• Հայ
  • Рус
  • Eng
Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի սրտաբանության ամբիոնի վարիչ

Կրթություն

1959թ. ավարտել է ԵՊԲՀ-ն

Հեռ` ( +374 10) 58 25 32
+374 10 28 88 69
Էլ. փոստ` info@ysmu.am
lianatumasyan@netsys.am

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1937թ., հունվարի 19, ՀՍՍՀ Լենինական (այժմ` Գյումրի) քաղաք

Աշխատանքային գործունեություն

2011 թ-ից առ այսօր Մ. Հերացու անվան ԵՊԲՀ հետբուհական կրթության սրտաբանության ամբիոնի վարիչ
1993 թ-ից–2011 թ ՀՀ ԱՆ Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի սրտաբանության ամբիոնի վարիչ
1985 թ-ից` պրոֆեսոր
2011 թ-ից առ այսօր Սրտաբանության ԳՀԻ-ի տնօրենի գլխավոր խորհրդական գիտության գծով, բազային թեմայի ղեկավար, ինֆարկտային բաժնի ղեկավար
1979-2011 թթ Սրտաբանության ԳՀԻ-ի տնօրեն, ինֆարկտային բաժնի ղեկավար
1971 թ-ից բժշկական գիտությունների դոկտոր

Անդամակցություն

1995-1997թթ. Հայկական բժշկական Ասոցիացիայի նախագահ
1981-1995թթ Հայկական Սրտաբանների ընկերության նախագահ
1995թ-ից` Հայաստանի սրտաբանների Ասոցիացիայի նախագահ
1996թ-ից` ՀՀ ԳԱԱ իսկական անդամ
2011 թ-ից առ այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ
Սրտաբանների Եվրոպական Միության պատվավոր անդամ, Եվրասիական երկրների սրտաբանների ասոցիացիայի նախագահության անդամ, ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի անդամ: ՌԴ «Սրտաբանություն», «Ռացիոնալ ֆարմակոթերապիա սրտաբանությունում», «Սիրտ-անոթային հիվանդությունների բուժում և կանխարգելում». ՌՍԳԱՀ «Սրտաբանության լրատու», պարբերակաների խմբագրական խորհրդի անդամ, «Ռուսաստանի սրտաբանական տեղեկագիր» ամսագրի միջազգային խմբագրական խորհրդի անդամ, «Եվրասիական սրտաբանական ամսագիր», «Հայաստանի բժշկագիտություն», «Գիտա-բժշկական հանդես», «Էնդոկրինոլոգիայի լրատու», «Արյուն» և «Գիտության աշխարհ» հանդեսների խմբագրական կոլեգիաների անդամ:

Պարգևներ

Պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով, Մխիթար Հերացու անվան մեդալով (1988 թ.), Եվգենի Չազովի անվան ոսկե մեդալով «Սրտաբանության ասպարեզում ակնառու ձեռքբերումների համար» (2007 թ.), ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի հոբելյանական ոսկե մեդալով (2007 թ.), Երևանի քազաքապետարանի ոսկե մեդալով (2011 թ.), Ռուսաստանի դաշնության Սրտաբանների ընկերության 50-ամյա հոբելյանական նիստի կողմից բժշկագիտության մեջ ակնառու ներդրման և զարգացման մեջ նախատեսված «Սրտաբանության զարգացման համար» երեք հատուկ դիպլոմներից մեկով պարգևատրում (ակադեմիկոս Չազով Ե.Ա., ակադեմիկոս Օգանով Ռ.Գ.) – 2013 թ.: ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի բնագավառի պետական մրցանակի դափնեկիր (1988 թ.):
Հետազոտությունների բնագավառը`
Սրտի բնածին արատների, սրտի խրոնիկ իշեմիկ հիվանդության և սրտամկանի սուր ինֆարկտի ժամանակ սրտի անբավարարության զարգացման մեխանիզմների ուսումնասիրությունը: Սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման և բուժման նոր մեթոդների մշակումը և ներդրումը:

Գիտական աշխատանքներ

500 գիտական աշխատություններ, 9 մենագրություններ, 6 գյուտեր, 170-ից ավելի զեկուցումներ, ներկայացված սրտաբանների Համաշխարհային և Եվրոպական վեհաժողովներում:
Ադամյանի ղեկավարությամբ պատրաստաված են 20 դոկտորական և 30 թեկնածուական ատենախոսություններ: