• Հայ
  • Рус
  • Eng
Լիլիթ Լեոնիդի Գասպարյան
Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի ասիստենտ

Կրթություն

1992-1994թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է կլինիկական օրդինատուրա ԵՊԲՀ-ի վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնում և ստացել է վիրաբույժ-ստոմատոլոգի մասնագիտացում
1987 թ. ընդունվել և 1992թ գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետը

Ծննդյան տարեթիվ

1970թ.

Աշխատանքային գործունեություն

2014թ. անցել է կատարելագործում ԵՊԲՀ-ի ՀԲՇՈՒ ֆակուլտետում «Վիրաբուժական ստոմատոլոգիայի արդի հարցերը» թեմայով
2012թ-ից մինչ օրս աշխատում է ԵՊԲՀ-ի Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնում որպես ասիստենտ
2009թ. անցել է կատարելագործում ՀՀ ԱՆ Ս. Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտում «Գլխի և պարանոցի նախաքաղցկեղային հիվանդությունների և չարորակ ուռուցքների ախտորոշումը և կանխարգելումը» թեմայով:
2008թ-ից մինչ օրս աշխատում է Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ ՓԲԸ դիմա-ծնոտային վիրաբուժության բաժանմունքում որպես բժիշկ համատեղության կարգով
2005թ. ԵՊԲՀ-ի հիմնադրման 75-ամյակի առթիվ երկարամյա անբասիր գիտամանկավարժական աշխատանքի համար պարգևատրվել է Համալսարանի «Արծաթե մեդալ»-ով
2004թ. անցել է դասախոսների որակավորման բարձրացման դասընթաց «»Ընդհանուր մանկավարժություն» և «Բուհական հոգեբանություն» ծրագրով:
2000թ. անցել է մասնագիտացում ԵՊԲՀ գիտամանկավարժական կադրերի պատրաստման և որակի բարձրացման ֆակուլտետում «Մանկավարժություն» , «Հոգեբանություն» , «Ինֆորմատիկա» մասնագիտությունների գծով
1994, 1996, 1998 թթ. –ին անցել է մասնագիտացում Խարկովի բժիշկների կատարելագործման ինստիտուտում և ստացել է դիմա-ծնոտային վիրաբույժի մասնագիտացում:
1995-2006թթ. աշխատել է ԵՊԲՀ-ի վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնի ասիստենտ

Համահեղինակ է 7 տպագիր աշխատանքի: