Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Ապագա բժիշկ»-ի նոր համարը պատրաստ է

«Ապագա բժիշկ»-ի նոր համարը պատրաստ է

Կրթական, գիտական, կլինիկական և վելուծական շեշտադրումներով իրադարձություններ, նաև էջեր նվիրված մշակույթին, սպորտին ու այլ թեմաների.  «Ապագա բժիշկ» ամսաթերթի հերթական համարում տեղ գտած հագեցած տեղեկատվությունն է, որը ստեղծագործական թիմը խնամքով պատրաստել ու ներկայացնում է հանրությանը:

Շապիկին` անվանի բժիշկ-ճառագայթաբան, ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Լևոն Նազարյանն է, որի ընտանիքի ներդրումն անգնահատելի է համալսարանի և համալսարանական հիվանդանոցների զարգացման գործում:

Տպարանից դեպի ձեր աշխատասենյակներ, լսարաններ, այլուր ճանապարհ անցած  հրատարակության այս համարին ծանոթանալիս մաղթում ենք բարի ընթերցում:

Ամսաթերթը կարող եք ձեռք բերել Հասարակայնության հետ կապերի բաժնից (վարչական մասնաշենք, 3-րդ հարկ):

Էլեկտրոնային տարբերակը` հղմամբ:

Հարցերի դեպքում զանգահարեք 010 301 000 ներքին 211 հեռախոսահամարով: