• Հայ
  • Рус
  • Eng
Մհեր Վլադիմիրի Դավիդյանց
Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս

Կրթություն

2006–2009թթ ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոն, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, «Արմենիկում» կլինիկական կենտրոն, կլինիկական օրդինատուրա
2000–2006թթ Երևանի պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, Երևան, ՀՀ, գերազանցությամբ դիպլոմ
1990–2000թթ Հ․Օշականի անվ․ №172 դպրոց, Երևան, ՀՀ

Հեռ` ( +374 10) 58 25 32
+374 10 36 95 92
Էլ. փոստ` info@ysmu.am
davidyants@gmail.com

Աշխատանքային գործունեություն

2008թ առ այսօր Երևանի պետական բժշկական համալսարան, ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոն, «Նորք» Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, դասախոս, բժիշկ-վարակաբան
2011–2013թթ ՀՀ ՊՆ, զինվորական ծառայություն, Զինվորական հոսպիտալի ինֆեկցիոն բաժանմունքի պետ, բ/ծ ավագ լեյտենանտ
2007–2008թթ ԵՊԲՀ, ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոն, ավագ լաբորանտ, «Արմենիկում» կլինիկական կենտրոն

Վերապատրաստումներ

Հունիսի 5-9, 2017թ  Հռոմ, Իտալիա,  մասնակցել է սեմինարին նվիրված «Հայաստանում բրուցելոզի հսկողության մեկ առողջություն ծրագրի շրջանակներում, DTRA CBEP (ԱՄՆ) ծրագրի աջակցմամբ», Լացիո և Տոսկանա շրջանների Զոոպրոֆիլակտիկայի փորձարարական ինստիտուտ
Նոյեմբեր 28-30, 2016թ Ստոկհոլմ, Շվեդիա,  մասնակցել է «Ինֆեկցիոն հիվանդությունների կիրառական համաճարակաբանության եվրոպական գիտաժողով» (ESCAIDE) 2016, ECDC, EPIET, TEPHINET, մասնակցության սերտիֆիկատ։
Նոյեմբեր 4-7, 2016թ- Վիեննա, Ավստրիա,մասնակցել է «Սպառնացող հիվանդությունների և համաճարակաբանական հսկողության միջազգային համաժողով» (IMED) 2016, ինֆեկցիոն հիվանդությունների միջազգային կազմակերպություն (ISID), մասնակցության սերտիֆիկատ
2014–2016թթ Թբիլիսի, Վրաստան,  հաջողությամբ ավարտել է «Հարավային Կովկասի կիրառական համաճարակաբանության և լաբորատոր ուսուցման ծրագիր (SC/FELTP)» երկամյա հետդիպլոմային ընդգրկուն ուսումնական ծրագիրը՝ կիրառական համաճարակաբանություն և լաբորատոր կառավարում մասնագիտացմամբ։ ԱՄՆ հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոններ (US CDC), Վրաստանի հիվանդությունների վերահսկողության և Հանրային առողջության ազգային կենտրոն (NCDC), ավարտական վկայական։
Օգոստոսի 8-10, 2015թ  Թբիլիսի, Վրաստան,  «Հաջողությամբ ավարտել է դասընթաց Վրաստանում հեպատիտ C տարածվածության վերաբերյալ ազգաբնակչության շճաբանական հետազոտության դասընթաց», ԱՄՆ հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոն (CDC), Վրաստանի հիվանդությունների վերահսկողության և հանրային առողջության կենտրոն (NCDC), սերտիֆիկատ։
Հունիսի 2-5, 2015թ Երևան, ՀՀ, «Հայաստանում դասավանդողների կլինիկական դասընթաց հատուկ վտանգավոր ախտածինների Վերաբերյալ», ԱՄՆ բանակի ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական հետազոտությունների ինստիտուտ (USAMRIID), ՀՀ առողջապահության նախարարություն, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալություն (DTRA), սերտիֆիկատ։
Մարտի 1-25, 2011թ  Վիենա, Ավստրիա «Հետազոտական ծրագիր լաբորատոր բժշկության և ինֆեկցիոն հիվանդությունների վերաբերյալ Krankenhaus Hietzing հիվանդանոցում»,  բաց բժշկության ինստիտուտ, Ամերիկյան ավստրիական ինստիտուտ, սերտիֆիկատ։
Մարտի 15, 2011թ  Վիենա, Ավստրիա, «Կլինիկական հետազոտությունների դասընթաց», Վիենայի կլինիկական հետազոտությունների դպրոց, սերտիֆիկատ
Մարտի 10-12 2010թ Տալին, Էստոնիա, «Կլինիկական փորձի փորձագիտական դասընթաց ՄԻՎ վարակի վերաբերյալ Եվրոպայի կլինիցիստների համար», ACTIVATE, EuroCoord, Սերտիֆիկատ։
Հոկտեմբերի 8-10, 2009թ Մինսկ, Բելառուս, «Կլինիկական փորձի փորձագիտական դասընթաց ՄԻՎ վարակի վերաբերյալ Եվրոպայի կլինիցիստների համար» NEAT (European AIDS Treatment Network), ACTIVATE, սերտիֆիկատ
Հունիսի 7-12, 2009թ Զալցբուրգ, Ավստրիա, «Զալցբուրգի Ինֆեկցիոն Հիվանդությունների Weill Cornell Բժշկական Սեմինար», Weill Cornell բժշկական քոլեջ, Վիենայի բժշկական համալսարան, սերտիֆիկատ
Հոկտեմբերի 25, 2007թ Երևան, ՀՀ, սեմինար՝  կազմակերպված ESCMID կողմից (Կլինիկական մանրէաբանության և ինֆեկցիոն հիվանդությունների եվրոպական ընկերություն), ԵՊԲՀ
Մայիսի 1-31, 2007թ Բուենոս Այրես, Արգենտինա, «Ամբուլատոր ինֆեկցիոն հիվանդությունների մեկ ամսվա ռոտացիոն դասընթաց FIDEC- հետ համատեղ փոխանակային ծրագրով»
Ապրիլի 25-27, 2007թ Մոսկվա, ՌԴ, «Համաճարակաբանների, մանրէաբանների և մակաբուծաբանների համառուսական գիտա-գործնական ընկերության IX ժողով»
Հունիսի 19-23, 2006թ Երևան, ՀՀ, «Մալարիայի դեմ պայքարի ծրագրի ներդրման և հսկողության պլանավորում», սեմինար, WHO/EURO-ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտ,սերտիֆիկատ
Օգոստոսի 1-21, 2005թ  Ալեքսանդրիա, Եգիպտոս, «Ալեքսանդրիայի ամառային դպրոց արևադարձային հիվանդությունների վերաբերյալ», սերտիֆիկատ

Մասնագիտական գործունեություն

Մարտ 13-24, 2016թ Վրաստան, մասնակցել է «Վարքագծային ռիսկային գործոնների հսկողության հետազոտություն», Վրաստանի հիվանդությունների վերահսկողության և հանրային առողջության կենտրոն (NCDC), կիրառական համաճարակաբանության և լաբորատորիայի ուսուցման Հարավ Կովկասյան ծրագիր (SC FELTP), հարցազրուցավար։
Օգոստոսի 11-20, 2015թ Վրաստան, Վրաստանում ազգաբնակչության շճաբանական հետազոտություն հեպատիտ B և C տարածվածության և ռիսկի գործոնների, ինչպես նաև ոչ-վարակիչ հիվանդությունների վերաբերյալ Վրաստանում, Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարություն, ԱՄՆ հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոններ (CDC), Վրաստանի հիվանդությունների վերահսկողության և հանրային առողջության կենտրոն (NCDC), հարցազրուցավար
Մայիս, 2007թ Բուենոս Այրես, Արգենտինա, մեկ ամսյա ռոտացիոն շրջան, FUNCEI (Fundacion Centro Estudios Infectologicos), սերտիֆիկատ
Հուլիս, 2006թ ազգային իմունիզացիայի հետազոտություն, ՀՀ ԱՆ, ԱՀԿ, UNICEF, հարցազրուցավար
2006–2010թթ BTEP No.94/ISTC No.A-1331 համատեղ ծրագիր՝ «Կատարելագործված համաճարակաբանական եւ լաբորատոր ախտորոշիչ կարողությունների եւ կիրառական հետազոտություններ Հայաստանում բոտուլինային թունավորման վերահսկողության վերաբերյալ», ԱՄՆ հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոններ (CDC) / ՀՀ ԱՆ, հետազոտող, հարցազրուցավար
2003-2006թթ գիտական հետազոտություն Հայաստանում բոտուլիզմի համաճարակաբանության վերաբերյալ, ԵՊԲՀ

Պատվոգրեր

2013թ  ՀՀ պաշտպանության նախարարություն. ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման և օրինակելի կարգապահության համար, պատվոգիր։
2012 թՀՀ պաշտպանության նախարարություն. ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման և օրինակելի կարգապահության համար, պատվոգիր։
2007թ ՀՀ առողջապահության նախարարություն, երիտասարդ բժիշկների միջազգային 4-րդ գիտաժողով, պոստերային սեսիայի հաղթող, դիպլոմ։
2006թ Երևանի պետական բժշկական համալսարան, 3-րդ մրցանակ «Բժշկական պատմությունը Հայաստանում» գիտական աշխատանքի համար։
2005թ Երևանի պետական բժշկական համալսարան, արծաթե մեդալ և պատվոգիր երկարամյա անբասիր գիտամանկավարժական և վարչական աշխատանքի համար։
2004 թ  Երևանի պետական բժշկական համալսարան, պատվոգիր «Լավագույն ուսանողական գիտական աշխատանք» մրցույթում առաջին տեղը զբաղեցնելու համար։

Անդամակցություն

2011թ առ այսօր Հանրային առողջության եվրոպական ասոցիացիա
2010թ առ այսօր Վարակաբանների համառուսական ազգային գիտական ընկերություն
2010թ առ այսօր Հայաստանի մակաբուծաբանների ասոցիացիա
2008-2011թթ Երևանի պետական բժշկական համալսարան, կլինիկական օրդինատորների խորհուրդ
2007-2011թթ Երևանի պետական բժշկական համալսարան, երիտասարդ գիտնականների խորհուրդ
2000թ առ այսօր Հանրային առողջության հայկական ասոցիացիա
2003-2006թթ Երևանի պետական բժշկական համալսարան, ուսանողական գիտական միություն

Հրապարակումներ

Ունի 40 տպագրված աշխատանքներ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով (աբստրակտ, հոդված, պոստեր)։

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 1 դուստր