• Հայ
  • Рус
  • Eng
Վլադիմիր Արմենակի Շեկոյան
Բժշկական մանրէաբանության ամբիոնի վարիչ

Կրթություն

1948 – 1958թթ. – ք. Երևան, Պուշկինի անվան թիվ 8 միջն. դպրոց
1958 - 1964թթ. - ԵՊԲՀ՝ բուժական ֆակուլտետ
1964 - 1966թթ. – ԵՊԲՀ՝ մանրէաբանության ամբիոնի ասպիրանտ

Էլ. փոստ` info@ysmu.am
Vladshekoyan@yandex.ru

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1942թ., 9 փետրվարի, ք. Երևան

Աշխատանքային գործունեություն

1966-1969թթ. ԵՊԲՀ մանրէաբանության, վիրուսաբանության և իմունաբանության ամբիոնի ասիստենտ
1969-1979թթ. ԵՊԲՀ՝ ԿԳՀԼ-ի ավագ գիտական աշխատող
1979-1981թթ. ԵՊԲՀ՝ ԿԳՀԼ-ի իմունաբանության լաբորատորիայի վարիչ
1981-1986թթ. ԵՊԲՀ՝ մանրէաբանության, վիրուսաբանության և իմունաբանության ամբիոնի պրոֆեսոր
1986թ. մինչ օրս ԵՊԲՀ՝ բժշկական մանրէաբանության ամբիոնի վարիչ
1979-1982թթ. ԵՊԲՀ՝ արհկոմիտեի նախագահ
1983-1991թթ. ԵՊԲՀ՝ բուժական ֆակուլտետի դեկան
2002-2011թթ. ԵՊԲՀ՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր

Գիտական գործունեություն

1967թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
1978թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան
1982թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում
Հեղինակ է շուրջ 140 ուսումնագիտական հրապարակումների, այդ թվում մենագրության, երեք դասագրքի և մի շարք ուսումնական ձեռնարկների: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է մեկ դոկտորական և ինը թեկնածուական ատենախոսություններ:

Պարգևներ

2000թ. ՀՀ Նախագահի կողմից “Մ. Հերացի” մեդալ,
2010թ. ՀՀ Նախագահի հրամանագրով՝ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում,
2005թ., 2010թ ԵՊԲՀ հոբելյանական ոսկե մեդալներով,
2014թ. ՀՀ ՊՆ “ՀՀ Զինված ուժեր 20 տարի” հոբելյանական մեդալ

Մասնագիտական գործունեություն

1995թ.-ից ԵՊԲՀ 0.26 “Տեսական բժշկություն” մասնագիտական խորհրդի անդամ է
2003թ.-ից ՌԴ բնական գիտությունների “Հայկական մասնաճյուղ” ակադեմիայի իսկական անդամ
2006թ.-ից ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 1 դուստր, 2 թոռ