Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Բուժհաստատությունների կառավարում» թեմայով հավաստագրային դասընթացի ընդունելություն

«Բուժհաստատությունների կառավարում» թեմայով հավաստագրային դասընթացի ընդունելություն

ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետը հայտարարում է «Բուժհաստատությունների կառավարում» թեմայով հավաստագրային դասընթացի ընդունելություն:

Դասերը կանցկացվեն մարտի 18-ից մինչև մայիսի-28-ը:

• Դասերի օրերը` երեքշաբթի և չորեքշաբթի ՝ 16:00-19:00
• Մասնակիցների քանակը` մինչև 25
• Դասավանդման լեզուն` հայերեն
• Վայրը` Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
• Արժեքը՝ 100.000 ՀՀ դրամ (ԵՊԲՀ աշխատակիցների և օրդինատորների համար՝ 60.000 ՀՀ դրամ)

Թիրախային լսարան

• Բուժհաստատությունների ղեկավարներ և տնօրեններ
• Բժիշկներ
• Առողջապահական հիմնարկների աշխատակիցներ

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

• Անձնագիր (բնօրինակը և պատճենը)
• Դիպլոմ (բնօրինակը և պատճենը)
• Աշխատանքի վայրից տեղեկանք (աշխատանքի առկայության դեպքում):

Ծրագրի ավարտին տրամադրվում է հավաստագիր հաստատված ԵՊԲՀ-ի, ՀՀ ԱՆ-ի և «Մենեջմենթ Միքս»-ի կողմից և ՇՄԶ 48 կրեդիտ (40 տեսական և 8 գործնական):

Դիմումների կարող եք ներկայացնել փետրվարի 24-ից մինչև մարտի 18-ը:

«Բուժհաստատությունների կառավարում» թեմայով հավաստագրային դասընթացը ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի կողմից `«Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ:

«Բուժհաստատությունների կառավարում» հավաստագրային դասընթացը տրամադրում է.

  • Ժամանակակից կառավարման սկզբունքների, գործընթացների և մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման, մարքեթինգի և ֆինանսների կառավարման, վերաբերյալ գործնական գիտելիքներ և հմտություններ
  • Բուժհաստատությունների գործունեության կազմակերպման և կառավարման, որակի ապահովման և գնահատման, ֆինանսների, մարքեթինգի, բուժհաստատությունների հավատարմագրման և ժամանակակից ստանդարտների վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ
  • Բուժհաստատությունների և այլ ոլորտների հաստատությունների խնդիրների հայտնաբերման, հետազոտման, վերլուծության և արդյունավետ լուծման հմտություններ և ունակություններ
  • Կառավարման փորձի փոխանակում Հայաստանում հաջողված խոշոր բժշկական և ոչ բժշկական հաստատությունների ղեկավարների հետ

Ծրագրի բովանդակությունը

1. Ռազմավարական կառավարում
2. Կազմակերպական կառավարում
3. Ֆինանսների կառավարում
4. Մարքեթինգի կառավարում
5. Վարքագծային տնտեսագիտություն և հաճախորդի սպասարկում
6. Գործընթացների կառավարում
7. Կազմակերպական վարքագիծ և առաջնորդություն
8. Կառավարման ՏՏ համակարգեր առողջապահությունում
9. Հիվանդանոցների հավատարմագրում
10. Բուժօգնության որակի և սպասարկման կառավարում
11. Մարդկային ռեսուրսների կառավարում

Դասախոսական կազմը բաղկացած է ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրից հրավիրված բիզնես վարչարարության, առողջապահության և կառավարման ոլորտում մասնագիտական կրթություն և բարձր որակավորում ունեցող դասախոսներից, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքների գործնական կիրառման բնագավառում:

Հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (ԵՊԲՀ, վարչական մասնաշենք, 3-րդ հարկ), կամ զանգահարել 010 301 000 (ներքին համար`308), 091 837 212 հեռախոսահամարներով: