Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Դասընթաց՝ «Սերմնահեղուկի և սեռական օրգաններից արտադրության հետազոտում» թեմայով

Դասընթաց՝ «Սերմնահեղուկի և սեռական օրգաններից արտադրության հետազոտում» թեմայով

ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի նախաձեռնությամբ՝ «Միքայելյան» համալսարանական հիվադանոցում, ապրիլի 1-ից 12-ը ներառյալ տեղի կունենա «Սերմնահեղուկի և սեռական օրգաններից արտադրության հետազոտում» թեմայով դասընթաց։

Դասընթացը կվարեն Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի վարիչ Զարուհի Գևորգյանը և Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի դասախոս Մանուշ Սյուլահյանը:

Բժշկական բուհի կողմից կազմակերպվող դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։

Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 20 տեսական և 15 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ։

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 091 466067 հեռախոսահամարով: