• Հայ
  • Рус
  • Eng
Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի անգիոնևրոլոգիայի ամբիոնի վարիչ

Կրթություն

1990 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը (Մոսկվա)
1985-1990 թթ. Դոկտորանտուրա Մոսկվայի II բժշկական ինստիտուտի նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնում
1970 թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը

 

 

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1946 թ., մարտի 18, քաղաք Երևան

Աշխատանքային գործունեություն

2002- առ այսօր «Նաիրի» բժշկական կենտրոնի անգիոնևրոլոգիայի կլինիկայի ղեկավար
2008- առ այսօր “STROKE” միջազգային բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն
2011- առ այսօր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անգիոնևրոլոգիայի ամբիոնի վարիչ
1998-2002 թթ. ՀՀ ԱՆ «Նաիրի» բուժ-առողջարարական միավորման անգիոնևրոլոգիայի կենտրոնի տնօրեն, կլինիկայի ղեկավար
1998-2011թթ. ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի անգիոնևրոլոգիայի ամբիոնի վարիչ
1996-1998 թթ. ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի նյարդաբանության և նյարդավիրաբուժյության ամբիոնի պրոֆեսոր
1993-1996 թթ. Երևանի պետական բժշկական ինստիտուտի նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր
1990-1998 թթ. ՀՀ ԱՆ աղետների նյարդաբանության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, կլինիկայի ղեկավար
1988-1990 թթ. Երևանի պետական բժշկական ինստիտուտի ուղեղի անոթային պաթոլոգիայի լաբորատորիայի վարիչ, Երևանի “Շտապ օգնություն” միավորման անգիոնևրոլոգիայի կլինիկայի ղեկավար
1977-1988 թթ. Երևան քաղաքի «Շտապ օգնության» հիվանդանոցի անգիոնևրոլոգիայի բաժնի վարիչ
1974 թ. Երևանի պետական բժշկական ինստիտուտի նյարդաբանության ամբիոնի կրտսեր գիտաշխատող
1973-1974 թթ. Երևանի պետական բժշկական ինստիտուտի նյարդաբանության ամբիոնի ավագ լաբորանտ
1970-1973 թթ. բժիշկ-հոգենյարդաբան, ք. Սևան, ք. Աբովյան

Գիտական գործունեություն

Գիտական հետաքրքրություների հիմնական ուղղություններն են էկզոգեն և էնդոգեն գործոնների ուսումնասիրությունը ուղեղանոթային խանգարումների ախտաբանության մեջ, տարբեր մակարդակներում օրգանիզմի հոմեոստազի վիճակի ուսումնասիրությունը ուղեղային աթերոսկլերոզի ժամանակ, ինսուլտների ժամանակ պաթոլոգիկ պրոցեսի օբյեկտիվացման առավել ինֆորմատիվ հոմեոստատիկ ցուցանիշների հաշվարկման ծրագրի մշակումը, ուղեղանոթային անբավարարության վաղ ձևերի զարգացման կանխատեսումը, ինսուլտի տարբեր ձևերի վարման մարտավարության, բուժման և կանխարգելիչ բուժման ընտրությունը:
Բազմամյա հետազոտությունները թույլ են տվել նրան առաջին անգամ ձևակերպել ուղեղային արյան շրջանառության խանգարման մեխանիզմների ընդհանուր օղակի մասին դրույթը` կապված բջջային ընկալման խանգարման կամ շեղման հետ, ինչը վերջնական արդյունքում բերում է ուղեղային դիսցիրկուլյացիայի օջախների զարգացմանը, ինչպես նաև արտաքին միջավայրի էկոլոգիական գործոնների ազդեցությանն` ի պատասխան օրգանիզմի բջջային տիպի ռեակցիայի գոյությունը:
Իր ղեկավարության ներքո առաջին անգամ հանրապետությունում կազմակերպվեց նյարդավերակենդանացման ծառայությամբ և նյարդադետոքսիկացիայի բաժանմունքով անգիոնևրոլոգիայի կլինիկա:
Հեղինակ է մոտ 130 գիտական տպագրությունների, մի շարք հայտնագործությունների, կլինիկական պրակտիկայում նոր մշակումների ներդրումների և 1 մենագրության:
Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 4 թեկնածուական ատենախոսություն

Գիտական կոչումներ և աստիճաններ

1981 թ. բժշկական գիտությունների թեկնածու
1990 թ. բժշկական գիտությունների դոկտոր
1993 թ. պրոֆեսոր

Անդամակցություն

1997 թ. Ուղեղի ուսումնասիրության միջազգային կազմակերպության անդամ (International Brain Research Organization - IBRO)
1999 թ. Էկոլոգիայի և անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (International Academy of Ecology and Life Protection Scienses - IAELPS)
2003 թ. Եվրոպոկան նյարդաբանական միությունների ֆեդերացիայի անդամ (European Federation of Neurological Societies - EFNS)
2008 թ. Stroke համաշխարհային կազմակերպության անդամ (World Stroke Organization - WSO)
2008 թ. Նյարդաբանների համաշխարհային ֆեդերացիայի անդամ (World Federation of Neurology - WFN)
2010 թ. Միջազգային կենսագրական կենտրոնի անդամ, Քեմբրիջ, Անգլիա (International Biographical Centre, Cambridge, England - IBC)
2011 թ. ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ

Հասարակական գործունեություն

2003-2009 թթ. Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի նախագահ
2003-2006 թթ. ՀՀ Ազգային Ժողովի նախագահի խորհրդական գիտության և առողջապահության հարցերով
2005- առ այսօր Ռուս-հայկական միջտարածքային համագործակցության կենտրոնի գլխավոր տնօրեն (Российско-армянский центр межрегионального сотрудничества – РОСАР)
2016 - առ այսօր “Սթրոկ” Հայկական Ազգային Ասոցիացիայի նախագահ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա