• Հայ
  • Рус
  • Eng
Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի կլինիկական ախտորոշման ամբիոնի վարիչ

Կրթություն

1958 -1968թթ. ք. Երևան, Պուշկինի անվան թիվ 8 միջն. դպրոց
1968 -1974թթ. ԵՊԲՀ, գերազանցության դիպլոմ
1974 -1976թթ. ԵՊԲՀ, կլինիկական օրդինատուրա
1978 -1981թթ. ք. Մոսկվա, Համամիութենական սրտաբանական գիտական կենտրոն, նպատակային ասպիրանտուրա
1990 -1995թթ. ԵՊԲՀ, ներքին հիվանդությունների սուբօրդինատորների ամբիոն, դոկտորանտուրա 

Հեռ` ( +374 10) 58 25 32
+374 10 27 75 50
Էլ. փոստ` info@ysmu.am
g.vardanyan11@mail.ru

 

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1950թ., 11 դեկտեմբերի, ք.Երևան


Աշխատանքային գործունեություն

2011թ. ԵՊԲՀ, կլինիկական ախտորոշման ամբիոնի վարիչ
2008 – 2012թթ. “Ասպերա սկան” բժշկական գիտական կենտրոն. սկզբից՝ գիտության գծով փոխտնօրեն, հետո՝ գիտական խորհրդատու
2002 – 2003թթ. “Դիագնոստիկա” բժշկական միավորում՝ ստացիոնար բաժանմունքի վարիչ
1998թ. /որոշ ընդմիջումներով/ - “Դիագնոստիկա” բժշկական միավորում՝ ակադեմիական աշխատանքների գծով տնօրեն
1999-2000թթ. Առողջապահության Ազգային Ինստիտուտ՝ գիտության գծով փոխտնօրեն
1998-2000թթ.Առողջապահության Ազգային Ինստիտուտ, ճառագայթային ախտորոշման ամբիոն. դոցենտ, հետո` ամբիոնի վարիչ
1976-2000թթ.ԵՊԲՀ, թերապիայի սուբօրդինատորների ամբիոն. սկիզբից` ավագ լաբորանտ, հետո` ասիստենտ և դոցենտ

Գիտական գործունեություն

1982–1990թթ.ԽՍՀՄ գիտության և տեխնիկայի պետական կոմիտեի “Սիրտ-անոթային համակարգի և երիկամների բիոռիթմոլոգիա” գիտական նախագծի կլինիկական մասի ղեկավար,
1999թ. Ախտորոշիչ բժշկության Միջազգային սիմպոզիումի կազմակերպչական կոմիտեի նախագահ (Երևան), գիտական աշխատանքների ժողովածուի խմբագիր
2004թ. “Դիագնոստիկա” ԲՄ 20 - ամյակին նվիրված գիտական կոնֆերանսի կազմակերպչական կոմիտեի նախագահ, գիտական աշխատանքների ժողովածուի խմբագիր,
2009թ. - “Ճառագայթային ախտորոշման գործնական հարցեր” Միջազգային գիտագործնական կոնֆերանսի կազմակերպչական կոմիտեի նախագահ, գիտական աշխատանքների ժողովածուի խմբագիր,
1982թ. - պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,
2000թ. - պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան,
6 թեկնածուական ատենախոսությունների ղեկավար է: Հեղինակ է 136 տպագրված աշխատանքների և 2 ռացիոնալիզատորական առաջարկների: Ներքին հիվանդությունների դասագրքի համահեղինակ է:

Մասնագիտական գործունեություն

1992–1999թթ. –“Արմենիա” Հանրապետական բժշկական կենտրոն՝ գիտական քարտուղար
1990–1998թթ. – Հայկական թերապևտիկ Ասոցիացիայի քարտուղար
1998–2017թթ. – Հայկական Բժշկական Ախտորոշման Ասոցիացիայի գործադիր տնօրեն,հետո՝ նախագահ
1999–2005թթ. - ՀՀ ԱՆ կից ներքին հիվանդությունների լիցենզիոն հանձնաժողովի անդամ
2003–2008թթ. - “Բժիշկները մարդու իրավունքների համար” հասարակական կազմակերպության հիմնադիր
2011թ. ԵՊԲՀ –ի գիտակոորդինացիոն խորհրդի անդամ
2011թ. ԳԿԽ – ին կից գործող ներքին հիվանդությունների Էքսպերտային հանձնաժողովի նախագահ, այժմ՝ անդամ
2011 թ. ԵՊԲՀ ատենախոսությունների առաջնային նյութերի ստուգման հանձնաժողովի անդամ
2014 թ. ԵՊԲՀ –ի հետդիպլոմային և շարունակական կրթության ֆակուլտետի գիտական խորհրդի նախագահի տեղակալ
2014- 2015թթ.- հետդիպլոմային և շարունակական կրթության ֆակուլտետի ցիկլային մեթոդական հանձնաժողովի նախագահ
2012թ. “Բժշկական ռադիոլոգիա” մասնագիտության մինիմումների հանձնման հանձնաժողովի նախագահ
2016թ. ԵՊԲՀ “Բժշկական ռադիոլոգիա” պաշտպանական մասնագիտական խորհրդի անդամ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 դուստր, 4 թոռ