• Հայ
  • Рус
  • Eng
Նաիրա Մարտունի Գյուլազյան
Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր

Կրթություն

1982–1983 թթ. անցել է ինտերնատուրա №2 բուժ միավորումում
1976թ - ին գերազանց ավարտելով Լիսիցյանի անվան № 34 միջնակարգ դպրոցը ընդունվել է ԵՊԲԻ բուժական ֆակուլտետ, որն ավարտել է 1982 թ - ին

Էլ. փոստ` info@ysmu.am
g.naira@rambler.ru

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1959թ. նոյեմբերի 10, Երևան

Աշխատանքային գործունեություն

2011թ-ից առ այսօր ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր և ուսումնական մասի վարիչ, ուսումնական ծրագրերի և թեստերի ղեկավար
2009–2010թթ. աշխատել է ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնում որպես դոցենտ, 2010 – 2011թ՝ նույն ամբիոնի վարիչ,
2009թ.Մոսկվայում պաշտպանել է բժշկական գիտությունների դոկտորի գիտական թեզը «Բակտերիալ տոքսինների կլինիկա-պաթոգենետիկ նշանակությունը սուր աղիքային վարակների ընթացքի առանձնահատկության մեջ» թեմայով
2004–2009թթ. գործուղվել է Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական ակադեմիա առկա դոկտորանտուրայի
1998–2002թթ.  մասնակցել է «Արմենիկում» պրեպարատի կլինիկական փորձարկումներին
2000թ.պաշտպանել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական թեզը «Էրիթրոցիտների թաղանթների լիպոպերօքսիդացման և ֆոսֆոլիպիդային սպեկտրի կլինիկական նշանակությունը սուր վիրուսային А և В հեպատիտների ժամանակ» թեմայով
1995–1996թթ.  աշխատել է ԵՊԲԻ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնում որպես ավագ լաբորանտ, 1996 – 2004թթ.՝ նույն ամբիոնի ասիստենտ, 2004 – 2010թթ.՝ ամբիոնի դոցենտ
1983–1991թթ. աշխատել է №1 պոլիկլինիկայում որպես տեղամասային բժիշկ, 1991–1995թ. որպես բժիշկ - ինֆեկցիոնիստ


Գիտական ղեկավար է մեկ բժշկական գիտությունների թեկնածուի, երկու ասպիրանտների և կլինիկական օրդինատորների:
1995թ. պարբերաբար վերապատրաստվել է, վերջինը` 2013թ` մանկավարժություն, հոգեբանություն և ինֆորմատիկա մասնագիտություններով

Անդամակցություններ

2008 թ -ից Ռուսաստանի բնագիտական ակադեմիայի անդամ է
2009 թ -ից Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի անդամ է
2010 թ.-ից Ռուսաստսնի վարակաբանների ազգային գիտական միության անդամ է
2010 թ -ից գիտա - փորձնական հանձնաժողովի անդամ է, 2015թ-ից փոխնախագահ
2010թ -ից կլինիկական օրդինատորների ատեստավորման հանձնաժողովի անդամ է
2010 թ -ից դատաբժշկական փորձագիտական հանձնաժողովի անդամ է
2012 թ -ից ուսումնա - մեթոդական հանձնաժողովի անդամ է

Մոտ 140 գիտական աշխատանքների /104 – արտերկրներում/, այդ թվում 2 ուսումնական ձեռնարկի հեղինակ, 3 ուսումնա – մեթոդական, մեկական մեթոդական և ուսումնական ձեռնարկների համահեղինակ է

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 երեխա