Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

 «Առողջապահության ոլորտում իրավական կառավարումը» թեմայով հեռավար հավաստագրային դասընթացի ընդունելություն

 «Առողջապահության ոլորտում իրավական կառավարումը»  թեմայով հեռավար հավաստագրային դասընթացի ընդունելություն

«Առողջապահության ոլորտում իրավական կառավարումը» թեմայով հեռավար (ZOOM հարթակով) դասընթացը ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից:

«Առողջապահության ոլորտում իրավական կառավարումը» թեմայով հեռավար (ZOOM հարթակով)  հավաստագրային դասընթացը նախատեսված է առողջապահության կազմակերպիչների, բժշկական հաստատությունների ադմինիստրացիայի, ավագ և միջին բուժաշխատողների, ինչպես նաև առողջապահության բնագավառում աշխատող իրավաբանների համար, որոնք նպատակ ունեն մասնագիտական գիտելիքներ ստանալ առողջապահության ոլորտի ՀՀ օրենսդրության վերաբերյալ, ձեռք բերել գործնական  հմտություններ իրավական ակտերով նախատեսված կարգավորումները ներդնելու և կիրարկելու, բժշկական ծառայությունների մատուցման ոլորտում ծագող վեճերը կանխարգելելու և կառավարելու բնագավառում:

«Առողջապահության ոլորտում իրավական կառավարումը»  հավաստագրային դասընթացը տրամադրում է.

  • Առողջապահական իրավունքի, առողջապահության ոլորտում գործող օրենսդրության գիտելիքներ և հմտություններ․
  • Բուժհաստատությունների գործունեության ընթացքում առաջացող իրավական և գործնական խնդիրների կանխարգելման և կառավարման վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ․
  • Առողջապահության ոլորտում մարդու (պացիենտի) և բուժաշխատողների իրավունքների և պարտականությունների, առողջապահության ոլորտում սահմանված պատասխանատվության վերաբերյալ գիտելիք, ինչպես նաև գործնական խնդիրներ լուծելու ունակություններ․
  • Գիտելիք և հմտություն կառավարման և մասնագիտական գործունեության ընթացքում դրսևորելու պատշաաճ իրավական վարքագիծ և խուսափելու կարգապահական, վարչական և քրեական պատասխանատվությունից առողջաապահության ոլորտում։ 

Ծրագրի բովանդակությունը

1)    ՀՀ առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրության համակարգը, հիմնական իրավական ակտերը և իրավակարգավորումները.

2)   Բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման օրենսդրական հիմունքները․

3) Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների (բժշկական հաստատությունների) բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները.

4)   Մասնագիտական էթիկայի կանոնների իրավակարգավորումը և պրակտիկան.

5)   Պացիենտի իրավունքները և պարտականությունները.

6)   Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, բուժաշխատողների պատասխանատվությունը շրջանակը.

7)   Անձնական տվյալների պաշտպանությունը և բժշկական գաղտնիքը

8)   Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, բուժաշխատողների պատասխանատվությունը:

Ծրագրի ավարտին տրամադրվում է հավաստագիր հաստատված ԵՊԲՀ-ի և ՀՀ ԱՆ-ի կողմից և ՇՄԶ տեսական կրեդիտ:

Մանրամասներ

  • Մեկնարկը` հունիսի 3-ից, տևողությունը 4 շաբաթ:
  • Դասերի օրերը`երեքշաբթի և հինգշաբթի՝ 18:00-21:00
  • Մասնակիցների քանակը`մինչև 25
  • Դասավանդման լեզուն`հայերեն
  • Վայրը՝ ZOOM հարթակ
  • Արժեքը՝ 40.000 ՀՀ դրամ (ԵՊԲՀ աշխատակիցների և շրջանավարտների համար՝ 30.000 ՀՀ դրամ)

Թիրախային լսարան

  • Բուժհաստատությունների ղեկավարներ և տնօրեններ
  • Բժիշկներ
  • Առողջապահական հիմնարկների աշխատակիցներ
  • Առողջապահության ոլորտում աշխատող իրավաբաններ

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

  • Անձնագիր (բնօրինակը և պատճենը)
  • Դիպլոմ (բնօրինակը և պատճենը)
  • Աշխատանքի վայրից տեղեկանք (աշխատանքի առկայության դեպքում):

Ընդունելության գործընթաց

Դիմումների ընդունում՝ 19.05.2025 – 02.06.2025

Հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (ԵՊԲՀ, վարչական մասնաշենք, 3-րդ հարկ):

Հեռ: 010 301 000 (ներքին համար`308); 091 837 212:

yemek tarifleri kolaybet betparibu titobet interbahis betgaranti betpark hititbet mercurecasino supertotobet vbet vevobahis betlike klasbahis bahisfair betmoon