Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կանցկացվի «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց:
Մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ` 25 տեսական և 5 գործնական, կտրվեն վկայականներ: Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով:
Թիրախային լսարան՝ ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, գաստրոէնտերոլոգներ, էնդոկրինոլոգներ:
Դասընթացը կազմակերպվելու է առցանց՝ «Զում» հարթակով, սկիզբը ժամը 18.00:
Դասախոս՝ ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի դոցենտ Իրինա Դանիելյան (վերապատրաստում «Դիետոլոգիա» մասնագիտությամբ 2018թ., ք.Մոսկվա):
Գրանցման համար կարող եք դիմել ԵՊԲՀ շարունակական մասնագիտական զարգացման բաժին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 091 42 08 80, 091 24 91 85, 010 58 31 01, 091 51 55 50:
Դասընթացի ավարտին մասնակիցները կսովորեն հասկանալ և կիրառել մակրո- և միկրոնուտրիենտների փոխազդեցությունը և ազդեցությունը առողջ և հիվանդ մարդու օրգանիզմի վրա, կկարողանան կիրառել մի շարք հիվանդությունների կանխարգելման և բուժման դիետիկ սկզբունքները և որոշակի սննդամթերքների առողջարար ազդեցությունը, կծանոթանան աղիքային միկրոբիոտի գնահատման և շտկման գիտականորեն հիմնավորված մեթոդներին, ձեռք կբերեն պացիենտի սննդային վարքագիծը գնահատելու և փոխելու հմտություններ, կկարողանան գործնականում օգնել պացիենտին կարգավորել մարմնի քաշը: