• Հայ
  • Рус
  • Eng
Սեյրան Պայքարի Քոչարյան
Գիտության վարչության պետ, դոցենտ, բժշկական ֆիզիկայի ամբիոնի վարիչ

Կրթություն

2004-2005թթ. Հայաստանի ամերիկյան համալսարան, անգլերեն լեզվի ֆակուլտետ
1985-1987թթ. ԵՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետ (հոգեբանություն)
1983-1985թթ. ծառայություն ԽՍՀՄ բանակում`ԳԴՀ, պահեստազորի սպա
1982-1989թթ. Երևանի պետական համալսարան, կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
1972-1982թթ. Դիլիջանի թիվ 1 միջնակարգ դպրոց

 

 

 

Հեռ` ( +374 10) 58 25 32
(011) 621 000 (222)
Էլ. փոստ` info@ysmu.am
seyran.kocharyan@gmail.com

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1965թ. հուլիսի 22, ք. Դիլիջան 

Աշխատանքային գործունեություն

2016թ. սեպտեմբեր ամսից բժշկական ֆիզիկայի ամբիոնի վարիչ 
2013թ.-ից ԵՊԲՀ գիտության վարչության պետ
2012թ. ԵՊԲՀ գիտական գործունեության համակարգման բաժնի պետ
2011թ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, գրանտային ծրագրերի համակարգման բաժնի պետ
2008-2011թթ. ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե, Գիտական քաղաքականության և զարգացման ծրագրերի բաժնի պետ, ԳՊԿ աշխատակազմի քարտուղարության պետ
2006-2008թթ. ԵՊԲՀ գիտակազմակերպչական մասի ղեկավար
2004-2006թթ. ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական` գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կլինիկաների գծով
2004թ. ԵՊԲՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնակատար
2004թ. ԵՊԲՀ գիտահետազոտական կենտրոնի տնօրեն
2002-2004թթ. ԵՊԲՀ գրանտային ծրագրերի համակարգման կենտրոնի տնօրեն
2001-2006թթ. ԵՊԲՀ բժշկական և կենսաբանական ֆիզիկայի, բժշկական սարքավորումների և բժշկական ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ
2001-2002թթ. ԵՊԲՀ գրանտային ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահ
1998-2000թթ. ԵՊԲՀ վարչական աշխատանքների գծով պրոռեկտոր
1998-2005թթ. ԵՊԲՀ բժշկական և կենսաբանական ֆիզիկայի, ինֆորմատիկայի և բժշկական սարքավորումների ամբիոնի ասիստենտ
1995-1998թթ. ԵՊԲՀ գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն
1995-2005թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, քրոնոկենսաբանության և քրոնոախտաբանության գիտական լաբորատորիայի վարիչ
1989-1994թթ. Երևանի բժշկական ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն, մաթմոդելավորող-ծրագրավորող

Գիտական գործունեություն

2000թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

Մասնագիտական դասիչը՝ ԺԴ 00:10 «Ախտաբանական և նորմալ ֆիզիոլոգիա» Ատենախոսության թեման՝ «ՋՐԱԱՂԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՈւԹՅԱՆ ՑՈւՑԱՆԻՇՆԵՐԻ ԵՎ ԷՆԴՈԿՐԻՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՓՈԽԿԱՊՎԱԾՈւԹՅԱՆ ՄԱԹԵՄԱՏԻ­ԿԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈւՄԸ ԵՎ ՔՐՈՆՈԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՍԱՆԿՅՈւՆՆԵՐԸ»

2000թ. ԵՊԲՀ 70-ամյակի գիտաժողովի կազմկոմիտեի անդամ
2002թ. շնորհվել է դոցենտի գիտական կոչում կենսաբանություն մասնագիտությամբ
2004թ. ռազմաբժշկական I միջազգային կոնֆերանս
2005թ. ռազմաբժշկական II միջազգային կոնֆերանս
2005թ. հայ-հունական 3-րդ միջազգային կոնֆերանս, Կյանքի որակի եվրոպական կենտրոն
2005թ. ԵՊԲՀ 75-ամյակին նվիրված գիտաժողովի կազմկոմիտեի անդամ
2005թ. Թբիլիսի. Առողջապահական տեղեկատվական համակարգեր և մոնիթորինգի կազմակերպում. I Միջազգային կոնգրես, Վրաստան
2006թ. Թբիլիսի. Շրջակա միջավայրը և առողջության պահպանման հիմնահարցերը անդրկովկասյան տարածաշրջանում. II Միջազգային կոնգրես, Վրաստան
2007թ. Թբիլիսի. Հանրային առողջության ակտուալ հարցերը հարավկովկասյան տարածաշրջանում. III Միջազգային կոնգրես, Վրաստան
2008թ. Թբիլիսի. Առողջապահական տեղեկատվական համակարգեր: Իրավիճակի Կառավարում. IV Միջազգային կոնգրես, Վրաստան
2009թ. Բաթումի. Հանրային առողջության ակտուալ հարցերը հարավկովկասյան տարածաշրջանում. Միջազգային կոնգրես, Վրաստան,
2010թ. Բակուրիանի. Տեղեկատվական հոսքերի պլանավորումը և կառավարումը առողջապահության ոլորտում. Միջազգային սեմինար, Վրաստան
2012թ. ՀՀ ԶՈՒ 20-ամյակին նվիրված գիտաժողովի կազմկոմիտեի անդամ
2012թ. Բժշկագիտական կադրերի պատրաստման արդի հիմնախնդիրները. Միջազգային գիտաժողովի նախագահության անդամ. Կուրսկ, ՌԴ
2012թ. Ռիթմոլոգների համաեվրոպական կոնգրես. Բելգրադ, Սերբիա
2012թ. ԵՊԲՀ տարեկան հաշվետու գիտաժողովի պատասխանատու քարտուղար
1992-2012թթ. ՀՀ պետական բյուջեից թեմատիկ ֆինանսավորմամբ գիտական թեմայի ղեկավար, գիտաշխատող 

Հրատարակումներ

42 գիտական հոդված, բժշկական ինֆորմատիկայի ուսումնամեթոդական ձեռնարկներ, 1 գյուտի արտոնագիր, թիվ 1009, 2001թ. 

Վերապատրաստումներ

2001թ. «Հեռուստաբժշկություն և E-ուսուցում», Կենսատեխնոլոգիայի ամբիոն, Լեչեի համալսարան, Իտալիա
2002թ. «Առողջապահության պլանավորման հիմունքներ», Հայաստանի ամերիկյան համալսարան, Երևան
2002թ. Բժշկական անգլերենի դասընթաց, ADRA, Երևան
2004թ. Հայստանի ամերիկյան համալսարան, անգլերեն լեզվի ֆակուլտետ, Երևան
2003թ. «Առողջապահական տեղեկատվության համակարգեր», ԿՄԱԱ, Օտտավա
2003թ. «Բժշկական ինֆորմատիկա», Դալհաուզի համալսարան, Հալիֆաքս
2004թ. Երևանի պետական համալսարան, «Հոգեբանություն»
2005թ. «Էլեկտրոնային համալսարան» Մոսկվայի էկոնոմիկայի, ստատիստիկայի և ինֆորմատիկայի պետական համալսարան
2005թ. «Ապացուցողական բժշկություն» դասընթացի կազմակերպում
2010թ. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստման ծրագիր, ՀՏՀ, Երևան
ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդական 

Պարգևներ

1986թ. ԽՍՀՄ կոմերիտմիության պատվոգիր, Բրատսկ, ՌԽՖՍՀ
1991թ. Քրոնոկենսաբանների միջազգային ասոցիացիայի պատվոգիր
2000թ. Երևանի պետական բժշկական համալսարանի ոսկե մեդալ
2004թ. Կանադայի միջազգային առողջապահության ասոցիացիայի պատվոգիր
2005թ. ԵՊԲՀ 75-ամյակի կապակցությամբ ոսկե մեդալ
2014թ. ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ

Հասարակական գործունեություն

2002-2004թթ. «Դրամաշնորհին դիմելու արվեստը» դասընթացի կազմակերպում հեռահար ուսուցման մեթոդով
2002-2004թթ. ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորականների աշխատանքների կազմակերպում
2004-2005թթ. դրամաշնորհ. «Առողջ ապրելակերպ» հեղինակային գրքի հրապարակման և քարոզարշավի կազմակերպում
2004-2005թթ. դրամաշնորհ. USAID համայնքային զարգացման ծրագիր, ՀՀ 

Անդամակցություն

ՀՀ առողջապահության նախարարին կից գիտական խորհրդի անդամ
ԵՊԲՀ գիտակոորդինացիոն խորհրդի փոխնախագահ
Քրոնոկենսաբանների հայկական ասոցիացիա
«Գրեյթմեդ» գիտաբժշկական հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ
«Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ
Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիա
Կենսաֆիզիկայի հայկական ասոցիացիա
ՀՀ սպորտի վարպետ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 երեխա