Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ բուժական, ստոմատոլոգիական և դեղագիտական մասնագիտություններով /վճարովի/ կլինիկական օրդինատուրայի ընդունելություն

ԵՊԲՀ բուժական, ստոմատոլոգիական և դեղագիտական մասնագիտություններով /վճարովի/ կլինիկական օրդինատուրայի ընդունելություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնը հայտարարում է ընդունելություն՝ նշված մասնագիտություններով կլինիկական օրդինատուրայի 2024–2025 ուսումնական տարվա համար, «Կլինիկական օրդինատուրայի կանոնակարգով» սահմանված կարգով, հետևյալ պայմաններով.

 

ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՑԱՆԿԸ՝ ԸՍՏ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՁԱՉԱՓԵՐԻ

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ուսման տևողությունը

(տարին)

գործող տարեկան վարձաչափը՝

ՀՀ  դրամով

ախտաբանական անատոմիա և կլինիկական մորֆոլոգիա 2 450.000
այրվածքաբանություն 2 450.000
թունաբանություն 2 450.000
ֆթիզիատրիա 1 450.000
մանկական ֆթիզիատրիա 1 450.000
համաճարակաբանություն 1 450.000
հիգիենա 1 450.000
  մանկաբուժություն 3 600.000
  նեոնատոլոգիա 3 600.000
  մանկական նեֆրոլոգիա 2 600.000
  մանկական ռևմատոլոգիա 2 600.000
  մանկական պուլմոնոլոգիա 2 600.000
  մանկական գաստրոէնթերոլոգիա 2 600.000
մանկական մաշկաբանություն (մանկաբուժների և

մաշկավեներաբանների համար)

1 600.000
  մանկական  կլինիկական ալերգոլոգիա և իմունոլոգիա 2 600.000
  մանկական ինֆեկցիոն հիվանդություններ 2,5 600.000
  մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա 3 600.000
  մանկական հոգեբուժություն 2 600.000
  մանկական վերականգնողական բժշկություն (ռեաբիլիտոլոգիա) 2 600.000
  մանկական սրտաբանություն 3 600.000
  մանկական էնդոկրինոլոգիա 2 600.000
  մանկական նյարդաբանություն 3 600.000
  մանկական նյարդավիրաբուժություն 4 600.000
  մանկական ստոմատոլոգիա 2 600.000
  մանկական ակնաբանություն 3 600.000
  մանկական քիթ,կոկորդ,ականջաբանություն 3 600.000
  մանկական վնասվածքաբանություն և օրթոպեդիա 3 600.000
  մանկական վիրաբուժություն 3 600.000
  մանկական գինեկոլոգիա 2 600.000
  մանկական արյունաբանություն և ուռուծքաբանություն 3 600.000
արյունաբանություն 3 600.000
մանրէաբանություն 1 600.000
նարկոլոգիա       1 600.000
վերականգնողական բժշկություն (ռեաբիլիտոլոգիա)       2 600.000
տրանսֆուզիոլոգիա և արյան պաշարում 1 600.000
ֆիզիոթերապիա 2 600.000
մանկական դիմածնոտային 1 600.000
զարգացման մանկաբուժություն 1 600.000
անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա 3 700.000
գաստրոէնթերոլոգիա 2 700.000
բժշկական գենետիկա 2 700.000
կլինիկական դեղաբանություն 2 700.000
ընտանեկան բժշկություն 2 700.000
ինֆեկցիոն  հիվանդություններ 2,5 700.000
կլինիկական ալերգոլոգիա և իմունոլոգիա 2 700.000
կինեզոթերապիա 1 700.000
հոգեբուժություն 2 700.000
հոգեթերապիա 2 700.000
ներքին բժշկություն 3 700.000
նեֆրոլոգիա 2 700.000
շտապ բուժօգնություն 2 700.000
պուլմոնոլոգիա 2 700.000
ռևմատոլոգիա 2 700.000
ռեֆլեքսաթերապիա 1 700.000
սպորտային բժշկություն 2 700.000
ուռուցքաբանություն 3 700.000
դեղագործության կազմակերպում 1 700.000
դեղագործական քիմիա 1 700.000
դեղանյութերի տեխնոլոգիա 1 700.000
կլինիկական ֆարմացիա 2 700.000
անոթային վիրաբուժություն 3 850.000
դատաբժշկական փորձաքննություն 2 850.000
էնդոկրինոլոգիա 2 850.000
կլինիկական լաբորատոր ախտորոշում 1 850.000
կրծքային վիրաբուժություն 3 850.000
մաշկաբանություն և վեներոլոգիա 2 850.000
նյարդաբանություն 3 850.000
նյարդավիրաբուժություն 4 850.000
պրոկտոլոգիա 3 850.000
սրտաբանություն 3 850.000
սեքսապաթոլոգիա 2 850.000
սրտային վիրաբուժություն 4 850.000
լաբորատոր գենետիկա 2 850.000
ակնաբանություն 3          950.000
ընդհանուր վիրաբուժություն 3 950.000
պլաստիկ վիրաբուժություն 4 950.000
վնասվածքաբանություն և օրթոպեդիա 3 950.000
ուրոլոգիա 3 950.000
քիթ, կոկորդ, ականջաբանություն 3 950.000
Թերապևտիկ ստոմատոլոգիա 3 950.000
ճառագայթային ախտորոշում 2 1.150.000
մանկաբարձություն և գինեկոլոգիա 4 1.150.000
վիրաբուժական ստոմատոլոգիա 3 1.150.000
օրթոպեդիկ ստոմատոլոգիա 3 1.150.000
օրթոդոնտիա 3 1.150.000

 

ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՑԱՆԿԸ՝  ԸՍՏ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՁԱՉԱՓԵՐԻ

Մասնագիտությունը Տևողությունը՝տարիներով Ուսման տարեկան վարձաչափը՝ ՀՀ դրամով Շարունակելի մասնագիտության ժամկետը 2019 թվականից հետո կլին.օրդինատուրան ավարտածների համար
 

 

1.

 

Ընտանեկան (ընդհանուր) ստոմատոլոգիա

1,5 1.150.000 Թերապևտիկ, օրթոպեդիկ, վիրաբուժական ստոմատոլոգիա – 1,5 տարի, օրթոդոնտիա- 2 տարի
2. Մանկական ստոմատոլոգիա 2 600 000
3. Դիմածնոտային վիրաբուժություն 3 950 000

 

 

ԵՊԲՀ   նշված մասնագիտություններով կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

  1. Դիպլոմ/ներ/ (բակալավրի, մագիստրոսի, ինտեգրված անընդհատ կրթության)՝ պատճեններով
  2. Դիպլոմ/ներ/ի հավելվածներ (բակալավրիատ, մագիստրատուրա, ինտեգրված անընդհատ կրթություն)՝ պատճեններով
  3. Անձնագիր և սոց. քարտ /ՀԾՀ տեղեկանք/ կամ նույնականացման քարտ՝ պատճեններով
  4. Արական սեռի անձինք նաև զին.գրքույկ՝ պատճեներով (բոլոր էջերը)
  5. 3 լուսանկար 3×4 չափի
  6. Տարեկան ուսման վարձի նվազագույնը 1/10 /մեկ տասներորդ/ մասի վճարման անդորրագիրը (միայն ԵՊԲՀ-ի շրջանավարտների համար): Այլ բուհերի շրջանավարտները կվճարեն ընդունելության քննությունը հաջողությամբ հանձնելու պարագայում:

ԵՊԲՀ հիմնադրամի բանկի տվյալներ՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, Հ/Հ 11500166513800

ԵՊԲՀ հիմնադրամի բանկի տվյալներ՝ Արդշինբանկ ՓԲԸ, Հ/Հ 2470112113790999

ԵՊԲՀ հիմնադրամի բանկի տվյալներ՝ Արդշինբանկ ՓԲԸ, Աղասյան մասնաճյուղ, Հ/Հ 2474600015113311

Ի գիտություն այլ բուհերի շրջանավարտների՝

Ընդունելության քննության հարցաշարերը տեղադրված են ԵՊԲՀ-ի ysmu.am կայքում՝  ՀԵՏԵՎՅԱԼ ՀՂՈՒՄՆԵՐՈՎ․

Բուժական մասնագիտություններ

Գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա

Մանկաբարձություն և գինեկոլոգիա

Պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա

Ռևմատոլոգիա

Սրտաբանություն

Վիրաբուժություն

 

Ստոմատոլոգիական մասնագիտություններ․

Օրթոպեդիկ-սոմատոլոգիա-բանավոր.pdf (ysmu.am)

Վիրաբուժական-սոմատոլոգիա-բանավոր.pdf (ysmu.am)

Թերապևտիկ-սոմատոլոգիա-բանավոր.pdf (ysmu.am)

 

Համահարթեցման սկզբունքով կկատարվի գիտելիքների համակարգչային ստուգում:

Ընդունելության քննության անցկացման տեղի և ժամկետների վերաբերյալ  կտեղեկացվեք լրացուցիչ:

Փաստաթղթերը կարող եք ներկայացնել՝ ԵՊԲՀ, Կորյուն 2, Վարչական մասնաշենք, Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոն, 3-րդ հարկ, 26072024թ. մինչև 30082024թ. ներառյալ, մինչև ժամը 15։00

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին (010) 30-10-00- ներքին՝ 429, 365, 366: