• Հայ
  • Рус
  • Eng
Մարինե Գառնիկի Բալասանյան
Ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ

Կրթություն

1977-1982թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Մ.Հերացու անվան 
պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետը

Ծննդյան տարեթիվ, վայր

1959թ. ք. Երևան

Աշխատանքային գործունեություն

1082-1986թթ. աշխատել է ԵՊԲՀ դեղագիտական քիմիայի ամբիոնում որպես ավագ լաբորանտ
1986-1994թթ. աշխատել է ֆարմակոլոգիայի ամբիոնում որպես կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող և ասիստենտ
1994-1998թթ. աշխատել է ՌԴ Մոսկվայի ֆարմակոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի ուղեղային արյան շրջանառության խանգարումների ֆարմակոլոգիայի լաբորատորիայում որպես ավագ գիտաշխատող
1998թ-ին ընդունվել է դոկտորանտուրա ՌԴ Մոսկվայի ֆարմակոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում ֆարմակոլոլոգիա մասնագիտությամբ
1998-2007թթ. Աշխատել է դեղագիտական քիմիայի ամբիոնում որպես ասիստենտ, դոցենտ և պրոֆեսոր
2007-2011թթ աշխատել է ֆարմացիայի ամբիոնում որպես ամբիոնի վարիչի պաշտոնակատար
2011 թ-ից աշխատում է ֆարմակոլոգիայի ամբիոնում որպես ամբիոնի վարիչ
2004-2007 թթ եղել է “Հայաստանի բժշկագիտություն” հանդեսի պատասխանատու քարտուղարը
2004-2009 թթ եղել է “տեսական բժշկություն” մասնագիտական խորհրդի գիտքարտուղար և ԵՊԲՀ գիտքարտուղար
2011թ-ից ԵՊԲՀ ատեստացիոն հանձնաժողովի անդամ է, Էթիկական կոմիտեի հանձնաժողովի նախագահի տեղակալ և դեղագիտական մասնագիտական առարկաների ցիկլային հանձնաժողովի նախագահ:
1988թ պաշտպանել է թեկնածուական, իսկ 2003 թ դոկտորական թեզը, երկուսն էլ <<դեղաբանություն>> մասնագիտությամբ
2011-2013 թթ – ղեկավարել է Բարձրագույն կրթության որակի ապահովման Եվրոպական DIUSAS և PICQA ԵՊԲՀ նախագծերը
2013-ից – համակարգում է Հայաստանի ԲՈՒՀ-երի դոկտորալ կրթության վերափոխումների Եվրոպական VERITAS նախագիծը
Մասնագիտական վերապատրաստումներ է անցել Սալոնիկիյի, Մալտայի և Կամերինոյի, Հայդելբերգի, Բաթ ՍՊԱ, Զերոնայի, Հելսինկիի, համալսարաններում:
Բարձրագույն ուսուցման որակի ապահովման գծով վերապատրաստում է անցել Կոբլենզի, Լեմանի, Փարիզի մանկավարժական և Մյունքենի տեխնիկական համալսարաններում, :
Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 4 թեկնածուական թեզեր:

Հեղինակ է 156 տպագիր աշխատանքների (46 վերջին 5 տարիներին), այդ թվում 4 ուսումնամեթոդական ձեռնարկ, 2 հեղինակային իրավունք, 2 նորարարության արտոնագիր: