• Հայ
  • Рус
  • Eng
Մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի դասախոս

Կրթություն

1995-2005 թթ.` ք. Էջմիածին, Ներսիսյան վարժարան,
2005-2011 թթ` ԵՊԲՀ բուժական ֆակուլտետ,
2011-2013 թթ.` ԵՊԲՀ մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոն, կլինիկական օրդինատուրա` «մաշկավեներաբանություն» մասնագիտությամբ,
2013-2014 թթ.` ԵՊԲՀ մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոն, լրացուցիչ մասնագիտացում` «բժշկական կոսմետոլոգիա» մասնագիտությամբ,
2015 թթ.` Սանկտ Պետերբուրգի ակադեմիկոս Ի.Պ. Պավլովի անվան I բժշկական պետական համալսարան, լրացուցիչ մասնագիտացում «Լազերային տեխնոլոգիաները դերմատովեներոլոգիայում՝ դերմատոսկոպիայի դասընթացի հետ» ծրագրով,
2015-2019 թթ.` ԵՊԲՀ մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի հայցորդ:

Էլ. փոստ` info@ysmu.am
karapetyan.doc@gmail.com

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

09 ապրիլի 1989թ., ք. Էջմիածին:

Կլինիկական գործունեություն

2015 թ.-ից մինչև օրս` ՀՀ ԱՆ մաշկաբանության և սեռավարակաբանության ԲԳԿ մաշկավեներաբան,
2017 թ.-ից մինչև օրս` «Արթմեդ ԲԿ», մաշկավեներաբան,

Ուսումնամանկավարժական գործունեություն

 2015-2019 թթ.՝ ԵՊԲՀ մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի ասիստենտ։
 2018 թ.` Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի հիմնադիր անդամ։
 2019 թ. մինչև օրս՝ ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի դասախոս։

Գիտահրատարակչական գործունեություն

ԵՊԲՀ-ի մաշակավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնում ավարտում է ատենախոսությունը` «Պսորիազի միջին ծանրության, հանգուցիկա-վահանակային ձևերով հիվանդների կլինիկական-իմունաբանական և դերմատոսկոպիական առանձնահատկությունները» թեմայով (գիտական ղեկավար` բ.գ.դ., պրոֆեսոր Խաչիկ Մարտինի Խաչիկյան)։
Հայրենական և արտասահմանյան մասնագիտական մամուլում հեղինակել է 38 գիտական աշխատություններ, որոնցից 21-ը ատենախոսության թեմայով (տե´ս հավելվածը):

Մասնագիտական գործունեություն

2015 թ.` «Երևանյան առաջին մաշկավեներաբանական ընթերցումներ» (գիտաժողովի կազմակերպում, բանավոր զեկույց),
2016 թ.` Ավստրիա, Զալցբուրգ, AAF-ի սեմինար (բանավոր զեկույց),
2016 թ. մայիսի 23` ՀՀ, Շիրակի մարզ, ՀՀ ԱՆ արտագնա ուսուցման ծրագիր (դասախոսություն),
2016 թ. նոյեմբերի 17` ՀՀ, Լոռու մարզ, ՀՀ ԱՆ արտագնա ուսուցման ծրագիր (դասախոսություն),
2017 թ.` Վրաստան, Թբիլիսի, Դերմատոօնկոլոգիայի III գիտաժողով (բանավոր զեկույց),
2017 թ. մարտի 15-17` ՌԴ, Մոսկվա, «X международный форум дерматовенерологов и косметологов (թեզիսի տպագրություն),
2017 թ. ապրիլի 14` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ՀՀ ԱՆ արտագնա ուսուցման ծրագիր ծրագիր (դասախոսություն),
2017 թ. հոկտեմբերի 26-28` ՌԴ, Սանկտ-Պետերբուրգ, XI Սանկտ-Պետերբուրգյան մաշկաբանական ընթերցումներ (թեզիսի տպագրություն),
2018 թ. փետրվարի 24` ՀՀ, Երևան, Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի I ֆորում (կազմակերպում, բանավոր զեկույց),
2018 թ. մարտի 14-16` ՌԴ, Մոսկվա, «XI международный форум дерматовенерологов и косметологов (թեզիսի տպագրություն),
2018 թ. մայիսի 11` ՀՀ, Երևան, Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի II ֆորում (կազմակերպում, բանավոր զեկույց),
2018 թ. հունիսի 14-16` Հունաստանի Հանրապետություն, Թեսսալոնիկի, «Դերմատոմկոպիստների համաշխարհային V կոնգրես (բանավոր զեկույց),
2018 թ. հոկտեմբերի 27` ՀՀ, Երևան, Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի III ֆորում (կազմակերպչական աշխատանքներ),
2019թ. հունվարի 24-25` ՌԴ, Մոսկվա, « XXXVI ռախմանովյան ընթերցումներ (ելույթ, թեզիսի տպագրություն),
2019 թ. փետրվարի 16` ՀՀ, Երևան, Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի IV ֆորում (կազմակերպչական աշխատանքներ)։