• Հայ
  • Рус
  • Eng
Մաշկավեներաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ

Կրթություն

1967-1977 թթ.՝ ք. Երևան, Րաֆֆու անվան թիվ 36 միջնակարգ դպրոց` ոսկե մեդալով,
1977-1983 թթ.՝ Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական ինստիտուտի (ԵրԲԻ) բուժական ֆակուլտետը՝ գերազանց առաջադիմությամբ,
1983-1984 թթ.՝ ինտերնատուրա` «թերապիա» մասնագիտությամբ (ԵրԲԻ),
1985-1986 թթ.՝ մասնագիտացում (Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի հետդիպլոմային բժշկական կրթության և շարունակական մասնագիտական զարգացման ինստիտուտում)՝ «մաշկավեներաբանություն» ծրագրով (մաշկավեներաբանի որակավորում):

Էլ. փոստ` info@ysmu.am
xxm666699@mail.ru

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

15 հունիսի, 1960 թ., ք. Երևան

 

Կլինիկական գործունեություն

1984-1990 թթ.՝ Երևանի քաղաքային մաշկավեներաբանական դիսպանսերի (ԵՔՄՎԴ) կանանց սիֆիլիսի և մաշկային կաբինետի մաշկավեներաբան,
1990-1993 թթ.՝ ԵՔՄՎԴ վեներաբանական բաժանմունքի վարիչ,
1993-2015 թթ.՝ Մաշկաբանության և սեռավարակաբանության ԲԳԿ-ի (ՄՍՎ ԲԳԿ) սեռավարակաբանության բաժանմունքի վարիչ,
2015 թ.-ից մինչև օրս՝ ՄՍՎ ԲԳԿ-ի գիտական գծով փոխտնօրեն։

Ուսումնամանկավարժական գործունեություն

 1985-1986 թթ.՝ ԵրԲԻ մաշկավեներաբանության ամբիոնի ավագ լաբորանտ,
 1991-1998 թթ.՝ ԵրԲԻ մաշկավեներաբանության ամբիոնի ասիստենտ,
 1997-1998 թթ.՝ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի անվան ԱԱԻ (ԱԱԻ) ալերգոլոգիայի ամբիոնին կից մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի դասընթացի ղեկավար,
 1998-2011 թթ.՝ ԱԱԻ մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ,
 2011-2019 թթ.՝ ԵՊԲՀ մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ։
 2019 թ.-ից մինչև օրս՝ ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ։

Գիտահրատարակչական գործունեություն

1990 թ.՝ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,
2002 թ.՝ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան,
2005 թ.՝ ստացել է պրոֆեսորի գիտական կոչում,
2 ատենախոսությունների աշխատանքի ղեկավար է,
հայրենական և արտասահմանյան մասնագիտական մամուլում հեղինակել է շուրջ 150 գիտական աշխատանք, մեկ տասնյակից ավելի ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկներ, մենագրություններ։

Ուսումնամեթոդական կազմակերպչական գործունեություն

2011 թ.-ից` ԵՊԲՀ գիտակոորդինացիոն խորհրդի ներքին հիվանդությունների փորձագիտական հանձնաժողովի անդամ
2011 թ.-ից` ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ։
2018 թ.-ից` ԵՊԲՀ «Թերապիա» մասնագիտական խորհրդի անդամ,
2019 թ.-ից` ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ։

Պարգևներ

2008 թ.՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ Հոբելյանական Ոսկե Մեդալ,
2012 թ.՝ ՀՀ ԱՆ ՄՍՎ ԲԳԿ Պատվո Մեդալ,
2015 թ.՝ ՀՀ ԱՆ ՄՍՎ ԲԳԿ շնորհակալագիր,
2015 թ.՝ ՀՀ ԱՆ ՄՍՎ ԲԳԿ պատվոգիր,
2015 թ.՝ ՀՀ ԱՆ պատվոգիր,
2016 թ.՝ ՀՀ ԱՆ պատվոգիր։

Մասնագիտական գործունեություն

1985 թ.-ից` ՀՀ մաշկավեներաբանների ասոցիացիայի անդամ,
2002 թ.-ից` “Клиническая дерматология и венерология” ամսագրի (Մոսկվա) խմբագրական խորհրդի անդամ,
2005-2012 թթ.` Վրաստանի Հանրապետության “South caucasian dermatology and venereology” ամսագրի (Թբիլիսի) խմբագրական խորհրդի անդամ,
2011-2018 թթ.` ՀՀ ԱՆ ԱԱԻ Գիտաբժշկական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ,
2012 թ.-ից` “Российский журнал кожных и венерических болезней” ամսագրի (Մոսկվա) խմբագրական խորհրդի անդամ,
2013 թ.-ից` «World Society of Interdisciplinare Anti-aging Medicine» ընկերակցության (Փարիզ) արտասահմանյան անդամ,
2018 թ.-ից` Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան Մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի հիմնադիր նախագահ։