Դուք ցանկանու՞մ եք ուսանել գերմաներեն լեզուն կամ հետազոտություն անել Գերմանիայում: Ուրեմն այս ծրագիրը Ձեզ համար է:
Մեկնարկել է DAAD կրթաթոշակային ծրագիրը:
Ծրագրին կարող են մասնակցել ուսանողները, կլինիկական օրդինատորները և ԵՊԲՀ դասախոսները: Գերմաներենի ամառային դասընթացներին կարող են դիմել բոլոր այն ուսանողները, ովքեր չեն գտնվում ավարտական կուրսում։ Այսինքն` կրթաթոշակի մեկնարկի պահին` 2025-ի ամռանը դիմորդը դեռ պետք է ուսանող համարվի: Կարող են դիմել նաև օտարերկրյա ուսանողները, ովքեր տվյալ պահին սովորում են հայկական բուհում և կրթաթոշակի մեկնարկի պահին դեռ համարվելուեն հայաստանյան բուհի ուսանող։ Դիմելու համար անհրաժեշտ է առնվազն A2 մակարդակի գերմաներենի իմացություն։ Դիմումներն ընդունվում են միայն առցանց, DAAD պորտալի միջոցով։ Պարտադիր բուհից պետք է ներկայացնել ուսանողի կարգավիճակ ունենալու վերաբերյալ փաստաթուղթ։ Դիմելու ընթացակարգի մյուս բոլոր մանրամասները` հղմամբ Stipendiendatenbank – DAAD Georgien (daad-georgia.org).
Նշենք, որ կան հետազոտական ծրագրեր ինչպես կլինիկական օրդինատորների, այնպես էլ դասախոսների համար: Այդ ծրագրին, կարող են դիմել այն օրդինատորները, որոնք դեռ չեն գտնվում ավարտական կուրսում: Կրթաթոշակային ծրագրերի բազա – DAAD Վրաստան (daad-georgia.org):
Դասախոսների համար ներկայացված են հետազոտական ծրագրեր, որոնց վերջնաժամկետը՝ 15.11.2024թ. Կրթաթոշակային ծրագրերի բազա – DAAD Վրաստան (daad-georgia.org):
Հավելյալ մանրամասների համար կարող եք դիմել Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, ԵՊԲՀ-ից DAAD ծրագրերի դեսպան Աննա Վարդանյանին:
Սիրելի ուսանողներ, օրդինատորներ, դասախոսներ, հաշվի առնելով մեծ հետաքրքրությունը, որ առաջացել է DAAD կրթաթոշակային ծրագրրի վերաբերյալ, տեղակացնում ենք, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին Երևանի «Գյոթե» կենտրոնում (Հասցե` Մհեր Մկրտչյան 1) տեղի կունենա «Մասնագիտական կողնորոշման օր», որտեղ իր տաղավարը կունենա նաև DAAD կազմակերպությունը: