Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Առողջապահության ոլորտում իրավական կառավարումը և բուժաշխատողների իրավունքների պաշտպանությունը» հավաստագրային դասընթացի ընդունելություն

«Առողջապահության ոլորտում իրավական կառավարումը և բուժաշխատողների իրավունքների պաշտպանությունը» հավաստագրային դասընթացի ընդունելություն

«Առողջապահության ոլորտում իրավական կառավարումը և բուժաշխատողների իրավունքների պաշտպանությունը»  թեմայով հավաստագրային դասընթացը ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից:

Դասընթացը նախատեսված է առողջապահության կազմակերպիչների, բժշկական հաստատությունների ադմինիստրացիայի, ավագ և միջին բուժաշխատողների, ինչպես նաև առողջապահության բնագավառում աշխատող իրավաբանների համար, որոնք նպատակ ունեն մասնագիտական գիտելիքներ ստանալ առողջապահության ոլորտի ՀՀ օրենսդրության վերաբաերյալ, ձեռք բերել գործնական  հմտություններ իրավական ակտերով նախատեսված կարգավորումները ներդնելու և կիրարկելու, բժշկական ծառայությունների մատուցման ոլորտում ծագող վեճերը կանխարգելելու և կառավարելու բնագավառում:

«Առողջապահության ոլորտում իրավական կառավարումը և բուժաշխատողների իրավունքների պաշտպանությունը»  հավաստագրային դասընթացը տրամադրում է.

  • Առողջապահական իրավունքի, առողջապահության ոլորտում գործող օրենսդրության գիտելիքներ և հմտություններ
  • Բուժհաստատությունների գործունեության ընթացքում առաջացող իրավական և գործնական խնդիրների կանխարգելման և կառավարման վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ
  • Առողջապահության ոլորտում մարդու (պացիենտի) և բուժաշխատողների իրավունքների և պարտականությունների, առողջապահության ոլորտում սահմանված պատասխանատվության վերաբերյալ գիտելիքներ, ինչպես նաև գործնական խնդիրներ լուծելու ունակություններ
  • Կորոնավիրուսային հիվանդության ժամանահակատվածում, արտակարգ դրության և կարանտինի պայմաններում պատշաճ իրավական վարքագիծ դրսևորելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։ 

Ծրագրի բովանդակությունը

  1. ՀՀ առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրության համակարգը, հիմնական իրավական ակտերը և իրավակարգավորումները.
  2. Բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման օրենսդրական հիմունքները․
  3. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների (բժշկական հաստատությունների) բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները.
  4. Մասնագիտական էթիկայի կանոնների իրավակարգավորումը.
  5. Պացիենտի իրավունքները և պարտականությունները.
  6. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, բուժաշխատողների պատասխանատվությունը շրջանակը.
  7. Անձնական տվյալների պաշտպանությունը և բժշկական գաղտնիքը.
  8. Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման իրավակարգավորումները:

Ծրագրի ավարտին տրամադրվում է հավաստագիր հաստատված ԵՊԲՀ-ի և ՀՀ ԱՆ-ի կողմից և ՇՄԶ 24 կրեդիտ:

Մանրամասներ

  • Տևողություն`2023թ. սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 14  (4 շաբաթ)
  • Դասերի օրերը`ուրբաթ և շաբաթ՝ 16:00-19:00
  • Մասնակիցների քանակը`մինչև 25
  • Դասավանդման լեզուն`հայերեն
  • Վայրը`Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան 
  • Արժեքը՝ 90.000 ՀՀ դրամ (ԵՊԲՀ աշխատակիցների համար՝ 60.000, իսկ շրջանավարտների համար 80.000 ՀՀ դրամ)

Թիրախային լսարան

  • Բուժհաստատությունների ղեկավարներ և տնօրեններ
  • Բժիշկներ
  • Առողջապահական հիմնարկների աշխատակիցներ
  • Առողջապահության ոլորտում աշխատող իրավաբաններ

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝ 

  • Անձնագիր (բնօրինակը և պատճենը)
  • Դիպլոմ (բնօրինակը և պատճենը)
  • Աշխատանքի վայրից տեղեկանք (աշխատանքի առկայության դեպքում):

Ընդունելության գործընթաց

Դիմումների ընդունում՝ 05.09.2023 – 14.10.2023

Հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (ԵՊԲՀ, վարչական մասնաշենք, 3-րդ հարկ):

Հեռ: 010 301 000 (ներքին համար`308); 091 837 212: