Brain Bee-ն միջազգային օլիմպիադա է ավագ դպրոցականների համար, որի նպատակն է ընդլայնել ուղեղի մասին տեղեկացվածությունը նրանց շրջանում՝ ոգեշնչելով ուսումնասիրել ուղեղը և նյարդային համակարգը։
Այս օլիմպիադան եզակի հնարավորություն է բացահայտելու ուղեղի գործառույթները, ստուգելու ձեր գիտելիքները և ևս մեկ քայլ մոտենալու նեյրոգիտության աշխարհին։
Մրցույթը ներառում է առաջադրանքներ նեյրոանատոմիայի, նեյրոհիստոլոգիայի և նյարդաբանական հիվանդությունների ախտորոշման մասին։ Լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտը կներկայացնի Հայաստանը International Brain Bee 2025-ում։
Գրանցման վերջնաժամկետ՝ 12.02.2025թ.:
Գրանցման հղում՝ https://forms.gle/bJGhFEgDvBE9TCJA9
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել International Brain Bee-ի պաշտոնական կայք՝ www.thebrainbee.org: