• Հայ
  • Рус
  • Eng
Սասուն Խաչիկի Գրիգորյան
Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր

Կրթություն

1962 թ. ավարտել է միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով
1963 թ. ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը և
1969 թ. ավարտել է բուհը գերազանցության դիպլոմով, բուժական գործ մասնագիտությամբ, ուսման տարիներին եղել է անվանական կրթաթոշակառու

Էլ. փոստ` info@ysmu.am
sgrig03@yandex.ru

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1946 թ. հունիսի 1, Թալինի շրջանի Վ.Սասնաշեն գյուղ (Արագածոտնի մարզ)

Աշխատանքային գործունեություն

2017 թ. սեպտեմբերից ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր է
2016 - 2017 թթ. եղել է «Ժամանակակից վիրաբուժական կլինիկա» բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի պրոֆեսոր
2013 - 2016 թթ. եղել է Կրթության միջազգային ակադեմիայի գիտական գծով պրոռեկտոր
2009 - 2016 թթ. եղել է «Սուրբ Ներսես Մեծ» (հետագայում`«Իզմիրլյան») բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի պրոֆեսոր
2008 – 2017 թթ. եղել է Կրթության միջազգային ակադեմիայի գիտ. քարտուղար
2008 – 2009 թթ.եղել ԵՊԲՀ վիրաբուժության N 2 ամբիոնի պրոֆեսոր
2000-2008 թթ. եղել է ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի վարիչ
1993-2001 թթ. եղել է ԵՊԲՀ բուժական ֆակուլտետի դեկան
1993-2000 թթ. եղել է ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր
1991-1993 թթ. եղել է ԵՊԲԻ բուժական ֆակուլտետի դեկանի տեղակալ
1991-1993 թթ. աշխատել է ԵՊԲԻ ընդհանուր վիրաբուժության ամբիոնում որպես դոցենտ
1989-1991 թթ. աշխատել է ԵՊԲԻ ընդհանուր վիրաբուժության ամբիոնում որպես ավագ գիտաշխատող
1987-1989 թթ. աշխատել է ԵՊԲԻ ընդհանուր վիրաբուժության ամբիոնում որպես ասիստենտ
1974-1987 թթ. աշխատել է ընդհանուր վիրաբուժության ամբիոնում որպես ավագ լաբորանտ, վիրաբույժ
1971-1974 թթ. աշխատել է ԵՊԲԻ ընդհանուր վիրաբուժության ամբիոնում որպես կլինիկական օրդինատոր
1971 թ. -(հուլիս-նոյեմբեր) աշխատել է Երևանի շտապ օգնության կայանի գծային բժիշկ
1969-1971 թթ. – ծառայել է խորհրդային բանակում, զինվորական բժշկի պաշտոնում /Մերձվոլգյան ԶՕ, ք. Յոշկար-Օլա/
1968 – 1969 թթ. ուսմանը զուգընթաց՝ աշխատել է որպես ֆելդշեր հանրապետական կլինիկական հիվանդանոցում

Գիտական գործունեություն

1984 թ. - պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը Երևանում. «Роль лапароскопии в диагностике острого приступа абдоминальной формы периодической болезни» թեմայով։
1989-1991թթ. - անցել է դոկտորանտուրա Մոսկվայի Ա.Վ.Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտում, որն ավարտելուց հետո
1991 թ. - պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը Մոսկվայում. «Сравнительная эффективность и специфика применения сорбентов и биологически активных композиций на их основе в комплексном лечении гнойной хирургической инфекции» թեմայով։

Հեղինակ է 250-ից ավելի հրապարակված գիտական աշխատանքների, 6 ուսումնական ձեռնարկների, 18 մեթոդական ցուցումների, 16 ռացիոնալիզատորական առաջարկությունների:
Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 3 թեկնածուական ատենախոսություն:
Գիտական զեկուցումներով հանդես է եկել հանրապետական, ԱՊՀ երկրների և միջազգային / Թուրքիա, Իսրայել,Իսպանիա, Գերմանիա, ԱՄՆ, Ֆրանսիա/ կոնֆերանսներում, սիմպոզիումներում և գիտաժողովներում:
Բարձր որակավորման վիրաբույժ է (1993 թվականից):

Մասնագիտական վերապատրաստումներ

1976 թ.  ստաժավորում ախտորոշիչ լապարոսկոպիայի գծով՝ Մոսկվայի II բժշկական ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնում /ամբիոնի վարիչ՝ ակադ. Վ.Ս.Սավելև/ - 1 ամիս
1986 թ. մասնագիտական վերապատրաստում թիմեկտոմիայի գծով Կիևի բժշկական ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնում /ամբիոնի վարիչ՝ պրոֆ. Դ.Ֆ.Սկրիպնիչենկո/ - 1 ամիս
1988 թ.  մասնագիտական վերապատրաստումՄոսկվայի Ա.Վ.Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտում /դիրեկտոր՝ ակադ. Մ.Ի.Կուզին/ - վագոտոմիայի և պանկրեատոդուոդենալ ռեզեկցիայի գծով - 1 ամիս
1989 թ.  վերապատրաստում մանկավարժության գծով՝ Մոսկվայի II բժշկական ինստիտուտում 1-ամսյա դասընթաց անցնելու ձևով
1989 – 1991 թթ.  ուսուցում դոկտորանտուրայում, Մոսկվայի Ա.Վ.Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտում /դիրեկտոր՝ ակադ. Վ.Դ.Ֆեոդորով/
1999 թ.  կատարելագործում մանկավարժության, հոգեբանության և ինֆորմատիկայի գծով՝ ԵՊԲՀ որակի բարձրացման ֆակուլտետի 2-ամսյա դասընթացներ անցնելու ձևով
2001 թ.  մասնագիտական կատարելագործում՝ նվիրված վիրաբուժական նոր տեխնոլոգիաներին, Մարսելի /Ֆրանսիա/ «Լա Թիմոն» հոսպիտալում

Հասարակական գործունեություն և անդամակցություններ

1976 – 1989 թթ. - ԵՊԲԻ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի կուս. կազմակերպության քարտուղար, ֆակուլտետի կուս. բյուրոյի անդամ, ինստիտուտի հասարակական դրուժինայի անդամ
1980-ական թթ. – (կոնկրետ թվականը չեմ հիշում) 2 անգամ, 1 տարի ընդմիջումով, հանրա- պետությունից խոպան (Ղազախստան) գործուղված ուսանողական շին. ջոկատի բժիշկ, 2-ական ամիս
1985 – 2017 թթ. - «Սասուն - Մուշ» հայրենակցական միության վարչության անդամ
1986 թ. - ք. Կիև գործուղված ինստիտուտի ուսանողական խմբի արտադրական պրակտիկայի ղեկավար (հուլիս-օգոստոս ամիսներին)
1995 – 1999 թթ. Երևան քաղաքի «Քանաքեռ-Զեյթուն» համայնքի ավագանու անդամ
1997 թ-ից - ՀՀԱՆ պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանության գիտական կենտրոնի  կոնսուլտանտ վիրաբուժության գծով
1998 թ. – ընտրվել է ՌԴ Բնական գիտությունների միջազգային ակադեմիայի  իսկական անդամ /ակադեմիկոս/
1998- 2008 թթ. ԵՊԲՀ վիրաբուժության գծով մասնագիտացված պաշտպանական խորհրդի  անդամ
1999 թ.  առաջադրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու
2002 թ-ից  «Հայաստանի վիրաբուժության լրաբեր» /ռուսերեն լեզվով/ մասնագիտական  գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
2005 թ-ից «Էնդոկրինոլոգիա» մասնագիտական գիտական հանդեսի խմբագրական  խորհրդի անդամ:
2005 թ. ընտրվել է ՌԴ Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի  իսկական անդամ /ակադեմիկոս/
2005– 2015 թթ. - «Էրգիր» հասարակականսոցիալ-մշակութային միավորման վարչության  անդամ
2011 թ.– ընտրվել է Բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի  իսկական անդամ /ակադեմիկոս/
2016 թ-ից – «Ֆարմա» մասնագիտական գիտական հանդեսի խմբագրական  խորհրդի անդամ

Պարգևատրումներ

2000 թ.  երկարամյա անբասիր գիտամանկավարժական և վարչական աշխատանքի համար  նրան շնորհվել է Երևանի պետական բժշկական համալսարանի ոսկե մեդալ
2005 թ.  բժշկության ասպարեզում ունեցած ծառայությունների համար պարգևատրվել է  Բնական գիտությունների եվրոպական հանձնաժողովի կողմից /Գերմանիա,  ք. Հանովեր/ Պաուլ Էրլիխի անվան դիպլոմով և ոսկե մեդալով
2006 թ.  պարգևատրվել է Երևանի N 3 կլինիկական հիվանդանոցի պատվոգրով
2011 թ. - պարգևատրվել է Բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի  հուշամեդալով
2011, 2014 թթ. -պարգևատրվել է Կրթության միջազգային ակադեմիայի պատվոգրով

Անձնական տվյալներ

Ամուրի է, ունի 3 զավակ