• Հայ
  • Рус
  • Eng
Մելանյա Վահագնի Շմավոնյան
Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ

Կրթություն

1990թ. պաշտպանել է թեկնածուական թեզը «Фосфолипазный тест в дифференциальной диагностике вирусных гепатитов и подпеченочных желтух» (14.00.05 – ներքին հիվանդություններ, 14.00.10 – ինֆեկցիոն հիվանդություններ)
1965 թ. ընդունվել և 1971 թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊԲԻ-ի բուժական ֆակուլտետը
1965թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի N12 Կիրովի անվան միջնակարգ ռուսական դպրոցը

Հեռ` ( +374 10) 58 25 32
+ 374 10 65 22 09
Էլ. փոստ` info@ysmu.am
sh_melaniya@mail.ru

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1947 թ. հունիսի 10, ք. Երևան

 

Աշխատանքային գործունեություն

2011թ. ից աշխատում է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ
2009-2011թթՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ
2007 թ – ին շնորհվել է դոցենտի գիտական կոչում բժշկագիտություն մասնագիտությամբ
2000-2009 թթ.-ԵՊԲԻ-ի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ
1994–1995 թթ. համատեղության կարգով աշխատել է ԵՊԲԻ-ի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնում որպես ասիստենտ
1994–2000թթ.–ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ
1977-1994 թթ.- ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնում ասիստենտ (1993 թ - ից ԵԲՊԿԻ-ը վերանվանվել է Առողջապահության ազգային ինստիտուտի)
1975–1976 թթ. բժիշկների կատարելագործման Երևանի պետական ինստիտուտում անցել է մասնագիտացում և ստացել է բժիշկ – ինֆեկցիոնիստի որակավորում
1974 թ-ից աշխատել է բժիշկների կատարելագործման Երևանի պետական ինստիտուտի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնում որպես ավագ լաբորանտ
1972-1974 թթ. ք. Երևանի №4 պոլիկլինիկայի տեղամասային թերապևտ
1971-1972 թթ. բժիշկ-ինտերն Հոկտեմբերյանի շրջանային բուժմիավորումում (Հանրապետական կլինիկական հիվանդանոցի բազայի վրա)

Այլ տվյալներ

Մանկավարժական գործունեությունն ուղղված է բժիշկ – ինֆեկցիոնիստների հետբուհական և շարունակական կրթությանը:
Մասնակցել է ամբիոնի վերապատրաստման արտագնա դացընթացներին հանրապետության մարզերում և Արցախում:
Հանդիսանում է ԱՄՆ ՀՕՖ «ՀՀ մարզերի և ԼՂՀ բժիշկների վերապատրաստում» ծրագրի ինֆեկցիոն հիվանդությունների վարման ղեկավար:
Վարում է ծավալուն պրակտիկ աշխատանք:
Հանդիսանում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մեծահասակների բաժանմունքի վարիչ:
Բժիշկ – խորհրդատու է Համալսարանական N1, «Մուրացան» կլինիկաներում, «Դիագնոստիկա» և «Իզմիրլյան» ԲԿ – ներում, ՀՀ ՊՆ արտահաստիքային կոնսուլտանտ

Բազմիցս մեկնել է հանրապետության և Արցախի շրջաններ համաճարակային բռնկումների ժամանակ տեղում պրակտիկ օգնություն ցուցաբերելու նպատակով, համագործակցում է տարբեր պրոֆիլի մասնագետների հետ:
Ակտիվ մասնակցում է հանրապետության բժշկական կյանքին, համագործակցում միջազգային գիտական նախագծերում և ծրագրերում:
Բազմիցս ելույթ է ունեցել տարբեր կոնֆերանսներին, սեմինարներին և վարժանքներին:
Ռադիոյի և հեռուստատեսության կողմից կազմակերպած բժշկական և հանրամատչելի հաղորդումներին ելույթ է ունեցել բնակչությանը հետաքրքրող ինֆեկցիոն հիվանդությունների հարցերի շուրջ:
Գիտական գործունեությունը բազմազան է և ընդգրկում է ինֆեկտոլոգիայի զանազան ոլորտները:

Անդամակցություն

Հայաստանի հեպատոլոգների ասոցիացիայի անդամ է:
Հանդիսանում է ուսումնա - մեթոդական հետուհական ֆակուլտետի խորհրդի անդամ:
106 գիտական աշխատանքների, այդթվում 2 ուսումնական, 4 ուսումնա-մեթոդական,3 մեթոդականձեռնարկների, 1 ազգային ուղեցույցի և 1 հեղինակային արտոնագրի համահեղինակ է:
Հետբուհական և շարունակականկրթության ֆակուլտետի գիտական խորհրդի և նույն ֆակուլտետի ցիկլային մեթոդական հանձնաժողովի անդամ է:

Պարգևներ

Պարգևատրվել է ՀՀ ԱՆ 2005թ, 2012թ (2 անգամ) պատվոգրերով և ՀՀ ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի 2012թ. պատվոգրով
2017 թ. ԵՊԲՀ ռեկտորի կողմից պատվոգրով