• Հայ
  • Рус
  • Eng
Ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Կրթություն

1970-1973թթ սովորել է ԽՍՀՄ ԲԳԱ բժշկական գենետիկայի ինստիտուտում, փորձարարական գենետիկայի լաբորատորիա, ասպիրանտ փորձարարական գենետիկայի մասնագիտության գծով (իմունոգենետիկա)
1961-1967թթ սովորել է ԵՊԲՀ-ի բուժ-պրոֆիլակտիկ ֆակուլտետում

Էլ. փոստ` info@ysmu.am
spartakgam2014@yandex.ru

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

27.07.1944, ք.Թբիլիսի

Աշխատանքային գործունեություն

1991թ. մինչև օրս աշխատում է Մ. Հերացու անվ. Երևանի պետական բժշկական համալսարանում
1999թ մինչև օրս աշխատում է կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնում որպես վարիչ
1997թ  մինչև օրս աշխատում է «Հերացի» 1 հիվանդանոցային համալիրի Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի կլինիկայի ղեկավար
1992-1999թթ աշխատում է ԵՊԲՀ-ի կլինիկական իմունաբանության կուրսի ղեկավար
1991-1992թթ աշխատում է ԵՊԲՀ-ում որպես թերապիայի ամբիոնի պրոֆեսոր
1978-2003թթ աշխատել է փորձարարական և կլինիկական վիրաբուժության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի մասնաճյուղում (այսուհետև Վիրաբուժության համամիութենական կենտրոն, ՓԲԸ«Վիրաբուժության Միքայելյան ինստիտուտ»), կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, կլինիկալաբորատորային բաժնի ղեկավար,գիտական գծով տնօրենի տեղակալ
1974-1978թթ աշխատել է Պ. Լուլումբայի անվ. ժողովուրդների բարեկամության համալսարանում, օրգանների և հուսվածքների փոխպատվաստման լաբորատորիա, կրտսեր գիտաշխատող, իմունաբանական խմբի ղեկավար

Գիտական գործունեություն

1974թ. պաշտպանել է «Իմունային համակարգում թիմուսկախյալ լինֆոցիտների կարգավորիչ ֆունկցիան» թեմայով թեկնածուական թեզը:
1981թ. «T և B-սուպրեսորների ինդուկցիայի և ակտիվության կարգավորման բջջային մեխանիզմները» թեմայով դոկտորականը:
1995թ. Շնորհվելէ պրոֆեսորի գիտական կոչում`ալերգոլոգիա և իմունոլոգիա մասնագիտությամբ:

Մասնագիտական գործունեություն

ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ
Ալերգոլոգների և իմունոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ
Մոլեկուլյար ալերգոլոգիայի և մոլեկուլյար գենետիկայի հայկական ասոցիացիայի փոխնախագահ
Ալերգիկ հիվանդություններով պացիենտների վարման կլինիկական ուղեցույցերի և գործելակարգերի մշակման աշխատանքային խմբի ղեկավար

Անդամակցություններ

ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ
ՌԴ բժշկա-տեխնիկակական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ
ԵՊԲՀ Գիտական խորհրդի անդամ
ԵՊԲՀ «Թերապիա» մասնագիտական խորհրդի անդամ
ԵՊԲՀ Գիտակորդինացիոն խորհրդի անդամ
ԱՊՀ ալերգոլոգների և կլինիկական իմունոլոգների կազմակերպության կառավարման անդամ
Ալերգիայի համաշխարհային կազմակերպություն (WAO) անդամ

Պարգևներ,կոչումներ, մեդալներ

ՀՀ գլխավոր ալերգոլոգ
Երևան քաղաքի գլխավոր ալերգոլոգ
2005թ. , 2010թ. ԵՊԲՀ Հոբելյանական «Ոսկե կրծքանշան»՝ համալսարանին անգնահատելի աջակցություն ցուցաբերած և կրթության, գիտության, բժշկության բնագավառներում անբասիր գործունեության համար
2005թ. պատվոգիր Երևանի քաղաքապետարանի կողմից՝ «Բարձրակարգ մասնագիտական ծառայությունների մատուցման և բարեխիղճ աշխատանքի համար»
«Մուխաձե» կրծքանշան, Վրաստանի Հանրապետություն, ԱՆ

Հասարակական գործունեություն

«Նոր Հայակական Բժշկական» հանդես-ի խմբագրական խորհրդի անդամ
«IMMUNOPATOLOGY » հանդեսի գիտական խմբագրական խորհրդի անդամ
«Иммунология» հանդես-ի խմբագրական խորհրդի անդամ

Հրատարակություններ

250 աշխատանք (հոդվածներ, թեզիսներ, ուսումնամեթոդական ձեռնարկներ)

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 դուստր