• Հայ
  • Рус
  • Eng
Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի նեոնատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր

Կրթություն

1999, 2001, 2005 թթ  ՀՀ ԱՆ ակդ. Ս.Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի դասախոսական կազմի պատրաստման և վերապատրաստման ֆակուլտետ
1986-1987թթ.ԽՍՀՄ Բժշկական Գիտությունների Ակադեմիայի առընթեր Սիբիրյան մասնաճյուղ՝ առիթմոլոգիա մասնագիտացում
1972-1974թթ Լ.Ա.Հովհաննիսյանի անվ. Սրտաբանության ԳՀԻ ասպիրանտուրա սրտաբանություն մասնագիտությամբ
1966-1972թթ.ԵՊԲՀ, գերազանցության դիպլոմ
1957-1966թթ.ք. Երևան, Չեխովի անվան թիվ 55 միջն. դպրոց

Էլ. փոստ` info@ysmu.am
s.grigoryan@interdiagnostika.com

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1950թ., 08 մարտ, ք. Երևան

 

Աշխատանքային գործունեություն

1991թ-ից Նույն ԳՀԻ-ում հիմնել է սրտի ռիթմի խանգարման բաժանմունք, հանդիսանում է բաժանմունքի վարիչը և գիտական ղեկավարը
2011թ-ից ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի Սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր
1994-2011թթ. ՀՀ ԱՆ ԱԱԻ Սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր
1972-1991թթ.  Լ.Ա.Հովհաննիսյանի անվ. Սրտաբանության ԳՀԻ սրտի իշեմիկ հիվանդության բաժանմունքի բժիշկ սրտաբան, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող

Գիտական գործունեություն

1978թ. - պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,
1986թ. - պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան,
1998թ.-ստացել է պրոֆեսորի կոչում:
250-ից ավելի տպագրված գիտական աշխատանքների և 2 մենագրությունների հեղինակ է , 12 թեկնածուական և 1 դոկտորական
ատենախոսությունների ղեկավար:

Պարգևներ

1996թ. - ՀՀ ԱՆ պատվոգիր
2001թ. - ՀՀ ԱՆ պատվոգիր
2008,2013 ,2016 թթ. Երևանի քաղաքապետարանի պատվոգրեր
2014թ.- Նախագահի կողմից «Մարշալ Բաղրամյան» մեդալ

Մասնագիտական գործունեություն

1996թ.-ից  Եվրոպայի և Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի անդամ
2001թ.-ից  Եվրոպայի առիթմոլոգների ասոցիացիայի անդամ
2001թ-2013թ.  Եվրոպայի առիթմոլոգների ասոցիացիային կից Հայաստանի առիթմոլոգների աշխատանքային խմբի ղեկավար
2010թ- Սրտաբանության Եվրոպական ընկերության պատվավոր անդամ (FESC)
2013թ.-ից` Հայաստանի առիթմոլոգների ասոցիացիայի նախագահ 
1987թ-2014թ. ՀՀ ԿԳՆ ԲՈՀ-ի «Թերապիա» մասնագիտական խորհրդի անդամ
2011թ-ից  Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի Վարչության անդամ
2003թ.-2014թ.- ՀՀ ԿԳՆ ԲՈՀ-ի «Թերապիա» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար
2015թ-ից ԵՊԲՀ հետդիպլոմային և շարունակական կրթության ուսումնա-մեթոդական խորհրդի նախագահ
2017--ից Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի առիթմիայի աշխատանքային խմբի ղեկավար

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 դուստր, 3 թոռ