

Կրթություն

1966-1969թթ. ԵրԲԻ-ի ֆիզիոլոգիայի ամբիոնի ասպիրանտ
1960-1966թթ. ԵրԲԻ, բուժական ֆակուլտետ, գերազանցության դիպլոմ «բուժական գործ մասնագիտությամբ
1959թ.-ին գերազանցությամբ ավարտել է Ադրբեջանական ԽՍՀ-ի Չիրագիձոր գյուղի աշխատավոր երիտասարդության երեկոյան միջնակարգ դպրոցը

 

Հեռ` ( +374 10) 58 25 32
+374 10 58 42 53

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1942թ. 9 սեպտեմբեր, ք. Երևան

Աշխատանքային գործունեություն

2006-2008թթ. ԵՊԲՀ-ի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր
1989-1991թթ. համատեղությամբ ԵՊԲՀ-ի միջազգային գծով պրոռեկտոր
1984թ.-ից մինչ օրս ԵՊԲՀ-ի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ
1972-1984թթ. ԵրԲԻ-ի Կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի հիմնադիր և ղեկավար
1969-1972թթ. ԵրԲԻ-ի ֆիզիոլոգիայի ամբիոնի ավագ լաբորանտ, այնուհետ կրտսեր և ավագ գիտաշխատող

Գիտական գործունեություն

1970թ.-ին պաշտպանել է թեկնածուական թեզը «Արական սեռական հորմոնների դերը ԿՆՀ-ի ցնցումային ռեակտիվության գործում թեմայով և ստացել է բ.գ.թ.ի աստիճան։
1984թ.-ին պաշտպանել է դոկտորական թեզը «Պարաթիրեոպրիվ շարժական խանգարումների զարգացման մեխանիզմները թեմայով և ստացել է բ.գ.դ.-ի աստիճան։
Հրատարակել է մոտ 210 գիտական աշխատանքներ այդ թվում 11 ռացիոնալիզատորական առաջադրանքներ, 4 մեթոդական առաջարկներ, 3 մենագրություն, գիտական աշխատանքների 2 մոնոթեմատիկ ժողովածու։
Դ.Ն. Խուդավերդյանը բժշկական ԲՈւՀ-երի, ինչպես նաև այլ համալսարանների կենսաբանական ֆակուլտետների համար նախատեսված հայերեն և ռուսերեն լեզուներով ֆիզիոլոգիայի 7 դասագրքերի հեղինակ է։
Դ.Ն. Խուդավերդյանի ղեկավարությամբ կատարվել և պաշտպանվել են 4 դոկտորական և 17 թեկնածուական թեզեր։

Անդամակցություններ

ՀՀ ԲՈՀ-ի «Տեսական բժշկություն» մասնագիտական խորհուրդի անդամ
Ուղեղի հետազոտության միջազգային կազմակերպության անդամ
ԱՊՀ երկրների ֆիզիոլոգների ընկերությունների միության նախագահության անդամ
Հայաստանի ֆիզիոլոգների ընկերության նախագահության անդամ
2 ամսագրերի խմբագրական խորհրդի և կոլեգիայի անդամ
Բժշկական գիտությունների ակադեմիայի հայկական բաժանմունքի ակադեմիկոս է
Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի ակադեմիկոս է

Մասնագիտական վերապատրաստում

1978թ. Մոսկվա. ԽՍՀՄ-ի ԳԲԱ ընդհանուր պաթոլոգիայի և պաթոֆիզիոլոգիայի ինստիտուտ
1980թ. Լենինգրադ. ԽՍՀՄ ԳԱ Սեչենովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի ինստիտուտ
1987թ. Կիև. Բոգոմոլցի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ
2006թ. Բեռլին. Շարիտեի համալսարանական կլինիկա
2015թ – ԵՊՀ,դասախոսների վերապատրաստման դասընթացներ հոգեբանություն, մանկավարժություն մասնագիտություններով

Պարգևատրումներ, կոչումներ

1974թ. ԽՍՀՄ-ի ԲՈՀ-ի կողմից շնորհվել է ավագ գիտաշխատողի կոչում
1986թ. ԽՍՀՄ-ի ԲՈՀ-ի կողմից շնորհվել է պրոֆեսորի կոչում
2010թ. շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում

Պարգևներ

Կառավարության կոմից Մ. Հերացու անվան մեդալ
ԵՊԲՀ-ի «Ոսկե մեդալ»
ԼՂՀ-ի «Երախտագիտություն մեդալ՝ Արցախի համալսարանի բժշկական ֆակուլտետի կազմավորման գործում ակտիվ գործունեություն ցուցաբերելու համար

Արժանացել է Սորոսի անվան մրցանակի։

Հասարակական գործունեություն

1964-1969թթ. եղել է ԵրԲԻ-ի ուսանողական խորհրդի նախագահ, այնուհետ ԵրԲԻ-ի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ
1969-1972թթ. ԵրԲԻ-ի կոմերիտական կազմակերպության առաջին քարտուղար
2005-2007թթ. ՀՀ Առողջապահության նախարարության գիտական խորհրդի նախագահ


Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 դուստր։