• Հայ
  • Рус
  • Eng
Վարդան Վիկտորի Ծատուրյան
Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ

Կրթություն 

1998 թ.-ին ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը:
1998-1999 թթ.-ին  անցել է ինտերնատուրան  Զանգեզուրի կայազորային հոսպիտալում :

Աշխատանքային գործունեություն

1999-2000 թթ.-ին ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասում որպես բուժկետի պետ, այնուհետև նույն զորամասի բժշկական ծառայության պետ:
2000 թ.-ին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի բժշկական ծառայության պետ:
2001 թ.-ին մասնակցել է կլինիկական օրդինատուրայի ընդունելության մրցույթին, ընդունվել և 2004 թ.-ին ավարտել է Ս. Պետերբուրգի Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայի օրդինատուրան <<թերապիա>> մասնագիտությամբ:
2004 թ.-ին Ս. Պետերբուրգի Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ <<Շաքարային դիաբետ և անոթների դիսֆունկցիա>> թեմայով և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2004-2006 թթ.-ին ծառայել է ՊԲ կենտրոնական հոսպիտալում որպես բաժանմունքի պետ:
2006 թ.-ին տեղափոխվել է ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ռազմադաշտային թերապիայի ամբիոն և նշանակվել ամբիոնի ուսումնական մասի պետի պաշտոնին, հետո՝ կազմակերպչական հաստիքային միջոցառումների կապակցությամբ նույն ամբիոնի ավագ դասախոսի պաշտոնին:
2013 թ.-ից՝ անցնելով ռազմադաշտային թերապայի ամբիոնի պետի թափուր հաստիքին հայտարարված մրցույթով, նշանակվել այդ ամբիոնի պետ:
Ունի տպագրված 24 գիտական հոդված, այդ թվում 2 ազդեցության գործակից ունեցող հանդեսներում: 1 ուսումնական ձեռնարկի համահեղինակ է:
2009 թ.-ին ստացել է դոցնտի գիտական կոչում:
2016 թ.ին ավարտել է 2-րդ կլինիկական օրդինատուրան <<էնդոկրինոլոգիա մասնագիտությամբ>>:
Դիաբետի ուսումնասիրման Եվրոպական ասոցացիայի՝ EASD, անդամ է:
Պարգևատրվել է գերատեսչական մեդալներով (<<Ամբասիր ծառայության>> 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճամի, <<Գարեգին Նժդեհ>>, Հհ ԶՈՒ 20-ամյա հոբելյանական մե-դալներով) և պատվոգրերով: 2012 թ.-ին՝ ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 3 որդի: